Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՏԵԼԼԱ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՏԵԼԼԱ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1923 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 19 | ՍՏԵԼԼԱ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մարտի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Ստելլա Թարխանյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ստելլա Թարխանյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2021թ. մարտի 11-ին) խնդրելով. «… Որոշել «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 820-Ն որոշման թիվ 1 հավելվածի 42-րդ և 43-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ կամ (և) այլ հոդվածներին»:

2. Դիմողի կարծիքով խնդրո առարկա իրավադրույթները որպես պետական գույքի մասնավորեցման մրցույթի անվավերության միակ հետևանք են սահմանում մրցույթի արդյունքների հիման վրա կնքված մասնավորեցման պայմանագրի անվավերությունը միևնույն ժամանակ չնախատեսելով մրցույթի անվավերության որևէ այլ հետևանք, այդ թվում այլ մասնակցին հաղթող ճանաչելու և նրա հետ մասնավորեցման պայմանագիր կնքելու ողջամտորեն ենթադրվող հետևանքը: Դիմողը պնդում է, որ իր դեպքում մրցույթի արդյունքներով հաղթող պետք է ճանաչվեր ինքը, և մասնավորեցման պայմանագիրը պետք է կնքվեր իր հետ: Ուստի, իր իրավունքների և ազատությունների դատական արդյունավետ պաշտպանությունը կարող է իրացվել ոչ թե զուտ մրցույթն ու մասնավորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելով, այլ, դրանից բացի և դրան հավելյալ իրեն մասնավորեցման մրցույթի հաղթող ճանաչելով և իր հետ մասնավորեցման պայմանագիր կնքելուն պարտավորեցնելով: Դիմողը գտնում է, որ օրենսդրական այդպիսի կարգավորումները չեն ապահովում դատական պաշտպանություն հայցած անձի իրավունքների և ազատությունների իրական և արդյունավետ պաշտպանություն:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործով վերջնական դատական ակտը «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է 2020 թվականի օգոստոսի 28-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2020 թվականի օգոստոսի 28-ին, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքն սկսում է 2020 թվականի օգոստոսի 29-ից: Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, որի համաձայն եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը, ինչպես նաև նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, որի համաձայն եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը այս դեպքում ավարտվել է 2021 թվականի մարտի 1-ին: Մինչդեռ Ստելլա Թարխանյանի դիմումը փոստային բաժանմունք է հանձնվել 2021 թվականի մարտի 9-ին: Հետևաբար` դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումով գործի քննությունը մերժելու համար: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ստելլա Թարխանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Վաղարշյան

Է. Շաթիրյան

23 մարտի 2021 թվականի

ՍԴԴԿՈ 19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել