Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158 — Գույքային հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158 — Գույքային հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 158. Գույքային հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը 1. Գույքային հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով: 2. Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքին, և գույքային հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով: 3. Քրեական վարույթի շրջանակներում գույքային վնասի հատուց

Ամբողջ Տեքստ

Հոդված 158. Գույքային հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը 1. Գույքային հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:

2. Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքին, և գույքային հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:

3. Քրեական վարույթի շրջանակներում գույքային վնասի հատուցման հիմքը, պայմանները, ծավալը և եղանակները սահմանվում են քաղաքացիական, բնապահպանական, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական և նյութական այլ օրենսդրությամբ:

4. Քրեական վարույթում գույքային հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները և հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված հակընդդեմ հայց հարուցելու կանոնները:

5. Գույքային հայց հարուցելու համար պետական տուրք չի գանձվում:

6. Եզրափակիչ դատական ակտը գույքային հայցի մասով կատարվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: (158-րդ հոդվածը փոփ.

11.04.24 ՀՕ-190-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել