Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 803 — Կոմիտենտի կողմից կոմիսիոն հանձնարարությունը վերացնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 803AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 803 — Կոմիտենտի կողմից կոմիսիոն հանձնարարությունը վերացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 803. Կոմիտենտի կողմից կոմիսիոն հանձնարարությունը վերացնելը 1. Կոմիտենտն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել կոմիսիայի պայմանագիրը կատարելուց` վերացնելով կոմիսիոներին տրված հանձնարարությունը: Կոմիսիոներն իրավունք ունի պահանջել հատուցելու հանձնարարության վերացմամբ իր կրած վնասները: 2. Այն դեպքում, երբ կոմիսիայի պայմանագիրը կնքվել է առանց դրա գործողության ժամկետը նշելու, կոմիտենտը ոչ ուշ, քան երեսուն օր առաջ կոմիսիոներին պետք է ծանուցի պ

Ամբողջ Տեքստ

Հոդված 803. Կոմիտենտի կողմից կոմիսիոն հանձնարարությունը վերացնելը 1. Կոմիտենտն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել կոմիսիայի պայմանագիրը կատարելուց` վերացնելով կոմիսիոներին տրված հանձնարարությունը: Կոմիսիոներն իրավունք ունի պահանջել հատուցելու հանձնարարության վերացմամբ իր կրած վնասները:

2. Այն դեպքում, երբ կոմիսիայի պայմանագիրը կնքվել է առանց դրա գործողության ժամկետը նշելու, կոմիտենտը ոչ ուշ, քան երեսուն օր առաջ կոմիսիոներին պետք է ծանուցի պայմանագիրը դադարելու մասին, եթե ծանուցման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով: Այդ դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրություն վճարել մինչև պայմանագրի դադարելը կնքված գործարքների համար, ինչպես նաև կոմիսիոներին հատուցել մինչև պայմանագրի դադարելը կատարած ծախսերը:

3. Հանձնարարությունը վերացնելու դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիայի պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ` անհապաղ տնօրինել կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի այդ գույքը կոմիտենտի հաշվին հանձնել պահատվության կամ վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել