ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԵՐՁԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 ապրիլի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԵՐՁԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երեւան
6 ապրիլի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Արտակ Մուրադյանի, Սուրեն Թադեւոսյանի,
Սրբուհի Հարությունյանի եւ Հովհաննես Դերձակյանի անհատական դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացիներ` Ա. Մուրադյանը, Ս. Թադեւոսյանը, Ս. Հարությունյանը եւ Հ. Դերձակյանը 22.03.2010թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ
որոշել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով
հիմնավորված է, որ դիմողների կողմից պահպանվել են ՀՀ սահմանադրական դատարան
դիմելու օրենքով սահմանված ընդունելիության պայմանները, իսկ սույն դիմումն ըստ ձեւի համապատասխանում է օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ուստի առկա
չեն գործի քննությունը մերժելու օրենքով սահմանված հիմքերը:
Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից քննության է
ընդունված քաղաքացի Անաստաս Գիշյանի անհատական դիմումով գործը, որով նույնպես
վիճարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի
սահմանադրականությունը /գործի դատաքննությունը նշանակված է 01.06.2010թ/:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ
օրենքի 31-րդ, 69-րդ, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ․
1. Քաղաքացիներ Ա. Մուրադյանի, Ս. Թադեւոսյանի, Ս. Հարությունյանի եւ Հ. Դերձակյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ
Ազգային ժողովին:
6 ապրիլի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-14
Նախագահող՝
Անդամներ`
ԼԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՐՈՒԹՅՈՒՆ 2
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱ
.
10
U
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 ապրիլի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
