ՎԴ/3715/05/23
Ամփոփում
քննելով ՀՀ կենտրոնական բանկի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.07.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումը: 2 ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատ
Ամբողջ Տեքստ
Բ Մ Վ
/2թզրաննու ն,
(«արվ 2
ՀՀՅՑՈԱՆ ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3715/05/23
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/3715/05/23
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Հ. Խաչատրյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի սեպտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կենտրոնական բանկի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.07.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշումը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.07.2024 թվականի որոշմամբ ՀՀ կենտրոնական բանկի բողոքն ամբողջությամբ մերժվել է, ն Դատարանի 12.07.2023 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկը (ներկայացուցիչ՝ (Թագուհի Աֆաջանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Արժութային կարգավորման ն վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը, «Վարչարարության հիմունքեերի ն վարչական վարույթի մասինե» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածները, չի կիրառել «Պեւրական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչ շրջաբերական գրությամբ ազդակ ստանալը ն սուն գործով վիճարկվող որոշումը կայացնելը, հայցվորի կողմից արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր չտրամադրելու խախտում է արձանագրվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի դեոնս 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշմամբ, որով փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է տուգանք տեսակի պատժամիջոց (4 մլն ՀՀ դրամ գումարի չափով)՝ հիմք ընդունելով «Արժութային կարգավորման ն վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը ն հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխանակման կետը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ է թույլ տվել նման խախտում: Այս որոշմամբ փոխանակման կետը տեղեկացվել է, որ կատարված արտարժույթի առուվաճառքի գործարքների համար անդորրագրերի չտրամադրումը ՀՀ կենտրոնական բանկը համարում է էական խախտում, ն հետագայում նման վարքագծի կրկնման դեպքում կկիրառվեն պատասխանատվության այլ միջոցներ:
Նշվածից հետո ՀՀ կենտրոնական բանկը, հիմք ընդունելով փոխանակման կետի իրավախախտ վարքագիծը՝ հնարավոր պատժամիջոցներից նախկին որոշմամբ տուգանք տեսակի պատժամիջոցի կիրառումից հետո նս մեկ անգամ արժութային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի խախտումներ թույլ տալը, շրջաբերական գրությունը՝ որպես ազդակ չընդունելու փաստը, ընտրել է «Արժութային կարգավորման ն վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տարբերակներից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը:
Վերոթվարկյալները հայցվորի ոչ իրավաչափ վարքագծի մասին վկայող անառարկելի ն խոսուն փաստեր են, որոնք որոշման փաստական հանգամանքներին վերաբերող բաժնում նշել ն որոնց վրա էլ հիմնվել է ՀՀ կենտրոնական բանկը որոշմամբ հայցվորի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը որպես համաչափ պատժամիջոց ընտրելիս՝ հարուցված վարչական վարութի ընթացքում ամպահովեով փաստական հանգամանքների
3
բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Օբյեկտիվ իրականության մեջ անդորրագրի չտրամադրման համար նախատեսված հնարավոր պատասխանատվության միջոցներից մեկը մյուսի համեմատությամբ ավելի խիստ լինելու հանգամանքն ինքնին դեռես բավարար չէ կոնկրետ վարչական վարույթի շրջանակներում կիրառված պատժամիջոցի համաչափությունը գնահատելու, առավել նս այդ հիմքով որոշմամբ կիրառված պատժամիջոցը ոչ համաչափ գնահատելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ հիմնված է օրենսդրական նորմի զուտ տեսական մեկնաբանության վրա՝ կտրված կոնկրետ գործի փաստական հանգամանքներից:
Վերաքննիչ դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման՝ արձանագրելով, որ ՀՀ կենտրոնական բանկը խախտել է կամայականության արգելքի սկզբունքը, քանի որ մեկ այլ տնտեսվարողի՝ «Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ միննուն փաստական հանգամանքների պարագայում կայացրել է վիճարկվող որոշումից տարբերվող որոշում, սակայն Վերաքննիչ դատարանը սույն պարագայում հաշվի չի առել, որ մատնանշված երկու վարույթների հիմքում ընկած փաստական հանգամանքները չեն նույնանում: Մասնավորապես, անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետին ուղարկվել է շրջաբերական գրություն, որը, սակայն, չի ուղարկվել «Սիթի» ՍՊԸ-ին, քանի որ «Սիթի» ՍՊԸ-ի կողմից խախտումը թույլ է տրվել մինչն շրջաբերական գրության հրապարակումը, ուստի առնվազն նշված փաստական հանգամանքի վկայակոչումը բավարար է արձանագրելու, որ մատնանշված երկու վարչական վարույթների հիմքում ընկած փաստական հանգամանքները չեն նույնացվել, ուստի չի խախտվել նան «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կամայականության արգելքի սկզբունքը:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ վարչական մարմինն իր շրջաբերական գրությամբ նախապես կանխորոշել է հետագայում՝ շրջաբերական գրությունից հետո կայացման ենթակա վարչական ակտերի եզրափակումը, սակայն ՀՀ կենտրոնական բանկը 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395-22 շրջաբերական գրությամբ ՀՀ տարածքում գործող փոխանակման կետերին, այդ թվում՝ հայցվորին, տեղեկացրել է, որ արտարժույթի առուվաճառքի գործարքների չգրանցմամբ, անդորրագրերի չտրամադրմամբ դրսնորվող էական խախտումներ թույլ տալու համար «Արժութային կարգավորման ն արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ն կարգով ՀՀ կենտրոնական բանկը կարող է փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել՝ առանց այն տուգանային պատժատեսակով փոխարինելու, որն անհրաժեշտ է դիտարկել որպես խախտումների վերացման նե բացառման ազդակ, որն ուղարկվել է վերահսկվող սուբյեկտներին՝ փոխանակման կետերին:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը սխալ է լուծել պետական տուրքի հարցը՝ հայցվորի կողմի՝։ կատարած պետական տուրքի վճարման փոխհատուցման պարտականությունը դնելով ՀՀ կենտրոնական բանկի վրա, այնինչ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, ՀՀ կենտրոնական բանկն ազատված է բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից, հետնաբար նշված կարգավորման ուժով ՀՀ կենտրոնական բանկը հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցման պարտականություն նս չէր կարող կրել:
4
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.07.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1/533Ա որոշման համաձայն` նույն որոշման նկարագրական մասում 1-ին ն 3-րդ կետերով նկարագրված խախտումները թույլ տալու համար (փոխանակման կետի դրամարկղի մնացորդը չէր համապատասխանում էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներին, մասնավորապես՝ դրամակղում առկա էր 2.049.663 ՀՀ դրամի պակասորդ նե փոխանակման կետի տեսաձայնագրությունների ժամերը չեն համապատասխանում արտարժույթի առուվաճառքի գործարքների ֆիսկալ հաշվետվությունների (էլեկտրոնային գրանցումների մատյանում) ժամերին, մասնավորապես 05.09.2022 թվականի տեսաձայնագրության ժամը 9-10 րոպե առաջ է աշխատանքային ծրագրի ժամից) անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում՝ խախտումները վերացնելու հանձնարարականով, իսկ նույն որոշման նկարագրական մասում 2-րդ կետով նկարագրված խախտումները թույլ տալու համար (փոխանակման կետը հաճախորդներին չի տրամադրել արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր) անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է տուգանք՝ 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 92-95).
2) ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության ն լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395.22 գրության համաձայն՝ ՀՀ տարածքում գործող փոխանակման կետերին հայտնվել է, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված գործարար սովորույթը, համաձայն որի՝ փոխանակման կետերին տրվել է «Արժութային կարգավորման Ա արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով նախատեսված տուգանքի, կասեցման կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պատժամիջոցների ընտրության հնարավորություն, այսուհետ չի կիրառվելու: Միաժամանակ տեղեկացվել է, որ նշված գրությունն ուղարկվելուց հետո բացահայտված խախտումների համար «Արժութային կարգավորման ն արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ն կարգով ՀՀ կենտրոնական բանկը կարող է փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել կամ կասեցնել՝ առանց այն տուգանքով փոխարինելու փոխանակման կետի ընտրության հնարավորության (հատոր 1-ին, գ.թ. 48).
3) ՀՀ կենտրոնական բանկի միկրոֆինանսական կազմակերպությունների ու գործարար վարվելակերպի վերահսկողության վարչության ն իրավաբանական վարչության 06.03.2023 թվականի «Ա/Ձ Գոհարիկ Մինասյան (լիցենզիա թիվ »""»») փոխանակման կետի վերաբերյալ» թիվ 369/1 արձանագրության համաձայն` անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 16.01.2023 թվականի գրությամբ տրված տեղեկատվության ն 03.12.2022 թվականի տեսաձայնագրությունների դիտարկման ն ֆիսկալային հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են փոխանակման կետի կողմից կատարված հետնյալ խախտումները՝ փոխանակման կետը մի շարք գործարքներ չի գրանցել էլեկտրոնային գրանցումների 1 Հանդիսանում է անձնական տվյալ
5
մատյանում ն հաճախորդներին չի տրամադրել արտարժույթի առուվաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագրեր, փոխանակման կետի դրամարկղում տեղադրված տեսագրման ն ձայնագրման համակարգի միջոցով իրականացված գործառնությունների տեսաձայնագրությունները չեն պահպանվել փոխանակման կետում առնվազն 180 օր, իսկ տեսաձայնագրությունների ժամերը չեն համապատասխանել արտարժույթի առուվաճառքի գործարքների ֆիսկալ հաշվետվությունների (էլեկտրոնային գրանցումների մատյանի) ժամերին, փոխանակման կետը չի ապահովել դրամարկղի ներսում տեղի ունեցող գործողությունների, այդ թվում` աշխատակիցների գործողությունների տեսագրում ու ձայնագրում, արձանագրվել է «Արժութային կարգավորման ն արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետի, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007 թվականի թիվ 138Ն որոշմամբ հաստատված «Արտարժութի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը ն կարգավորումը» կանոնակարգ 10-ի 98-րդ, 100-րդ, 114-րդ Ա 115-րդ կետերով սահմանված պահանջների խախտում (հատոր 1-ին, գ.թ. 58-59).
4) ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման ն վերահսկողության հանձնաժողովի 05.04.2023 թվականի նիստի թիվ 15 արձանագրությունից քաղվածքի համաձայն` տեղի ունեցած նիստում քննարկվել են ՀՀ կենտրոնական բանկի միկրոֆինանսական կազմակերպությունների ու գործարար վարվելակերպի վերահսկողության վարչության ն իրավաբանական վարչության 06.03.2023 թվականի «Ա/Ձ Գոհարիկ Մինասյան (լիցենզիա թիվ առառոշ) լիոխանակման կետի վերաբերյալ» թիվ 369/1 արձանագրությամբ արձանագրված խախտումները, նշվել է, որ փոխանակման կետի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում թույլ է տրվել նմանատիպ խախտում, որի համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 03.11.2022 թվականի թիվ 1533Ա որոշմամբ փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում՝ ապագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու հանձնարարականով, ինչպես նան տուգանք՝ 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանը, պատշաճ ծանուցված լինելով լսման վերաբերյալ, չի ներկայացել, ինչպես նան չի ներկայացրել առարկություն կամ բացատրություն՝ արձանագրված խախտումների վերաբերյալ, արձանագրված խախտումները թույլ տալու համար առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանին պատկանող փոխանակման կետի գործունեության լիցենզիան՝ հաշվի առնելով «Արժութային կարգավորման ն արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը ն ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության ն լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի 23.11.2022 թվականի թիվ 13.3-22/2395.22 գրությունը (հատոր 1-ին, գ.թ. 52-55).
5) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.05.2023 թվականի թիվ 63Ա որոշման համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.11.2001 թվականի թիվ 303 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյան փոխանակման կետին տրված արտարժույթի առուվաճառքի թիվ ""»»"5 լիցենզիան (հատոր 1-ին, գ.թ. 41-46):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
2 Հանդիսանում է անձնական տվյալ
3 Հանդիսանում է անձնական տվյալ
6
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական մարմնի կողմից պարասխանատվության այլընտրանքային միջոցի ընտրության իրավաչափության գնահատման առանձնահատկություններին:
Մինեույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պերական տուրքի վճարման պարտականությունից ազատված դատավարության մասնակցի կողմից դատավարության այլ մասնակցի կատարած դատական ծախսերի փոխհատուցման հարցին:
1) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները Ա ազատությունները, ներառյալ, եթե՝
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների Ա ազատությունների իրականացման համար,
7
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.
3 նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսդիրն ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միննույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել իր իրավունքները ն ազատությունները ենթադրյալ խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման Աե գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու նե գործի լուծման համար նշանակություն ունեցող
8
փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն. բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի 2թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող նե այ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում ն օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության ն պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով (տե'ս, Ջաջուռի գյոււղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴՏ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում
9
է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրումն են ստացել վերոգրյալ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացնում են սահմանադրական սկզբունքները՝ հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշեր:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմինների ցանկացած գործունեություն: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչարարության հիմնարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է նրանում, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի նշված սկզբունքներին (րե՛ս, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքներից է նան նույն օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված կամայականության արգելքի սկզբունքը, համաձայն որի՝
1. Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որնէ հիմք:
Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
2. Եթե վարչական մարմինը որնէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձնով, ապա միանման դեպքերում հետագայում նս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձնով:
Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:
Կամայականության արգելքի սկզբունքն ունի առանցքային նշանակություն ն սերտորեն փոխկապակցված է վարչարարության իրականացման մեկ այլ՝ օրինականության սկզբունքի հետ: Կամայականության արգելքի սկզբունքը կոչված է կանխելու, բացառելու վարչական մարմինների կամայական ն խտրական ցանկացած գործունեություն ,պլարտադրելով վերջիններիս հետնել օրենքների պահպանմանը ն միատեսակ գործերի (փաստերի) նկատմամբ հայեցողական լիազորությունն իրականացնել միանման ն որոշակի ձնով:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: ՀՀ կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ն օրենքներին համապատասխան:
10
Վերը նշված նորմից հետնում է, որ ՀՀ կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, բանկային գործունեության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն ն այդ իմաստով հանդիսանում է վարչական մարմին, հետնաբար վարչարարության իրականացման հիմնարար սկզբունքները կիրառելի են նան օրենսդրությամբ ՀՀ կենտրոնական բանկին վերապահված հանրային-իշխանական լիազորությունների իրականացման ժամանակ:
Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Արժութային կարգավորման ն արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), որի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը ՀՀ կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ՝ Հայաստանի Հանրապետության դրամով (...):
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի կարգավորման ուժով, ի թիվս բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային .,կազմակերպությունների, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք (փոխանակման կետեր) նս Օրենքի իմաստով ն Օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով հանդիսանում են մասնագիտացված անձինք:
Օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ մասնագիտացված անձինք պարտավոր են իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձնով ն վավերապայմաններով տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր):
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների ն դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք նվազագուն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան (...):
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ մասնագիտացված անձանց, այդ թվում՝ արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետեր) համար օրենսդրությամբ սահմանված է իմպերատիվ ՛պարտականություն, այն է իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձնով ն վավերապայմաններով արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) տրամադրելը: Նշված պահանջը չպահպանելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն իրավակիրառող մարմնին, տվյալ դեպքում՝
11
Կենտրոնական բանկին, հնարավորություն տալով ընտրել նախատեսված պատասխանատվության այլընտրանքային միջոցներից որնէ մեկը իրավախախտ անձի նկատմամբ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, կամ ուժը կորցրած ճանաչլ տրամադրված գործունեության լիցենզիան: Պատասխանատվության միջոցի ընտրության հարցը լուծելիս իրավակիրառող մարմինը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնի կատարած արարքի հանգամանքները ն վիճելի իրավահարաբերության բնույթը, որից հետո միայն կատարի թույլատրելի իրավաչափ ընտրություն:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչարարության իրականացման ընթացքում պատասխանատվության այլընտրանքային միջոցի ընտրության իրավաչափության ն այդ ընտրության արդյունքում կամայականության արգելքի սկզբունքի խախտված լինելու հարցը դատարանը պետք է պարզի գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով, որոնցից առաջինի դեպքում պետք է հաշվի առնի այդ ընտրության կայացման հիմքում դրված հանգամանքները, դրանք բազմակողմանի ն օբյեկտիվ քննությամբ պարզված ն հիմնավորված լինելու իրադրությունը, իսկ կամայականության արգելքի սկզբունքի խախտված լինելու հարցը պարզելիս պետք է բացահայտի, թե արդյո՞ք համեմատելի երկու իրավիճակները միատեսակ են, ն արդյո՞ք վարչական մարմինն անհավասար մոտեցում է ցուցաբերել: Միայն նշված հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում կարող է արձանագրվել կամայականության արգելքի սկզբունքի խախտման փաստը:
2) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը, վճարման կարգը, պետական տուրքի վճարումից ազատելու պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը ն դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական նե իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական ն (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական ն իրավաբանական անձինք (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է' դատարան տրվող
12
հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետնում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական ն իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախնառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տես, Հայկ Օհաեյաեն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետնյալ արտոնությունները՝
ա) պետական տուրքի վճարումից ազատում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ (...) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է նույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից (...):
ՀՀ սահմանադրական դատարանը 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-423 որոշմամբ արձանագրել է, որ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ որոշակի ծառայությունների կամ գործողությունների, այդ թվում՝ ֆիզիկական ն իրավաբանական անձանց կողմից դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների, ինչպես նան դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար ֆիզիկական Ա իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական ն (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Ելնելով այդ վճարի՝ օրենքով որոշված իրավական բովանդակությունից ն նպատակային նշանակությունից՝ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նան՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը ն թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը:
13
Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը՝ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի վարչական դատավարության շրջանակներում կայացված դատական ակտերի բողոքարկման ընթացակարգերում պետական տուրքի գծով արտոնություն չի տրամադրվում այդ արտոնությունից օգտված անձին, դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտման առումով սահմանադրականության խնդիր է առաջացնում: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ օրենքի վերոհիշյալ հոդվածի վիճարկվող իրավակարգավորման բովանդակությունից հետնում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազոր մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով պետական տուրքի վճարումից ազատելու ձնով արտոնություն սահմանելով՝ օրենսդիրը որնէ սահմանափակում կամ բացառություն չի նախատեսել՝ կապված այդ գործերով կայացված դատական ակտերի հետագա հնարավոր բողոքարկման շրջանակներում հիշյալ արտոնության շարունակական կիրառման հետ: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունով ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերի համատեղ կիրառման շրջանակներում դատական ծախսերի բաշխման կանոնները չեն կարող մեկնաբանվել այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի՝ պետական տուրքի գծով արտոնություն ունեցող անձից այդ ծախսերը գանձվեն՝ ներառելով նան վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Դատաքննության անբարենպաստ ելքով կամ օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով պայմանավորված դատավարության մասնակից այն սուբյեկտը, որն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի վճարման արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով հատուցելու պարտականություն՝ պահպանելով պետական տուրքի գծով արտոնությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունով Ա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների հենց այսպիսի ընկալմամբ ապահովելով դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը նան դատական բողոքարկման ընթացակարգերում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ' օրենքի ուժով ն դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որնէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում ն դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛՛ս, Շամամ Կարապետյանե ըեդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ն պետական
14
տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, ն
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/3715/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
