Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/4556/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/4556/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/4556/05/2310 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտաշատի համայնքապետարանի՝ Արտաշատ համայնքի ավագանու 14.09.2016 թվականի թիվ 66-Ն որոշումը մասնակի՝ Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհի թիվ 101, 0,197հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասով անվավեր ճանաչելու, ն որպես հ

Ամբողջ Տեքստ

Մորտոն

ՆԱՐԵ: Տ:

ՀՈՂԵ 7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4556/05/23

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4556/05/23

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի մայիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտաշատի համայնքապետարանի՝ Արտաշատ համայնքի ավագանու 14.09.2016 թվականի թիվ 66-Ն որոշումը մասնակի՝ Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհի թիվ 101, 0,197հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասով անվավեր ճանաչելու, ն որպես հետնանք՝ Արտաշատ համայնքի ղեկավարի 02.11.2016 թվականի թիվ 677-Ա որոշումը, 04.11.2016 թվականի բնակավայրեի հասարակական կառուցապատման հողամասի .,աճուրդ-վաճառքի պայմանագիրը ն Գաբրիել Պողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 14112016-03-0028 վկայականը ն միասնական մատյանի համապատասխան գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 14.09.2016 թվականի թիվ 66-Ն որոշումը մասնակի՝ Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհի թիվ 10/1, 0,197հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական

2

նշանակության հողատարածքն աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասով, ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Արտաշատ համայնքի ղեկավարի 02.11.2016 թվականի թիվ 677-Ա որոշումը, 04.11.2016 թվականի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի պայմանագիրը ն Գաբրիել Պողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 14112016-03-0028 վկայականը ն միասնական մատյանի համապատասխան գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 15.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2023 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 15.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Լիլիթ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասի Լին ն 2-րդ կետերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ ն 98-րդ հոդվածները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վերահսկողութան ն դվերջինիս որոշումների ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին համապատասխանության հարցը դատական կարգով վիճարկելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության լիազոր մարմնին կամ մարզպետին, անհիմն է, քանի որ վերջիններս որպես իրավական հսկողություն իրականացնելու գործառույթով օժտված մարմին ներառված չեն ՀՀ :վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենքով լիազոր մարմնի կողմից իրավական հսկողության իրականացումը սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականության ստուգմամբ: Օրինականության սահմանադրական սկզբունքի բովանդակության համաձայն՝ հսկողություն իրականացնող մարմինը կարող է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք համայնքի ղեկավարը կամ ավագանին նման որոշում կայացնելու լիազորություն ունեցել են, թե ոչ առանց անդրադառնալու դրա արդյունքում իրավունքի խախտման առկայության հարցերին: Այսինքն՝ իրավական հսկողություն իրականացնող մարմիններին վերապահված չէ համայնքի շահերի պաշտպանության լիազորություն, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարան դիմելու իրավունքը ծագում է միայն այն դեպքում, եթե համապատասխան մարմնի վրա դրված է խախտված իրավունքի պաշտպանությունը:

Իրավական հսկողության մարմիններին համայնքային շահերի պաշտպանության իրավունք վերապահված չլինելու պայմաններում անհիմն են նան Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ վերջիններիս համայնքային շահերի խախտման փաստի մասին իրազեկելու ն հայց հարուցելու առաջարկ անելու վերաբերյալ, քանի որ «Դատախազության

Յ

մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նման առաջարկ արվում է այն մարմնին, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելու լիազորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 15.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերի ն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ ն 98-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ դատախազության կողմից «պետական (համայեքային) շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերի առանձեահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում ն կարգով՝

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները ն որոշումները.

5) հսկողություն է իրականացնում պատիժների ն հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ն կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

4. ՛Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:

5. Դատախազության կազմավորման ն գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 17.11.2017 թվականին ն ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն դատախազության կազմավորման ն գործունեության կարգը սահմանվում է նույն օրենքով ն այլ օրենքներով:

4

Մինչն 01.03.2023 թվականին ընդունված ն 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ104Ն գօրենքով 60կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ն կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

Վերը նշված խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում` պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային Ա ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.

4) «Ապօրինի ծագում ունեցող գուքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետնյալ բացառիկ դեպքերում, երբ՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:

01.03.2023 թվականին ընդունված ն 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքի 29-րդ հոդվածում"

Ս Լին մասի առաջին պարբերությունը շարադրել հետնյալ խմբագրությամբ.

«1. Դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելե ըեդգրկում է'».

2) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետնյալ խմբագրությամբ.

«5. Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական (համայեքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազնե իրավունք ունի».

3) ամբողջ տեքստը «պետություն» բառի համապատասխան հոլովաձներից հետո լրացնել «(համայնք)» բառի համապատասխան հոլովաձներով»:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքում «պետական շահեր» բառերը համապատասխահ հոլովաձներով փոխարինել «պետական (համայեքայիե) շահեր» բառերով»:

5

06.04.2023 թվականից սկսած գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ն կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

06.04.2023 թվականից սկսած գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Պետական (համայնքային) շահերի սպաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը (համայնքին) պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.

4) «Ապօրինի ծագում ունեցող գուքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցում է հետնյալ բացառիկ դեպքերում, երբ՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:

««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ Ա լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներում, ի թիվս այլնի, նշված է հետնյալը. «(...) «համայնքային շահ» հասկացությունը ներառվում է «պերական շահ» հասկացության մեջ, ինչը հաստատվում է ինչպես ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով, այնպես էլ՝ ներպետական օրենսդրությամբ տրված սահմանումներով» :

Վերը նշված իրավական նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ դատախազության լիազորությունները սահմանված են ՀՀ. Սահմանադրությամբ, համաձայն որի՝ դատախազությունը, ի թիվս այլնի, օժտված է նան պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությամբ, որը կարող է իրացվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում: «Դատախազության մասին» ՀՀ օրենքով համապատասխանաբար սահմանվել են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պայմաններում դատախազությունը կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել:

01.03.2023 թվականին ընդունված ն 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-պ104Ն օրենքով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ' Տես ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումները հետնյալ հղմամբ՝ հէք://ոտտ. քճոկճոշուճտ/ժոճր, մօօՏտ8/4-491. էիոոոճօոսո.քմք

6

«պետական շահ» հասկացությունը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ամբողջ տեքստում փոխարինվել է «պետական (համայնքային) շահ» բառակապակցությամբ: Այլ կերպ ասած՝ օրենքում կատարված փոփոխություններով հստակեցվել է բացառիկ դեպքերում դատախազի կողմից համայնքի գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունը:

Հարկ է նկատել, որ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներում ընդգծվել է այն հանգամանքը, որ «համայնքային շահ» հասկացությունը ներառվում է: «պետական շահ» հասկացության մեջ: Հիմք ընդունելով օրենսդրի կողմից օրենքի նախագծի ընդունման հիմքում դրված «պետական շահի» ն «համայնքային շահի»՝ որպես ամբողջի ն մասի հարաբերակցության հայեցակարգը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու բացառիկ դեպքերին:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու բացառիկ դեպքերը անհրաժեշտ է դիտարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված` վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայմանների լույսի ներքո:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նան պետական ն տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

Այսինքն՝ ստացվում է, որ դատախազությունն ընդդեմ վարչական մարմնի ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ունի այն դեպքում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային ն ոչ գույքային շահերը, ն եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով: Ընդ որում, ՀՀ. Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ օրենսդրի կողմից նախքան ՀՀ վարչական դատարան դիմելը իրավասու սուբյեկտի համար նախատեսվել են որոշակի նախապայմաններ, որոնց բավարարման դեպքում է վերջինս իրավունք ստանում դիմելու ՀՀ վարչական դատարան: Մասնավորապես՝

Ս դատախազնե իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է պերական (համայնքային) շահերի խախտման փաստ, հայց ներկայացնելու առաջարկություն արել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմեիե, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առեչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, որպիսի առաջարկը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում տվյալ մարմինը հայց չի ներկայացրել դատարան, կամ

2) դատախազը հայտեաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, որպիսի հայցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմեի:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածը հստակ ընդգծում է այն, որ դատախազության կողմից

7

պետական շահերի պաշտպանության համար հայց հարուցելու լիազորությունը գործում է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնային լիազորությունը այդ հարցում պատկանում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի -լիրավասությունների ոլորտում պետությանը պատճառվել է գույքային վնաս:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազությունը կարող է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել այն դեպքերում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային ն ոչ գույքային շահերը: ՆԱյսինքն՝ յուրաքանչյուր դեպքում դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցումը պետք է ուղղված լինի պետության (համայնքի) գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանությանը:

Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական (համայնքային) շահերի խախտման դեպքում դատախազությունն իրավասու է հայց հարուցելու ինչպես այն դեպքում, եր.։ նման լիազորություն վերապահված չէ որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, այնպես էլ այն իրավիճակներում, երբ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, նման հայց ողջամիտ ժամկետում չի հարուցել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին դեպքում, դատախազը, համարելով, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային ն ոչ գույքային շահերը, իսկ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված չէ որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետք է անմիջապես ձեռնամուխ լինի պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցմանը: Այսինքն՝ այն դեպքերում, երբ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի շարք դեպքերում օրենսդիրը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունը վերապահել է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը (համայնքին) պատճառվել է գույքային վնաս: Ուստի այն դեպքում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն ։Ջ կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին: Այնուհետն դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալուց հետո համապատասխան մարմնի կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու, այլ կերպ ասած՝ անգործություն դրսնորելու պարագայում միայն դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն:

Ի լրումն վերոգրյալի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատախազության կողմից վարչական մարմնի դեմ պետական (համայնքային) շահերի

8

պաշտպանության հայց հարուցելու հաջորդ նախապայմանը վեճը վերադասության կարգով լուծման ենթակա չլինելն է:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ համայնքի ավագանու վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ դատախազի կողմից համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերին.

Այսպես. ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին ն համայնքի ղեկավարը (...):

ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում, ինչպես նան կարգավորում է պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին ն համայնքի ղեկավարը, (...):

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այե հարցին, թե արդյո՛ք համայեքի ավագանու վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունը վերապահված է որնէ պետական ն տեղական իեքնակառավարման մարմեի:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում ն կարգով իրականացնում է իրավական հսկողություն: Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիննեի կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով՝ իր հաստատած հարցաշարերի հիման վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ն մասնագիտական հսկողությունն իրականացվում է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Նույն մասով նախատեսված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական ն մասնագիտական հսկողություն կարող է իրականացվել միայն նույն

9

հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու Ա համայնքի ղեկավարի 6Հայաստանի 6Հանրապետության Սահմանադրությանը ն օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն ն համայնքի ղեկավարին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը Ա այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Վերը նշված իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություննեի իրականացման նկատմամբ իրավական Օն մասնագիտական հսկողությունը» վերտառությամբ 8-րդ գլխով նախատեսվում են, ի թիվս այլնի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրականացվող հսկողության ձները ն հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները: Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ հսկողությունը մեծամասամբ ունի կանխարգելիչ գործառույթ ն առավելապես նպատակաուղղված է ոչ իրավաչափ ակտերի կայացումը, ոչ իրավաչափ գործողությունը կամ անգործությունը, օրենքի պահանջների խախտումները կանխելուն Հսկողություն իրականացնող իրավասու սուբյեկտները հսկողություն իրականացնելիս բացահայտում ն. կանխորոշում են հսկողության ենթարկվող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականությունը, այսինքն՝ համապատասխանությունը օրենքով տվյալ գործունեության համար նախատեսված պահանջներին:

Տվյալ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ ՀՀ կառավարության լիազոր մարմինը օրենքով սահմանված դեպքերում ն կարգով իրականացնում է իրավական հսկողություն, ինչը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականության ստուգմամբ: Նույն օրենքի համաձայն պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է: ՀՀ կառավարության լիազոր մարմինը իրավական հսկողությունը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով իր հաստատած հարցաշարերի հիման վրա ն իր կողմից հաստատված ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան, իսկ նշված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական հսկողություն կարող է իրականացվել միայն ՀՀ կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

Արդյունքում հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու ն համայնքի ղեկավարի՝ ՀՀ Սահմանադրությանը ն օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն ն համայնքի ղեկավարին: Այն դեպքում, երբ դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը Ա այդ մասին տեղեկացնում դիմումը

10

ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականության ապահովումն է, իսկ այդ գործընթացի իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով: Այսինքն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական ն մասնագիտական հսկողությունը» վերտառությամբ 8-րդ գլխով նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության այնպիսի համալիր կառուցակարգ, որը բաղկացած է օրենքով նախատեսված հաջորդական քայլերի ամբողջությունից, որն արդյունքում կարող է եզրափակվել հսկողություն իրականացնող մարմնի կողմից հայցի հարուցմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված կառուցակարգի շրջանակներում կիրառվող միջոցները, մասնավորապես` տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան հայց ներկայացնելը, կարող են ձեռնարկվել բացառապես տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացման շրջանակներում՝ ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորման իրացումն ուղղված է օրինականության պահպանմանը ն տեղական ինքնակառավարման մարմինների հետ հսկողություն իրականացնող մարմնի անհամաձայնության դեպքում հարցի դատական կարգով վերջնական լուծմանը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկությունը չի կարող հիմք հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության իրականացման համար, քանի որ նշված կառուցակարգը հետապնդում է բոլորովին այլ նպատակ ն կարող է իրացվել միայն օրենքով սահմանված դեպքերում ն կարգով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունն ամեննին չի հետապնդում համայնքի գույքային ն ոչ գույքային շահերի պաշտպանության նպատակ ն նշված գործընթացի ընթացքում կիրառելի միջոցները կարող են իրացվել միայն օրենքով նախատեսված հսկողության իրականացման շրջանակներում ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Ուստի նույն օրենքի իմաստով ՀՀ կառավարության լիազոր մարմինը չի կարող համարվել այն պետական մարմինը, որին վերապահված է համայնքային շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի ավագանու որոշումների վիճարկման պարագայում դատախազությունը օժտված է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասությամբ, քանի որ տվյալ հարցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որեէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմեի:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 14.09.2016 թվականի թիվ 66-Ն որոշումը մասնակի՝

11

Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհի թիվ 10/1, 0,197հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասով, ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Արտաշատ համայնքի ղեկավարի 02.11.2016 թվականի թիվ 677-Ա որոշումը, 04.11.2016 թվականի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի պայմանագիրը ն Գաբրիել Պողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 14112016-03-0028 վկայականը ն միասնական մատյանի համապատասխան գրանցումը:

Դատարանը 15.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժել է այն հիմնավորմամբ, որ «լ... Դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն Արտաշատ համայնքի ավագանու 14.09.2016 թվականի թիվ 66-Ն որոշման իրավաչափությունը վիճարկելու իրավունք ակնհայտորեն չունի. Մասնավորապես" վիճարկվող որոշումն ընդունվել է 14.09.2016 թվականին, իսկ դատախազության' համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը ծագել է 06.04.2023 թվականից սկսած, որպիսի լիազորություն տվող նորմի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունեերի վրա:

(:-)

Հայաստանի «Հանրապետության կառավարության լիազոր մարմիեն օրենքով սահմաեված դեպքերում ն կարգով իրականացնում է իրավական հսկողություն տեղական ինքնակառավարման մարմիեների' համայեքի ավագանու ն համայնքի ղեկավարի, սեփական լիազորություննեերի իրականացման եկատմամբ, ինչպես նան իրավական ն մասնագիտական հսկողություն պերության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ:

Ըեդ որում, Համայեքի ավագանու ն համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացեող մարմիններն իրավասու են համայեքի ավագանու ն համայեքի ղեկավարի Հայասրանի «Հանրապետության Սահմանադրությանը ն օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն ն համայնքի ղեկավարին, որպիսի պայմաններում տեղական իեքնակառավարման մարմեի կողմից իր որոշումը չփոփոխելու կամ վերացնելու դեպքում հսկողություն իրականացնող մարմինն իրավասու է հայց ներկայացնել դատարան" տեղական ինքնակառավարման մարմեի որոշումնե անվավեր ճանաչելու պահանջով:

(-.) Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բացակայում է ՀՀԴատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու' համայնքային շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ որնէ պերական կամ տեղական ինքնակառավարման մարմեի վերապահված չլինելու բացառիկ հիմքն այն հաշվառմամբ, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի վերոշարադրյալ վերլուծություններից հետնում է, որ համայնքային շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելու իրավասությունը հստակ վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմեին»:

Վերաքննիչ դատարանի 11.09.2023 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է Ա Դատարանի 15.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ հետնյալ պատճառաբանությամբ. «(.) Այն դեպքում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առեչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմեի, դատախազը, համարելով, որ

12

վարչական մարմեի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային ն ոչ գույքային շահերը, նեախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմեին, ապա վերջինիս կողմից հայց ներկայացնելու առաջարկությունն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չներկայացվելու պարագայում դատախազը պետք է ձեռնամուխ լինի պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցմանը: Ըեդ որում, բոլոր այն դեպքերում, երբ պարզվում է, որ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը հարուցել է նկարագրված ընթացակարգի խախտմամբ, հայցը պետք է համարվի ներկայացված եման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի ին մասի 4րդ կետով' պետք է կայացվի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում:

(:-.)

Տվյալ դեպքում վիճարկվող որոշումնե ընդունվել է Արտաշատ համայնքի ավագանու կողմից, ինչը նշանակում է, որ վերջինիս կողմից իր լիազորությունների իրականացման եկատմամբ վերահսկողության ն վերջինիս որոշումեերի' Սահմանադրությանը, օրենքներին համապատասխանության հարցը դատական կարգով վիճարկելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության լիազոր մարմնին կամ մարզպետին:

Վերաքենիչ դատարանի գնահատմամբ' պվյալ դեպքում վիճարկվող որոշման կապակցությամբ համայեքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության լիազոր մարմեին կամ մարզպետին, գործի նյութերում առկա չէ որնէ տվյալ համայնքային շահերի խախտման փաստի մասին իրավասու մարմնի կողմից իրազեկ լինելու, այդ խախտման փաստի մասին դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ, հելրնաբար եման պայմաններում ՀՀ գլխավոր դատախազությունը սույն գործով հայցադիմում ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունի, հաշվի առնելով, որ դատախազությունը համայնքային շահերի պաշտպանության հայցը հարուցել է վերը նկարագրված ընթացակարգի խախվրմամբ: Այսինքե' ՀՀ գլխավոր դատախազության մոտ չի ծագել հայց հարուցելու բացառիկ դեպքը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի ապատճառաբանությունների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է մեկ հիմնական պահանջ, այն է՝ անվավեր ճանաչել Արտաշատ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/4556/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել