ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 328 — Հարցաքննության կարգի առանձնահատկությունները՝ ըստ հարցաքննվողի կարգավիճակի 1.
Ամփոփում
Հոդված 328. Հարցաքննության կարգի առանձնահատկությունները՝ ըստ հարցաքննվողի կարգավիճակի 1. Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևu չհարցաքննված վկաների բացակայությամբ: Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նախագահողը կարող է հարցաքննված վկայից պահանջել չլքել դատական նիստի դահլիճը մինչև դատական նիստի ավարտը: 2. Եթե վկայի կամ տուժողի նկատմամբ կիրառված է սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված հատուկ պաշտպանության միջոց, ապա հարցա
Ամբողջ Տեքստ
Հոդված 328. Հարցաքննության կարգի առանձնահատկությունները՝ ըստ հարցաքննվողի կարգավիճակի 1. Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևu չհարցաքննված վկաների բացակայությամբ: Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նախագահողը կարող է հարցաքննված վկայից պահանջել չլքել դատական նիստի դահլիճը մինչև դատական նիստի ավարտը:
2. Եթե վկայի կամ տուժողի նկատմամբ կիրառված է սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված հատուկ պաշտպանության միջոց, ապա հարցաքննությունը կատարվում է դատական վարույթի մյուս մասնակիցների տեսողական դիտարկումից դուրս և առանց վկայի կամ տուժողի իրական անձնական տվյալները բացահայտելու, որի վերաբերյալ կայացվում է որոշում: Մեղադրյալի պաշտպանության իրավունքն իրացնելու կամ վարույթի արդարացիությունն ապահովելու նպատակով դատարանն իրավասու է կողմի միջնորդությամբ նրան տրամադրելու հարցաքննվածի վերաբերյալ այնպիսի իրական տվյալներ, որոնց բացահայտումը չի կարող սպառնալ նրա կամ նրա մերձավորի անվտանգությանը:
3. Եթե տուժողն ունի նաև մեղադրյալի կարգավիճակ, ապա նա հարցաքննվում է մեղադրյալի հարցաքննության կանոններով:
4. Փորձագետին հարցերը տրվում են նրա տված եզրակացությունը կամ կարծիքը հետազոտելուց հետո:
5. Մեղադրյալը կարող է հարցաքննվել այն դեպքում, երբ կողմերից մեկը նման միջնորդություն է ներկայացրել, և մեղադրյալը նախնական դատալսումների ընթացքում հաստատել է ցուցմունք տալու իր մտադրությունը: Ապացույցների հետազոտման ընթացքում ցանկացած պահի մեղադրյալն իրավունք ունի հայտարարելու ցուցմունք տալու ցանկության մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
