Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/9682/05/25
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/9682/05/25

Վճռաբեկ դատարանՎԴ/9682/05/2520 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ Ընկերության դիմումի ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ. կառավարության 24.08.2023 թվականի «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների 0շրջանառութան նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը ն 14րդ կետն անվավեր ճանաձելու պա

Ամբողջ Տեքստ

Հե 2275

(ՅՋԿՏՏԱՈՒՂԻ ի

2-1 աւ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9682/05/25

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9682/05/25

Նախագահող դատավոր՝ Կ. Գնորգյան

Դատավորներ՝ Հ. Խաչատրյան

Ա. Հարությունյան

Մ. Մելքումյան

Գ. Սոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի մարտի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ Ընկերության դիմումի ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ. կառավարության 24.08.2023 թվականի «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների 0շրջանառութան նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը ն 14րդ կետն անվավեր ճանաձելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 24.08.2023 թվականի «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը ն 14-րդ կետը:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. -Զարիկյան,

դատավորներ՝ Գ. Առաքելյան, Ե. Առաքելյան, Դ. Դանիելյան, Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 25.06.2025 թվականի որոշմամբ դիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.09.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 25.06.2025 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Աշոտ Բաղդասարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անհատական իրավական ակտի առկայությունը բոլորովին պարտադիր չէ, բավարար է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (ն ոչ թե անհատական իրավական ակտի) կիրառումն ապահոված անգործության առկայությունը: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի «որնէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որնէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով» արտահայտությունից հետնում է, որ ռեալ ակտով կիրառված պետք է լինի նորմատիվ իրավական ակտը, իսկ ռեալ ակտն անհատական իրավական ակտ չէ, ինչն ակնհայտ է «կամ» շաղկապի կիրառմամբ:

Տվյալ դեպքում Ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) դիմել է դրոշմավորման նպատակով համապատասխան ծածկագրեր տրամադրելու համար, իսկ Կոմիտեի կողմից այդ ծածկագրերը չեն տրամադրվել: Այսինքն, ակնհայտ առկա է ծածկագրեր չտրամադրելու Կոմիտեի անգործությունը, ուստի ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի դիտարկումն այն մասին, որ Կոմիտեի

3

նախագահի տեղակալի 06.05.2025 թվականի թիվ ԿՊ//3-4/448-2025 գրությունը չի հանդիսանում անհատական իրավական ակտ կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողություն կամ անգործություն:

Ինչ վերաբերում է Կոմիտեի իրազեկման գործառույթին ն. քննարկվող գրությունը իրազեկում որակելուն, ապա Ընկերությունը Կոմիտեին ուղղված դիմումով իրազեկում չի խնդրել, այլ խնդրել է տրամադրել ծածկագրեր:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան դիմելու ժամկետների հաշվարկման առանձեահատկություններին:

Վարչադատավարական կարգով անձի իրավունքների ն ազատությունների պաշտպանությունը երաշխավորված է, ի թիվս այլնի, նան այն դեպքում, երբ անձի իրավունքի ենթադրյալ խախտումը տեղի է ունեցե պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 191-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի .,. Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ՝

4

1) որնէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որնէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որնէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու ն քաղաքացու իրավունքներին ն ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպե նան Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները.

2) իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները:

Օրենսգրքի 192րդ հոդվածի կարգավորումները հիմնվում են այն տրամաբանության վրա, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի դեմ անձի դատական պաշպանության անհրաժեշտություն կարող է առաջանալ ոչ միայն այն դեպքում, երբ անձի իրավունքն արդեն իսկ ենթադրաբար խախտվել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական 6ակտին (բացի Սահմանադրությունից) հակասող ենթաօրենսդրական ակտի՝ իր նկատմամբ կիրառման արդյունքում, այլ նան անձի նկատմամբ տվյալ ենթաօրենսդրական ակտի կիրառման փաստի բացակայության պայմաններում, եթե վերջինս անխուսափելիորեն կիրառման է ենթակա տվյալ անձի նկատմամբ:

Վերը նշված նորմերից բխում է, որ վարչադատավարական կարգով անձի իրավունքների ն ազատությունների պաշտպանության` վարչական արդարադատության մարմինների գործառույթը հանգում է ոչ միայն խախտված իրավունքի վերականգնմանը, այլ նան իրավունքի խախտման կանխարգելմանը: Օրենսդիրը, երաշխավորելով անձի դատական պաշտպանությունը նան այն դեպքում, երբ առկա է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին (բացառությամբ Սահմանադրության) հակասող ենթաօրենսդրական ակտով անձի իրավունքներին ն ազատություններին միջամտության վտանգ, նպատակ է հետապնդում անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունն Օ0ապահովել ոչ միայն այն դեպքում, երբ տվյալ ենթաօրենսդրական ակտը կիրառվել է տվյալ անձի նկատմամբ, այլ նան այն դեպքում, երբ անձի իրավունքին ենթադրաբար միջամտող ենթաօրենսդրական ակտն անխուսափելիորեն ենթակա է կիրառման տվյալ անձի նկատմամբ այդպիսով կանխարգելելով անձի նկատմամբ՝ վերջինիս իրավունքը խախտող ենթաօրենսդրական ակտի կիրառումը ն այդ կիրառմամբ առաջացող հնարավոր բացասական փաստական ու իրավական հետնանքները:

Ըստ այդմ` օրենսդիրն Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի վերը նշված իրավակարգավորումների ն դրանցով հետապնդվող նպատակների հաշվառմամբ՝ Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասով ենթաօրենսդրական ակտերի վիճարկման վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետները սահմանելիս՝ տարբերակում է կատարել այն դեպքերի միջն, երբ անձը դիմում է դատական պաշտպանության արդեն իսկ իր նկատմամբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառված լինելու պայմաններում, ն երբ դեռնս առկա չէ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման փաստ: Այլ կերպ՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու համար դատարան դիմելու չորսամսյա ժամկետի հոսքն

5

օրենսդիրը պայմանավորել է ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ նորմատիվ իրավական ակտը կիրառված լինելու կամ կիրառված չլինելու հանգամանքով:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով ն 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին անձն օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել, կամ նա չի իմացել նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության մասին, ապա նա կարող է դիմել վարչական դատարան չորսամսյա ժամկետում այն օրվանից հետո, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ համապատասխանաբար անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու մասին:

Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի)՝ դիմումատուի նկատմամբ կիրառված լինելու դեպքում դատարան դիմելու չորսամսյա ժամկետի հոսքի համար ելակետ է հանդիսանում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության պահը, իսկ տվյալ նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի դիմումատուի նկատմամբ կիրառված լինելու փաստի բացակայության դեպքում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) ուժի մեջ մտնելու պահը:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերով դատարան դիմելու համար սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկման հիմքում ընկած տարբերակումն ըստ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ դիմումատուի նկատմամբ կիրառված լինելու Շլինելույ հանգամանքի՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանի խնդիրն է պարզել` դիմումատուն դատական պաշտպանություն հայցում է Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, թե՞ 2-րդ կետի հիմքով: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է բացահայտել դիմումատուի կողմից դատական պաշտպանության դիմելու նպատակը, այն է՝ վերջինս դատական պաշտպանության է դիմել դեռնս իր նկատմամբ չկիրառված, սակայն անխուսափելիորեն կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտով իր իրավունքի խախտումը նախականխելու, թե՞ արդեն իսկ կիրառված նորմատիվ իրավական ակտով (որնէ դրույթով) իր ենթադրյալ խախտված իրավունքը վերականգնելու նպատակով:

6

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմատիվ իրավական ակտերը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարան դիմելու համար սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկի համար վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) ուժի մեջ մտնելու պահը պետք է ելակետ ընդունվի բացառապես այն դեպքում, երբ բացակայում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման փաստը, ն դիմումատուի նպատակն իր նկատմամբ՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին (բացի Սահմանադրությունից) հակասող ենթաօրենսդրական ակտի կիրառումը նե ըստ այդմ իրավունքի խախտումը նախականխելն է: Այլ կերպ՝ դատարան դիմելու չորսամսյա ժամկետի հոսքը չի կարող պայմանավորվել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) ուժի մեջ մտնելու պահով, եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից իրականացված վարչարարությամբ տվյալ նորմատիվ իրավական ակտը (դրա դրույթը) արդեն իսկ կիրառվել է դիմումատուի նկատմամբ, ն ըստ այդմ՝ վերջինիս նպատակն է վերացնել իրավունքի խախտումն ու վերականգնել խախտված իրավունքը:

Սույն գործով առկա իրավական վեճի լուծման նպատակի համար Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորում է Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասում «վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտ», «վիճարկվող նորմատիվ ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողություն», «վիճարկվող նորմատիվ ակտի կիրառումը (կատարումը) ապահոված անգործություն» հասկացությունների բովանդակության բացահայտումը, ն ըստ այդմ՝ Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական պաշտպանության դիմելու համար չորսամսյա ժամկետի հաշվարկման ելակետի հստակեցումը:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նան գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետնանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վարչական մարմինների արտաքին ներգործությանն ուղղված գործունեությունը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի, արտահայտվելով որոշակի վարչական (իրավական) ակտի կամ փաստացի ներգործության տեսքով: Այդ գործունեությունն ըստ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմամբ, ինչպես նան գործողությամբ կամ անգործությամբ, որն անձանց համար առաջացնում է փաստական հետնանքներ: Այլ կերպ ասած՝ վարչարարության արդյունքը վրա է հասնում հետնյալ եղանակներով.

- վարչական կամ նորմատիվ ակտի ընդունում,

- ռեալ ակտի ընդունում (գործողության կամ անգործության կատարում)» (ե'ս, «էյ Քեյ էյ Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի թիվ

7

ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ռեալ ակտի ընդունմամբ եզրափակվող վարչարարության արտաքին ներգործությունը կարող է հանգեցնել հետնյալ փաստական հետնանքներին՝

- վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բարելավում է անձի փաստացի դրությունը,

- վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վատթարացնում է անձի փաստացի դրությունը:

(.) վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը հանդիսանում է նորմատիվ կամ վարչական ակտ ընդունելուն չուղղված վարչարարություն, եթե միաժամանակ առկա են հետնյալ բոլոր պայմանները.

1) ռեալ ակտ ընդունելուն ուղղված վարչական մարմինների գործունեությունը՝

- պետք է հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի (նյութաիրավական ու ընթացակարգային) վրա,

- պետք է իրականացվի հանրային իրավունքի բնագավառում,

- պետք է հետապնդի օրենքով սահմանված նպատակներ, որոնց հասնելով վարչարարությունը պետք է եզրափակվի,

2) ռեալ ակտ կայացնելուն ուղղված վարչական մարմինների գործունեության արդյունքում կատարվող գործողությունը կամ դրսնորվող անգործությունը՝

- պետք է ունենա արտաքին ներգործության պարտադիր հատկանիշ,

- անձի համար պետք է առաջացնի փաստական հետնանքներ՝ բարելավի կամ վատթարացնի անձի փաստացի դրությունը (տե՛ս, Լիլիթ Խաչատրյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության թիվ ՎԴ/0488/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2025 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում հնարավոր են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից իրականացված վարչարարությամբ՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման հետնյալ դրսնորումները.

- անհատական իրավական ակտով տվյալ կոնկրետ գործի կարգավորման համար իրավական հիմք է հանդիսացել վիճարկվող նորմատիվ իրավական ակտը (դրա դրույթը),

- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց

պաշտնատար անձի կողմից կատարված գործողության՝ ռեալ ակտի կատարման համար իրավական հիմք է հանդիսացել վիճարկվող նորմատիվ իրավական ակտը (դրա դրույթը),

- անձը հայցել է բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վերջինս չի ընդունվել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի վկայակոչմամբ. այլ կերպ՝ հայցվող

8

բարենպաստ վարչական ակտը չընդունելու համար իրավական խոչընդոտ է հանդիսացել վիճարկվող նորմատիվ իրավական ակտը (դրա դրույթը),

- անձը հայցել է գործողության՝ ռեալ ակտի կատարում, սակայն վերջինս չի կատարվել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի վկայակոչմամբ. այլ կերպ՝ հայցվող գործողությունը՝ ռեալ ակտը, չկատարելու համար իրավական խոչընդոտ է հանդիսացել վիճարկվող նորմատիվ իրավական ակտը (դրա դրույթը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասում.

- «վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտ» հասկացությունը ենթադրում է ինչպես վարչական մարմնի նախաձեռնությամբ, այնպես էլ անձի դիմումի հիման վրա ընդունված անհատական իրավական ակտ, որն ընդունվել է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) իրավական հիմքով,

- «վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողությունը» վարչարարության այն դրսնորումն է, երբ տվյալ գործողության` ռեալ ակտի կատարման համար իրավական հիմք է հանդիսացել վիճարկվող նորմատիվ իրավական ակտը (դրա դրույթը),

- «վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված անգործությունը» վարչարարության այն դրսնորումն է, երբ անձի հայցած բարենպաստ անհատական ակտը չի ընդունվել կամ գործողությունը՝ ռեալ ակտը, չի կատարվել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) վկայակոչմամբ. այլ կերպ՝ հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու կամ ռեալ ակտը չկատարելու համար իրավական խոչընդոտ է հանդիսացել վիճարկվող նորմատիվ իրավական ակտը (դրա դրույթը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նան Օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասի վերը նշված կարգավորումը, արձանագրում է, որ Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատարան դիմելիս Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չորսամսյա ժամկետն սկսում է հոսել այն պահից, երբ անձն իմացել կամ պարտավոր էր իմանալ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի, վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված անգործության մասին:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սուն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 24.08.2023 թվականի «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների 0շրջանառութան նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական

9

համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը ն 14-րդ կետը:

Դատարանը 25.06.2025 թվականի որոշմամբ դիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ «(...) առկա չէ Կառավարության 24.08.2023 թվականի թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված «Հսկիչ (նույնականացման) եշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորիեգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները» հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը ն 14րդ կետը դիմողի եկատմամբ անհատական իրավական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ կիրառված լինելու մասին ապացույց, դիմումը կարող էր դատարան ներկայացվել վիճարկվող եորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում:

Ինչ վերաբերում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 06.05.2025 թվականի ԿՊ//3-4/448-2025 գրությանը, այն չի հանդիսանում դիմողի նկատմամբ Կառավարության 24.08.2023 թվականի թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված «Հսկիչ (նույնականացման) եշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության եկատմամբ մոնիտորիեգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները» հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի ն 14րդ կետի կիրառումե ապահովող անհատական իրավական ակտ, գործողություն կամ անգործություն, քանի որ դրանով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը ընդամենը պտեղեկություննեե է տրամադրել դիմողին դրոշմավորման ծածկագրեր ստանալու ընթացակարգի վերաբերյալ: Նման պայմաններում, երբ վիճարկվող եորմատիվ իրավական ական ուժի մեջ է մտել 03.09.2023 թվականին, իսկ դիմումը ներկայացվել է 2025 թվականի հունիսի 20-ին, դիմողը բաց է թողել ՎԴ օրենսգրքի 193-րդ հոդվածի Լին մասով սահմանված չորսամսյա ժամկետը ն չի ներկայացրել բաց Թթողեված 66դատավարական ժամկերը վերակաեգնելու միջնորդություն»:

Վերաքննիչ դատարանը 12.09.2025 թվականի որոշմամբ Դատարանի 25.06.2025 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...,) ուսումնասիրելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եախագահի տեղակալի 06.05.2025թ. թիվ ԿՊ//3-4/448-2025 գրությունը ն այդ կապակցությամբ փաստելով որ դրանով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձը, հիմք ըեդունելով Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1ին մասի ն 307-րդ հոդվածի կարգավորումները, իրականացրել է իրազեկում ն իր լիազորությունների շրջանակներում Ընկերությանը պտեղեկություն է տրամադրել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կիրառության մասին' Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ այն չի հանդիսանում Ընկերության նկատմամբ Հավելվածի վիճարկվող դրույթների' 6րդ կետի 5-րդ ենթակետի ն 14-րդ կետի կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտ կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողություն կամ անգործություն, որե Ընկերության համար առաջացնում է փաստական հետնանքներ: Ըստ այդմ, ընդգծելով, որ դիմումին կից ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում որնէ անհատական

10

իրավական ակտով կամ որնէ ռեալ ակտով Ընկերության նկատմամբ Հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի ն 14-րդ կետի կիրառված լինելու հանգամանքը' Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի Լին մասով սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկի համար ելակետ կարող է ընդունվել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահը, այն է' 03.09.2023 թ., միեչդեռ դիմումը Դատարան է ներկայացվել 20.06.2025թ., ինչը եշանակում է, որ Ընկերությունը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի Լին մասով սահմանված չորսամսյա դատավարական ժամկետը ն չի ներկայացրել բաց թողեված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջեորդություն»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննի. դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին ուղղված 17.04.2025 թվականի թիվ 296/01 դիմումով Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Բաղդասարյանը խնդրել է. «տրամադրել ԱՏԳԱԱ 2201 «Հանքային ջուր» ապրանքատեսակի համար նախատեսված 1,000,000 (մեկ միլիոն) հատ հսկիչ (նույնականացման) նշաններով ծածկագրված ապրանքանշաննր կամ այդ դրոշմավորումն ապահովող ծածկագրեր համապատասխան դրոշմավորում իրականացնելու ն հանքային ջրի վաճառք կազմակերպելու համար» (գ.թ. 11):

Այսինքն՝ հայցվորը Կոմիտեից հայցել է իր համար բարենպաստ ռեալ ակտի ընդունում, կամ որ նույնն է՝ գործողության կատարում, այն է՝ տրամադրել ԱՏԳԱԱ 2201 «Հանքային ջուր» ապրանքատեսակի համար նախատեսված 1.000.000 (մեկ միլիոն) հատ հսկիչ (նույնականացման) նշաններով ծածկագրեր:

Հայցվող գործողությունը կատարելու փոխարեն Կոմիտեի նախագահի տեղակալը 06.05.2025 թվականի թիվ ԿՊ//3-4/448-2025 գրությամբ հայտնել է հետնյալը. «Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետը ն 307-րդ հոդվածը' իրազեկման կարգով հայտնում ենք հեւպնյալը.

ՀՀ հարկային օրենսգրքի 396. 1-ին հոդվածի'

- քին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավիրություն կրող

կազմակերպությունեերի են անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունեեի են անհատ ձեռնարկատերերի համար օրենսգրքով, այլ օրենքներով ն դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները,

11

- Զրդ մասի համաձայե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչն դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված' դրոշմավորման ենթակա ապրանքային մեացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, օրենսգրքով սահմանված' դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները, դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները հաստատում է Կառավարությունը:

ՀՀ կառավարության 18.04.2024թ. Ի 553-Ն որոշման 1-ին կերի համաձայե' ՀՀ-ում 2024 թվականի մայիսի Լից ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի Լին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող" դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների (ջրերի) դրոշմավորումե իրականացվում է' համաձայն ԵՏՀ խորհրդի կողմից 05.03.2021թ. հասրատված' Եվրասիական տետեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի:

ՀՀ կառավարության 24.08.2023թ. Ի 1418-Ն որոշման հավելվածի'

- 1/2րդ կերտի համաձայն ապրանքների դրոշմավորումն իրականացվում է ապրանքների, ապրանքների փաթեթավորման կամ այլ եյութական կրիչի վրա Դատա մատրիքս (ՕճմռխԸէոչց երկչափ մատրիցային կոդերի ձնավորման ն կիրառման միջոցով,

- 13-րդ կետի համաձայն Ազգային օպերատորն ապրանքների շրջանառության մասնակիցներին տրամադրում է դրոշմավորման ծածկագրեր դրոշմավորման ծածկագրեր ստանհալու հայտերի հիման վրա,

- 15-րդ կերի համաձայն՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ապրանքների շրջանառության մասնակիցները օպերատորի հետ կնքում են դրոշմավորման կոդերի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագիր:

Հաշվի առնելով վերոգրյալը' հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել վերոգրյալ կարգավորումներին համապատասխան» (գ.թ. 12):

Վերը նշված գրությունը ստորադաս դատարանները գնահատել են զուտ որպես իրազեկում՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ գրությունը տրվել է ի պատասխան Կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին հասցեագրված Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Բաղդասարյանի 17.04.2025 թվականի թիվ 296/01 դիմումի, որով հայցվել է տրամադրել ԱՏԳԱԱ 2201 «Հանքային ջուր» ապրանքատեսակի համար նախատեսված 1.000.000 հատ հսկիչ (նույնականացման) նշաններով ծածկագրված ապրանքանշաններ կամ այդ դրոշմավորումն ապահովող ծածկագրեր, այսինքն՝ գործողության կատարում, այլ ոչ թե օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն կամ պարզաբանում:

12

Արդյունքում` ստորադաս դատարաններն Ընկերության դիմումը դիտարկել են որպես Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացված ն ըստ այդմ՝ դիմումը ներկայացնելու համար օրենքով սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ են համարե րլ39ՀՀ կառավարության «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման

առանձնահատկությունները հաստատելու մասին» որոշման (այսուհետ նան՝ Թիվ 1418-Ն որոշում) ուժի մեջ մտնելու օրը: Մինչդեռ, Ընկերության կողմից ներկայացված դիմումի ուսումնասիրությունից, կից փաստաթղթերից, մասնավորապես՝ Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Բաղդասարյանի՝ Կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին ուղղված 17.04.2025 թվականի թիվ 296/01 դիմումից, Կոմիտեի նախագահի տեղակալի 06.05.2025 թվականի թիվ ԿՊ//3-4/448-2025 պատասխան գրությունից ակնհայտորեն բխում է, որ Ընկերությունը դատական պաշտպանության է դիմել Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Ա նպատակ է հետապնդել ոչ թե նախականխել վիճարկվող նորմերի կիրառումն իր նկատմամբ, այլ դատական պաշտպանություն է հայցել ՀՀ կառավարության թիվ 1418-Ն որոշման՝ իր նկատմամբ կիրառման պայմաններում: Հետնաբար, սույն դեպքում դատարան դիմելու համար սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկի համար որպես ելակետ չէր կարող դիտարկվել ՀՀ կառավարության թիվ 1418-Ն որոշման ուժի մեջ մտնելու պահը, ինչը ոջ իրավաչափորեն կատարել են ստորադաս դատարանները:

ՀՀ կառավարության «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» որոշումն ընդունվել է 24.08.2023 թվականին, ուժի մեջ է մտել 03.09.2023 թվականին: Նշված որոշման 1-ին կետով հաստատվել են հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի: Հավելվածի 15-րդ կետը սահմանում էր. «Դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ապրանքների շրջանառության մասնակիցները օպերատորի հետ կեքում են դրոշմավորման կոդերի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագիր»:

ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24ի թիվ 1418-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 616-Ն որոշմամբ (Թիվ 1418-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 23.05.2025 թվականին): Նոր խմբագրությամբ շարադրված հավելվածի (ներկայումս գործող խմբագրություն) 15-րդ կետը սահմանում է. «Դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրողները ազգային օպերատորի հետ կնքում են դրոշմավորման ծածկագրերի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագիր»:

13

Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով Թիվ 1418-Ն որոշման հավելվածի նախկին ն ներկայումս գործող խմբագրությամբ տեքստերի բովանդակությունը, արձանագրում է, որ նախկին խմբագրությամբ տեքստի 15-րդ կետում շարադրված նորմը վերարտադրվել է ներկայումս գործող խմբագրությամբ հավելվածի 14-րդ կետում: Այսինքն փոփոխվել է նորմի թվագրումը, բայց ոչ՝ բովանդակությունը (բացառությամբ «կոդերի» բառի, որը նորմի բովանդակությունը չի փոխել):

Կոմիտեի նախագահի տեղակալի 06.05.2025 թվականի թիվ ԿՊ//3-4/448-2025 պատասխան գրությունը կազմվել է մինչ Թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` 22.05.2025 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1418-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 616-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ վերաշարադրվելը: Այլ կերպ՝ Թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածը կիրառվել է նախկին խմբագրությամբ: Ըստ այդմ՝ սույն գործով վիճարկվող ն ներկայումս գործող հավելվածի 14-րդ կետում շարադրված նորմը Կոմիտեի նախագահի տեղակալի 06.05.2025 թվականի թիվ ԿՊ//3- 4/448-2025 պատասխան գրությամբ վկայակոչվել է որպես հավելվածի 15-րդ կետ:

Հաշվի առնելով, որ սույն գործով վիճարկվող նորմը՝ ամրագրված Թիվ 1418-Ն որոշման հավելվածի 14-րդ կետում, բովանդակային առումով կրկնում է նախկին խմբագրությամբ գործած հավելվածի 15-րդ կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն գործով ներկայացված դիմումով Ընկերությունը դատական պաշտպանություն է հայցում իր նկատմամբ կիրառված իրավական նորմի՝ անկախ այդ նորմի տարբեր խմբագրությամբ տեքստերում տարբեր թվագրումներից:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեն, ի պատասխան Ընկերության գլխավոր տնօրենի դիմումի՝ չկատարելով դիմումով հայցվող գործողությունը՝ ծածկագրերի տրամադրումը, դրսնորել է անգործություն՝ որպես իրավական հիմք վկայակոչելով, ի թիվս այլնի, ՀՀ կառավարության (Թիվ 1418-Ն որոշման հավելվածի 12-րդ, 13-րդ ն 15-րդ կետերը (ներկայիս թվագրմամբ՝ 14-րդ կետ): Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա է Թիվ 1418-Ն որոշման 14-րդ կետի (գործող խմբագրությամբ) կիրառումն ապահոված անգործության փաստ: Ուստի հաշվի առնելով, որ Ընկերությունը վիճարկվող նորմի կիրառումն ապահոված անգործության մասին իրազեկվել է Կոմիտեի նախագահի տեղակալի 06.05.2025 թվականի թիվ ԿՊ//3-4/448-2025 պատասխան գրությունը ստանալով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն դիմումը Դատարան ներկայացնելով 20.06.2025 թվականին (գ.թ. 3-14) Ընկերություն, պահպանել է Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված չորսամսյա ժամկետը: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա չի եղել Ընկերության դիմումը՝ հավելվածի 14-րդ կետի մասով վերադարձնելու՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքը, ն անհիմն է գնահատում Ընկերության դիմումն Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չորսամսյա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու ստորադաս դատարանների եզրահանգումները:

14

Անդրադառնալով ՀՀ կառավարության Թիվ 1418-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի՝ Ընկերության նկատմամբ կիրառված լինելու (չլինելու) հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի նախագահի տեղակալի 06.05.2025 թվականի թիվ ԿՊ//3-4/448-2025 գրությամբ Թիվ 1418-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը վկայակոչված չէ: Հետնաբար, առկա չէ այս նորմի՝ Ընկերության նկատմամբ կիրառման փաստ:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության շրջանակներում Թիվ 1418-Ն որոշման 14րդ կետի (գործող խմբագրությամբ) իրավաչափությունը պարզելու հետ միաժամանակ պարտադիր կերպով գնահատման է ենթակա նան ՀՀ կառավարության (Թիվ 1418-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի իրավաչափությունը՝ հետնյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի իրավաչափությունը պարզելիս վարչական դատարանը պարզում է նան այդ դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների իրավաչափությունը ն, գալով եզրահանգման դրանց անվավերության վերաբերյալ, իրավասու է նան այդ դրույթները ճանաչելու անվավեր:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ -իրավակարգավորմամբ օրենսդիրը երաշխավորել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի դեմ անձի դատական պաշպանության արդյունավետությունը, քանի որ գործնականում կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին (բացի 0Սահմանադրությունից) հակասող ենթաօրենսդրական ակտի՝ անձի նկատմամբ կիրառման կամ կիրառումն ապահոված անգործության արդյունքում անձի ենթադրաբար 6խախտված իրավունքի վերականգնումը պայմանավորված լինի ոչ միայն կիրառված դրույթի իրավաչափության ստուգմամբ, այլ նան՝ այդ դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված դրույթի իրավաչափության գնահատմամբ, ինչն անտեսելու պարագայում անձի դատական պաշտպանության դիմելը կլինի ինքնանպատակ ն ոչ արդյունավետ:

Տվյալ դեպքում ՀՀ կառավարության (Ժիվ 1418-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը համակարգային առումով փոխկապակցված է Ընկերության նկատմամբ կիրառված (Թիվ 1418-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի հետ, որպիսի պայմաններում Թիվ 1418-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի իրավաչափության ստուգումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող դուրս մնալ դատական վերահսկողությունից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության նկատմամբ կիրառված Թիվ 1418-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ. կառավարության (Ժիվ 1418-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 5րդ ենթակետի իրավաչափությունը նս սուն գործի ըստ էության քննության շրջանակներում պարտադիր կերպով պետք է գնահատման առարկա դառնա:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում Ընկերության դիմումը ՀՀ կառավարության

15

Թիվ 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետն անվավեր ճանաձելու պահանջի մասին, պետք է ընդունվեր վարույթ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը մասնակիորեն վերացնելու Ա նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը` ՀՀ կառավարության 24.08.2023 թվականի «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/9682/05/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել