Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-13-Ն22 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.7-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «և էներգետիկ ըմպելիքների» բառերով.

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Էներգետիկ ըմպելիքների գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 15-րդ հոդվածի 1.1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին մասերի պահանջների խախտմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝ 1) 17-րդ մասը «ալկոհոլային խմիչքներ,» բառերից հետո լրացնել «էներգետիկ ըմպելիքներ,» բառերով.

2) 18-րդ մասը «ալկոհոլային խմիչքների,» բառերից հետո լրացնել «էներգետիկ ըմպելիքների,» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ մասով. «47. Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքներն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) կամ «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառումը ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»: Հոդված 3 ․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-13-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-13-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.08.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.01.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.02.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.08.2025 Հիմնական ակտ 22.01.2025, ՀՕ-13-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-13-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել