Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 131 — Հարկադիր լուծարումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 131AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 131 — Հարկադիր լուծարումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 131. Հարկադիր լուծարումը 1. Հարկադիր լուծարումը բացառիկ քրեաիրավական ներգործության միջոց է, որն իրավաբանական անձի նկատմամբ նշանակվում է առանձնապես ծանր հանցանքի համար՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ու պատճառված վնասի բնույթն ու չափը, դատվածության առկայությունը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, որոնք վկայում են տվյալ իրավաբանական անձի հետագա գործունեությունը շարունակելու անթույլատրելիության մասին: 2. Հարկադիր լուծարումը

Ամբողջ Տեքստ

Հոդված 131. Հարկադիր լուծարումը 1. Հարկադիր լուծարումը բացառիկ քրեաիրավական ներգործության միջոց է, որն իրավաբանական անձի նկատմամբ նշանակվում է առանձնապես ծանր հանցանքի համար՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ու պատճառված վնասի բնույթն ու չափը, դատվածության առկայությունը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, որոնք վկայում են տվյալ իրավաբանական անձի հետագա գործունեությունը շարունակելու անթույլատրելիության մասին:

2. Հարկադիր լուծարումը չի կարող նշանակվել օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձի, հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցնելու համար Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով հատուկ կարգ է սահմանված:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել