Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-441-Ն4 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտ եմբերի 4 - ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով. «ժզ) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար:»: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում ««ժե» պարբերությամբ սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտի» բառերը փոխարինել ««ժե» և «ժզ» կետերով սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտների» բառերով: Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.5-րդ հոդվածով. « Հոդված 20.5. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը 1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) Անհատական ծանուցման համար ա) տեքստի դեպքում յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 0.05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից և ոչ ավելի 250 դրամից բ) էլեկտրոնային փաստաթղթի դեպքում յուրաքանչյուր կիլոբայթի համար՝ 0.5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից և ոչ ավելի 500 դրամից 2) Հրապարակային ծանուցման համար յուրաքանչյուր տպագրական նիշի համար` 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից և ոչ ավելի 100000 դրամից, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից 2․ Եթե անհատական ծանուցումը միաժամանակ և՛ տեքստ, և՛ էլեկտրոնային փաստաթուղթ է պարունակում, ապա պետական տուրքը գանձվում է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով։»։ Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-441-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-441-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 04.12.2025, ՀՕ-441-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-441-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել