Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 1․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավար
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 1․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավար

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 1․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավարության, հիմնադրած ինքնակառավարվող իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և իր կանոնադրությամբ: 1․1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 1․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավարության, հիմնադրած ինքնակառավարվող իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և իր կանոնադրությամբ: 1․1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին), Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:

2. Ակադեմիան իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով՝ Ակադեմիայի ինքնավարության, որոշումների ընդունման կոլեգիալության, մասնակցայնության, անկախության ու օբյեկտիվության սկզբունքներով՝ նպատակ ունենալով ապահովելու պետության և հասարակության համար վստահելի գիտական խորհրդատվության տրամադրումը, միջազգային գիտական համագործակցության զարգացումը և գիտական արդյունքների հանրահռչակումը։

3. Ակադեմիայի գործունեության ինքնավարությունն իր կառուցվածքն ու փորձագիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, գիտատեխնոլոգիական գործունեության արդյունավետության և արդյունքների գնահատման ձևերն ու մեթոդներն ինքնուրույն որոշելու, միջազգային գիտական համագործակցության ուղղություններն ու եղանակներն ինքնուրույն ընտրելու և ֆինանսական ռեսուրսներն ինքնուրույն կառավարելու իրավասությունն է։

4. Ակադեմիայի կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: Ակադեմիայի կանոնադրությունը ներառում է նաև կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը։ Ակադեմիայի ասոցացված անդամ և ակադեմիկոս կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն գիտնականները, որոնք առնվազն համապատասխանում են գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի ատեստավորման կարգով համապատասխանաբար առաջատար և գլխավոր գիտաշխատողի տարակարգի համար սահմանված պահանջներին։ Հավելյալ պահանջներ սահմանվում են մրցույթի կազմակերպման կարգով, որը Ակադեմիայի ներկայացմամբ հաստատում է Լիազոր մարմինը։ Ակադեմիայի անդամների առավելագույն քանակը 100 է։

5. Ակադեմիայի կառավարման մարմիններն են` 1) Ակադեմիայի ընդհանուր ժողովը.

2) Ակադեմիայի նախագահությունը.

3) Ակադեմիայի կառավարման գործադիր մարմինը` Ակադեմիայի նախագահը:

6. Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են Ակադեմիայի անդամները, ինչպես նաև հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներից ներկայացուցիչներ, որոնց առաջադրման կարգը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ։

7. Ակադեմիայի նախագահությունը բաղկացած է տասնմեկ անդամից, որի անվանական կազմը հաստատում է հիմնադիր մարմնի ղեկավարը:

8. Ակադեմիայի նախագահությունը գլխավորում է Հանրապետության նախագահը։ Նախագահության անդամներից երկուսին առաջադրում է Կառավարությունը։ Նախագահության մյուս անդամներն ընտրվում են Ակադեմիայի անդամներից՝ ընդհանուր ժողովի կողմից՝ հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ակադեմիայի նախագահության անդամ:

9. Ակադեմիայի նախագահությունն Ակադեմիայի ակադեմիկոսների թվից ընտրում է Ակադեմիայի նախագահին` հինգ տարի ժամկետով: Ընտրության արդյունքները հաստատում է Կառավարությունը։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ակադեմիայի նախագահ։

10. Հանրային գիտական կազմակերպություններում ատեստավորման արդյունքով պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների հետագա վարձատրությունն իրականացվում է Ակադեմիայի միջոցով: Պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների մասնակցությունը Ակադեմիայի գործունեությանը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ:

11. Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն են` 1) հետազոտությունների գերազանցության խրախուսումը` քննարկումների և համաժողովների կազմակերպմամբ. 2) հայագիտական հետազոտություններին աջակցումը. 3) գիտատեխնոլոգիական գործունեության բազային և պետական այլ նախագծերի փորձաքննությանը և ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցությունը` Կառավարության սահմանած կարգով.

4) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի վերաբերյալ տարեկան և հնգամյա պարբերականությամբ զեկույցների պատրաստումն ու հրապարակումը` Լիազոր մարմնի սահմանած կարգով և չափանիշներով.

5) Կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը. 6) գիտական ամսագրերի հրատարակումը. 7) գիտական մշակույթի տարածումը, գիտաչափական և գիտական-գրադարանային արդի ծառայությունների մատուցումը, գիտատեխնոլոգիական գործունեության արդյունքի նկատմամբ վստահության ձևավորումը. 8) գիտության հանրայնացման միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սովորողների շրջանում գիտատեխնոլոգիական գործունեության ներկայացման և հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորման ծրագրերի միջոցով. 9) միջգիտակարգային երկխոսության ապահովումը. 10) հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը. 11) ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը գիտականորեն կշռադատված, անկախ և թափանցիկ եղանակով` ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային և համամարդկային արժեքի:

12. Ակադեմիան իր առաքելությամբ սահմանված գործառույթների իրականացման համար կարող է ձևավորել մասնագիտական (պրոբլեմային) խորհուրդներ՝ ներգրավելով ինչպես Ակադեմիայի կազմի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գիտական կամ կրթական կազմակերպությունների կամ օտարերկրյա, այդ թվում՝ Սփյուռքի գիտնականների։

13. Ակադեմիան իր առաքելությամբ սահմանված գործառույթների իրականացման համար կարող է դիմել ոլորտը ֆինանսավորող տարբեր մասնագիտացված կառույցների, այդ թվում` միջազգային:

14. Ակադեմիայի պահպանման համար հատկացվող պետական ֆինանսավորումը տրվում է որպես առանձին բյուջետային միջոցառում` բազային ֆինանսավորման ծրագրի կազմում:

15. Ակադեմիան իր կանոնադրական նպատակների իրականացման համար կարող է ֆինանսավորվել պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

16. Ակադեմիան իրեն հատկացված պետական ֆինանսավորման և ցանկացած այլ ֆինանսական մուտքերի և ծախսերի մասով կանոնադրությամբ սահմանված կարգով հաշվետու է Լիազոր մարմնին և հանրությանը:

17. Ակադեմիայի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին: Ակադեմիայի ղեկավար պաշտոնների ցանկը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ։ Ակադեմիայի անդամներին գիտատեխնոլոգիական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության և 75 տարին լրանալու դեպքում հատկացվում է ամենամսյա դրամական վճար՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի կրկնակի չափով՝ ասոցացված անդամների համար, և եռակի չափով՝ ակադեմիկոսների համար։

18. Ակադեմիան յուրաքանչյուր տարի իր կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տարեկան գիտաժողով, որի ժամանակ հանրային գիտական կազմակերպությունները ներկայացնում են իրենց գիտատեխնոլոգիական գործունեության ուղղությամբ հաշվետվությունները: Նստաշրջանի արդյունքներով Ակադեմիան գնահատում է ներկայացված հաշվետվությունները և եզրակացությունը ներկայացնում է Լիազոր մարմին` որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ: (9-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ.

06.05.26 ՀՕ-198-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել