ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Հաստատել` ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N
Ամփոփում
Հոդված 9. Հաստատել` ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն. բ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքների բյուջեներին տրամադրվող հատկացումների` ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր ծավալները` - «ա»
Ամբողջ Տեքստ
Հոդված 9. Հաստատել` ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն. բ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքների բյուջեներին տրամադրվող հատկացումների` ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր ծավալները` - «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 4571084.4 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 1500.0 հազար դրամ. - «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 1524600.1 հազար դրամ. գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2000 թվականի ծախսերի նախահաշիվը` 1,725,854.7 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն). դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի` - ծախսերի նախահաշիվը` 7,733,724.0 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը` 1,612,635.0 հազար դրամ, - կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 1,460,776.0 հազար դրամ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
