ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Դիմումը վերադարձնելը կամ վարույթի հարուցումը մերժելը 1.
Ամփոփում
Հոդված 30. Դիմումը վերադարձնելը կամ վարույթի հարուցումը մերժելը 1. Դիմումը վերադարձնելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները: Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույ
Ամբողջ Տեքստ
Հոդված 30. Դիմումը վերադարձնելը կամ վարույթի հարուցումը մերժելը 1. Դիմումը վերադարձնելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները: Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին և ներկայացնել Հանձնաժողով:
3. Հանձնաժողովը մերժում է վարույթի հարուցումը, եթե` 1) դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր. 2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են Հանձնաժողովի իրավասությունից. 3) սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դիմումը ներկայացրել է ոչ շահագրգիռ անձը. 4) նույն անձի վերաբերյալ նույն հիմքով առկա է Հանձնաժողովի եզրակացություն:
4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները եռօրյա ժամկետում ուղարկվում են դիմողին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
