Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 368 — Դատաքննություն նշանակելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 368AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 368 — Դատաքննություն նշանակելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 368. Դատաքննություն նշանակելը 1. Քրեական գործը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատական կազմը նախագահողին, որը քրեական գործն ուսումնասիրման է ներկայացնում նաև դատական կազմի մյուս դատավորներին: 2. Ուսումնասիրված քրեական գործը դատարանի որոշմամբ նշանակվում է դատաքննության, որով` 1) սահմանվում է դատական նիստի վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը. 2) ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության դեպքում սահմանվում են դատական նիստում անմիջակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 368. Դատաքննություն նշանակելը 1. Քրեական գործը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատական կազմը նախագահողին, որը քրեական գործն ուսումնասիրման է ներկայացնում նաև դատական կազմի մյուս դատավորներին:

2. Ուսումնասիրված քրեական գործը դատարանի որոշմամբ նշանակվում է դատաքննության, որով` 1) սահմանվում է դատական նիստի վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը. 2) ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության դեպքում սահմանվում են դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ցուցմունք տալու համար դատարան հրավիրվող անձանց ցանկը. 3) լուծվում է խափանման միջոցի հարցը. 4) լուծվում է դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու հարցը: 2.1. Ուսումնասիրված քրեական գործը

գրավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ` 1) սահմանվում է դատական ակտի կայացման օրը. 2) սահմանվում է վարույթի մասնակիցների կողմից միջնորդությունների և բացատրությունների ներկայացման վերջնաժամկետը. 3) լուծվում է խափանման միջոցի հարցը: 2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատական ակտի կայացման օրը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է փոփոխվել սույն օրենսգրքով վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված ժամկետների սահմաններում:

3. Վերաքննությունը

բանավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: 3.1. Գրավոր ընթացակարգով իրականացվող վերաքննությունը

բանավոր ընթացակարգով փոխակերպելու մասին որոշում կայացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է որոշում կայացվելուց հետո՝ քսան օրվա ընթացքում:

4. Դատաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին: (368-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.03.26 ՀՕ-131-Ն) (25.03.26 ՀՕ-131-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել