Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-715 հուլիսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հուլիսի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 7 | ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

15 հուլիսի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Էմմա Կարապետյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Էմմա Կարապետյանը 2011թ. հուլիսի 9-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Սույն անհատական դիմումով գործի քննությունն ամբողջությամբ ենթակա է մերժման, քանի որ առկա են դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և օրենքով սահմանված ներքոհիշյալ հիմքերը։

1. Նախ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման առկայությունը գործի քննության մերժման օրինական հիմք է։ Տվյալ դեպքում, ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթի մասով ընդունված է ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. սեպտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-918 որոշումը, համաձայն որի ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում։

2. Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերին համապատասխան սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է այնքանով, որքանով դիմողը բավարար և անհրաժեշտ իրավաբանական փաստարկներով ու եզրահանգումներով պատշաճ չի հիմնավորել սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող իրավադրույթի ՀՀ Սահմանադրությանը հակասելու պարագան, ավելին դիմողի հիմնավորումները կրում են բացառապես ձևական բնույթ և, ըստ էության, ուղղված են այդ դրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավանորմի սահմանադրականության խնդրին / ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ և 9-րդ կետեր/։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թեև դիմողը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից իրազեկվել էր սույն դիմումի ընդունելիության որոշ պայմանների չպահպանման մասին, այնուամենայնիվ, նրա կողմից կրկին անտեսվել են սույն որոշման 2-րդ կետում մատնանշված հանգամանքները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Էմմա Կարապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

15 հուլիսի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/2-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հուլիսի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել