Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 182 — Գտանքի հետ կապված ծախսերը հատուցելը և գույքը գտնողին վարձատրելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 182AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 182 — Գտանքի հետ կապված ծախսերը հատուցելը և գույքը գտնողին վարձատրելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 182. Գտանքի հետ կապված ծախսերը հատուցելը և գույքը գտնողին վարձատրելը 1. Գույքը գտած և դա ստանալու համար իրավազոր անձին այն վերադարձրած անձն իրավունք ունի այդ անձից, իսկ գույքը համայնքի սեփականությանն անցնելիս` տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնից ստանալ գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի` ներառյալ գույք ստանալու իրավազորություն ունեցող անձին հայտնաբերելու ծախսերի հատուցում: 2. Գույքը գտնողն իրավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 182. Գտանքի հետ կապված ծախսերը հատուցելը և գույքը գտնողին վարձատրելը 1. Գույքը գտած և դա ստանալու համար իրավազոր անձին այն վերադարձրած անձն իրավունք ունի այդ անձից, իսկ գույքը համայնքի սեփականությանն անցնելիս` տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնից ստանալ գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի` ներառյալ գույք ստանալու իրավազորություն ունեցող անձին հայտնաբերելու ծախսերի հատուցում:

2. Գույքը գտնողն իրավունք ունի այն ստանալու իրավազորություն ունեցող անձից գույքի արժեքի մինչև քսան տոկոսի չափով վարձատրություն պահանջել գտանքի համար: Եթե գտնված գույքն արժեք է ներկայացնում սոսկ այն ստանալու իրավազորություն ունեցող անձի համար, ապա դրա վարձատրության չափը որոշվում է այդ անձի հետ համաձայնությամբ, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` դատարանով: Այն դեպքում, երբ գտնված գույքի վերադարձի պահանջի համար իրավազոր անձը հրապարակայնորեն պարգև է խոստացել, այն վճարվում է խոստացած պարգևի պայմաններով: Գույքը գտնողը, մինչև իրեն վարձատրելը, իրավունք ունի պահել գտած գույքը:

3. Վարձատրության իրավունքը չի ծագում, եթե գույքը գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել