Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9020 սեպտեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-90)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 սեպտեմբերի 2016թ. ՍԴԱՈ - 90 | «ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 47-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու մասին գործով զեկուցողի առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները, համապատասխանաբար` 07.04.2016թ. և 14.07.2016թ. որոշումներով կասեցրել են թիվ ԱՐԱԴ1/0038/01/15 և թիվ ԵԱՔԴ/0058/01/16 քրեական գործերի վարույթը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 47-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

2. Դիմումների և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նաև ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումներում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ենթակա է կարճման, քանի որ դիմողները բարձրացնում են ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ իրավունքի բացի և գործող նորմի կիրառման ընթացակարգային հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն հանդիսանում:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է երկու և ավելի քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն, սակայն օրենսգրքով մանրամասն չի կարգավորում այն հարցը, թե առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա գործերն ինչ սկզբունքով պետք է միացվեն, ինչպես նաև օրենսդրի կողմից չի կարգավորվել երկու և ավելի քրեական գործերը մեկ վարույթում միացնելուց հետո առաջացող այլ ընթացակարգային հարցեր: ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914 և ՍԴՈ-933 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Իսկ 08.04.2014 թվականի ՍԴՈ- 1143 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է

իրավական դիրքորոշում, համաձայն որի` օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի

բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրությամբ կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` վիճարկվող և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով երկու և ավելի քրեական գործեր միացնելու հնարավորությունը, չի կարգավորել քրեական գործերը միացնելուց բխող և միացնելուն հաջորդող գործողությունների իրականացման կարգը, ինչը հանդիսանում է այդ իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայություն, որը, սակայն, չի խաթարում օրենսդրությամբ կարգավորված իրավահարաբերության ամբողջական և բնականոն իրագործումը:

5. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողները բարձրացրել են գործերի միացման դեպքում առաջացող հնարավոր քրեադատավարական հարցեր, որոնք վերաբերում են օրենքի մեկնաբանությանը և կիրառմանը: Գործնականում, օրենսդիրը չի կարող ապահովել քրեադատավարական հարաբերությունների կարգավորման որոշակիության այնպիսի աստիճան, որը կբացառի քրեադատավարական կարգի մեկնաբանման և կիրառման գործնական բարդությունը, քանզի վերջինս օբյեկտիվ երևույթ է, և նման բարդություններ կարող են առաջանալ քրեադատավարական ցանկացած ձևակերպում ընտրելու պարագայում: Նման բարդությունները գործնականում հաղթահարելի են ՀՀ վճռաբեկ դատարանի օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթի շրջանակներում:

6. Քրեական գործերի տարածքային ընդդատության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այն արգելող նորմ չէ, և գործող օրենսդրությամբ տարածքային ընդդատության փոփոխության հնարավորությունն սկզբունքորեն չի բացառվում:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը», ինչը նշանակում է, որ կարող են միավորվել առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա քրեական գործերը և քննվել մեկ դատարանի կողմից: Նույն օրենսգրքի 50- րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է տարածքային ընդդատությունը փոխելու ևս մեկ հնարավորություն, ըստ որի` «Քրեական գործի տարածքային ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս»: Քանի որ օրենսդրությամբ հստակ կարգավորված չէ, թե դատարանի կողմից գործերը միացնելիս տարածքային ընդդատությունն ինչ չափանիշով պետք է փոխվի, հնարավոր է դատարանների միջև առաջանա ընդդատության մասին վեճ, որը նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն լուծում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը:

Ի պատասխան ՀՀ սահմանադրական դատարանի 30.08.2016թ. հարցման` ՀՀ դատական դեպարտամենտը հայտնել է, որ 01.01.2015-15.09.2016թթ. ընթացքում դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կարգով միացվել և քննվել են թվով 74 քրեական գործ, իսկ 47-րդ հոդվածի կարգով թվով 5 քրեական գործ:

7. ՀՀ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` հանրային քննարկման ներկայացված նախագծի 269- րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա երկու կամ ավելի վարույթներ միացվում են, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ»: Նոր օրենսգրքով հնարավոր է հստակ կարգավորել նաև

քրեական գործերը միացնելուց բխող այն հարցերը, որոնք մատնանշված են առաջին ատյանի դատարանների ներկայացրած որոշումներում:

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց. «ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 47-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 սեպտեմբերի 2016 թվականի

ՍԴԱՈ-90

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 սեպտեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-90
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել