«ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 մայիսի 2023թ. ՍԴԱՈ - 43 | «ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Քնարիկ Ավագյանի և Հայկ Ավագյանի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի ապրիլի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Քնարիկ Ավագյանի և Հայկ Ավագյանի (այսուհետ Դիմողներ) դիմումը, որով Դիմողները խնդրել են.
1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում Ուսումնասիրություն սկսելու մասին» և Ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումները դատական կարգով բողոքարկելու հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
2. Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր:
3. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում ուսումնասիրություն սկսելը և դրա իրականացումը կանոնակարգող նույն օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջների խախտումների համար իրավական հետևանքներ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր:
4. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին և 60-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
5. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված բավարար հիմքեր» ձևակերպումը, օրենքի որակի չափանիշին չհամապատասխանելու հիմքով ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին և 60-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0027/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողները նշում են, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի պարզաբանել, թե դատական պաշտպանության ի՞նչ երաշխիքներ են առկա մինչև երեք տարի տևող ուսումնասիրության ընթացքում անձի իրավունքների հնարավոր խախտումները վերացնելու համար, ինչպե՞ս պետք է իրականացվի իրավունքների պաշտպանությունն այն դեպքում, երբ երեք տարի տևող ուսումնասիրությունից հետո իրավասու մարմինը որոշում է դատարան հայց չներկայացնել, ուսումնասիրության ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտումներն ի՞նչ հետևանքներ կարող են առաջացնել այն դեպքում, երբ ո՛չ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և ո՛չ էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաբերելի որևէ կանոնակարգում չեն նախատեսում: Անդրադառնալով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքում առկա բացին Դիմողները փաստում են, որ օրենքը պետք է ոչ թե արգելափակի անձանց սահմանադրական իրավունքը դատական կարգով բողոքարկելու իրավասու մարմնի Ուսումնասիրություն սկսելու մասին» և Ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումները, այլ հստակեցնի այդ ակտերի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության չափանիշները պարտադիր ապահովելով ինչպես անձի իրավունքների դատական պաշտպանության լիարժեք մատչելիությունը, այնպես էլ իրավասու մարմնի օրենքով երաշխավորված անկախությունն ու գործառույթների բացառիկությունը: Դիմողներն ընդգծում են, որ նշվածը, նախևառաջ, պայմանավորված է նրանով, որ Ուսումնասիրություն սկսելու մասին» և Ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումներն առաջացնում են ուղղակի իրավական հետևանքներ դատախազության հետ կազմակերպչական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող անձանց համար, քանի որ այդ որոշումներով ՀՀ գլխավոր դատախազությունը միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց սահմանադրական իրավունքների իրականացումը, նրանց վրա դնում պարտականություններ և վատթարացնում նրանց իրավական և փաստացի դրությունը: Մասնավորապես, ըստ Դիմողների այդ որոշումներով սահմանափակվում են անձանց Սահմանադրությամբ և այլ օրենքներով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, բանկային գաղտնիքի իրավունքը և այլն: Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի կապակցությամբ Դիմողները նշում են, որ վերադաս դատախազի հանձնարարականների և ցուցումների վերաբերյալ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից կայացված որոշումներով Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին տրված մեկնաբանությունը վտանգավոր է այնքանով, որքանով հնարավորություն է տալիս վերադաս դատախազին կամայականորեն ցանկացած գործ վերցնել մեկ դատախազից և հանձնել մյուսին: Դիմողների պնդմամբ նման մոտեցումն անտեսում է դատախազության համակարգի հիմքում ընկած դատախազների անկախության, վերադաս-ստորադաս դատախազների հարաբերությունները կարգավորող սկզբունքները և, ընդհանուր առմամբ, վտանգում է Սահմանադրությամբ և Դատախազության մասին» ՀՀ օրենքով երաշխավորված դատախազի անկախությունը: Անդրադառնալով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին Դիմողները փաստում են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն անձի սահմանադրական իրավունքները սահմանափակող գործողություններ կատարելու թույլտվություն ակնկալող միջնորդության քննության ժամանակ պարտավոր է ստուգման ենթարկել նաև միջնորդություն ներկայացրած դատախազի մոտ համապատասխան միջնորդությունը ներկայացնելու իրավունքի առկայության հարցը: Դիմողների պնդմամբ դատարանը միջնորդության քննության ժամանակ, ի թիվս այլնի, պետք է ստուգման ենթարկի այն հարցը, թե արդյոք միջնորդությունը ներկայացվել է տվյալ վարույթն իրականացնելու և համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող դատախազի կողմից, թե ոչ: Ըստ Դիմողների վերաքննիչ քաղաքացիական դատարանը, պնդելով, որ անգամ, եթե ուսումնասիրությունն իրականացվել է ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսացող դատախազի կողմից, այն չի կարող ուղղակիորեն բողոքարկվող դատական ակտի համար հետևանքներ առաջացնել, ըստ էության արձանագրել է, որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից անձի սահմանադրական իրավունքները սահմանափակող ուսումնասիրություն կատարելը, որի արդյունքը կարող է լինել անձին իր սեփականությունից զրկելը, ոչ մի դատավարական հետևանք չի առաջացնում: Դիմողների պնդմամբ նման մոտեցումը խախտում է Սահմանադրության 6-րդ հոդվածով երաշխավորված օրինականության սկզբունքը, ինչպես նաև 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ Դիմողները փաստում են, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտման հետ կապված գործերով դատարանը պետք է պարզի, թե արդյոք պետության գործողության կամ անգործության պատճառով շահագրգիռ անձն ստիպված է եղել կրել անհամաչափ և ավելորդ բեռ: Ըստ Դիմողների այդ պահանջի կատարումը գնահատելիս դատարանը պետք է ընդհանուր ուսումնասիրություն կատարի խնդրո առարկա տարբեր շահերի վերաբերյալ նկատի ունենալով, որ վերոհիշյալ կոնվենցիան կոչված է պաշտպանելու գործնական և արդյունավետ» իրավունքները: Դիմողների պնդմամբ այդ համատեքստում պետք է ընդգծել, որ անորոշությունը լինի դա օրենսդրական, վարչական, թե իշխանությունների կողմից կիրառված պրակտիկայից բխող, պետք է հաշվի առնել պետության վարքը գնահատելիս: Դիմողներն ընդգծում են, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, հնարավորություն տալով սահմանելու ուսումնասիրվող նոր ժամանակահատված, որը կարող է ներառել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը, անձի վրա դնում է անհամաչափ, գրեթե անիրագործելի բեռ ապացուցել ավելի քան երեսուն տարի առաջ ստացած իր եկամուտների օրինականությունն այն պարագայում, երբ անձը չի ենթադրել և ողջամտորեն չէր կարող ենթադրել, որ երեք տասնամյակ հետո պետության կողմից իր վրա նման պարտականություն (բեռ) կարող է դրվել: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ Դիմողները նշում են, որ մեղադրյալին կամ նրա հետ փոխկապակցված անձին ապօրինի գույք պատկանելու վերաբերյալ ենթադրությունը չի կարող պայմանավորվել բացառապես վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդման առկայությամբ և իրեն պատկանող գույքի ծավալով: Հակառակ պարագայում, ըստ Դիմողների քրեական վարույթի շրջանակներում անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը կդառնա նրա նկատմամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմք: Դիմողների պնդմամբ դա է պատճառը, որ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխան հոդվածով քրեական հետապնդման առկայությունից զատ պարտադիր է համարում բավարար տվյալների առկայությունն առ այն, որ մեղադրյալին կամ նրա հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Զուտ գույքի առկայության փաստը կամ դրա ծավալը չի նշանակում, որ առկա է դրա ապօրինի լինելու հիմնավոր կասկած: Այդ փաստը ևս պետք է լրացուցիչ հիմնավորվի: Հետևաբար ըստ Դիմողների ապօրինի ծագում ունեցող գույքի մասին հիմնավոր կասկածի առկայությունը վարույթ նախաձեռնելու պարտադիր նախապայման և դրա օրինականությունը կանխորոշող գործոն է: Դիմողները փաստում են, որ վիճարկվող դրույթն իրավական պետության չափորոշիչներին համապատասխան ձևակերպված չէ այնքան որոշակի և հստակ, որ հնարավորություն տա իրավունքի սուբյեկտներին միանշանակ ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը: Միևնույն ժամանակ, ըստ Դիմողների այն գործելու անսահմանափակ և կամայական հայեցողություն է վերապահում իրավասու մարմնին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված դրույթների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում» (ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշում, 17.03.2009 թ.): Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է, ի թիվս այլնի, նաև դատական պաշտպանության միջոցների սպառումը: Սույն պահանջն ինքնանպատակ չէ և միտված է անձի կողմից իր ենթադրյալ խախտված հիմնական իրավունք(ների)ի և (կամ) ազատության(ների) վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունների սպառման ապահովմանը, որից հետո միայն վերջինիս համար կերաշխավորվի սահմանադրական արդարադատություն հայցելը: Սույն գործով Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում Դիմողները չեն սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողների կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացրած բոլոր հարցադրումներն իրենց բնույթով հետագայում քննության առարկա են դառնալու ՀՀ իրավասու դատական ատյանների կողմից: Այսպես Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության իրավասու մարմնի կողմից իրավասու դատարան հայցադիմում ներկայացնելու հիմքը, ըստ էության, Ուսումնասիրություն սկսելու մասին» և Ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումների հիման վրա իրականացված ուսումնասիրությունը և դրա արդյունքների վերաբերյալ կազմվող եզրակացությունն են: Այլ խոսքով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը, ըստ էության, ՀՀ գլխավոր դատախազության իրավասու մարմնի կողմից դատարան ներկայացվող հայցադիմումի առանցքն է, հետևաբար նաև իրավասու դատարանում համապատասխան գործի քննության հիմնաքարը: Սույն պարագայում տվյալ գործի քննության շրջանակները, որպես այդպիսին, ի թիվս այլնի, ընդգրկելու են նաև Դիմողների կողմից բարձրացված հարցերի քննության շրջանակը, այդ թվում Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշման, Ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշման վիճարկման հիմքում դրված փաստերի իրավաչափությունը, Դիմողների կողմից վիճարկվող օրենքում առկա ենթադրյալ բացերի դատական կարգով մեկնաբանման հաղթահարման հնարավորությունները և այլն: Վերոգրյալը հավասարապես վերաբերելի է նաև Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության շրջանակներում Դիմողների կողմից բարձրացված հարցադրումներին, որոնք, ըստ էության, քննության առարկա են դառնալու համապատասխան գործի ըստ էության քննության շրջանակներում: Այսպիսով ողջ վերոգրյալը, Դիմողների դիրքորոշումները, ինչպես նաև դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք են տալիս եզրակացնելու, որ Դիմողները չեն սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, ուստիև իրավասու չեն տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան: Հիշյալ պայմաններում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ սույն դիմումի ընդունելիության համար օրենքով սահմանված այլ պահանջների պահպանմանը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Քնարիկ Ավագյանի և Հայկ Ավագյանի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
16 մայիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-43
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-43
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
