Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 289 — Կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և դրա քննությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 289AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 289 — Կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և դրա քննությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 289. Կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և դրա քննությունը 1. Կալանավորված մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն միջնորդություն ներկայացնելու դատարան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին կալանքի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան յոթ օր առաջ։ Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող

Ամբողջ Տեքստ

Հոդված 289. Կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և դրա քննությունը 1. Կալանավորված մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն միջնորդություն ներկայացնելու դատարան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին կալանքի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան յոթ օր առաջ։ Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին։

2. Դատարանը մերժում է միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում, կամ եթե դրանում չեն ներկայացվել կալանքի իրավաչափությունը վիճարկող կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը հիմնավորող նոր էական փաստարկներ։ Հակառակ դեպքում դատարանը միջնորդության հիման վրա հարուցում է վարույթ և հինգ օրվա ընթացքում նշանակում է դատական նիստ։

3. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությամբ դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ։ Եթե դատարանը, միջնորդության փաստարկների բնույթից ելնելով, գալիս է հետևության, որ մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ, ապա վարույթ հարուցելու մասին որոշմամբ հատուկ սահմանում է, որ դատական նիստը կարող է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ։

4. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․ 1) միջնորդությունը մերժելու մասին, եթե գալիս է հետևության, որ կալանքի իրավաչափության և անհրաժեշտության մասին հետևությունները շարունակում են հիմնավոր լինել. 2) միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու մասին, եթե հաստատում է սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով ամրագրված հանգամանքներից որևէ մեկի առկայությունը։ Եթե կալանքը վերացնելով դատարանը գալիս է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն, ապա որոշման մեջ հստակորեն սահմանում է կիրառվող խափանման միջոցի տեսակը և պայմանները։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել