ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 31 — Փայերի փոխանակումը 1.
Ամփոփում
Հոդված 31. Փայերի փոխանակումը 1. Փայերը կարող են փոխանակվել տվյալ ֆոնդի այլ դասի փայերով կամ նույն կառավարչի կողմից կառավարվող և ըստ փայերի թողարկման և հետգնման կառուցակարգի միևնույն տեսակի այլ ֆոնդի փայերով, եթե ֆոնդի կանոններով փայերի փոխանակման հնարավորությունը նախատեսված է: Կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են փոխանակվել նաև այլ կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի փայերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են
Ամբողջ Տեքստ
Հոդված 31. Փայերի փոխանակումը 1. Փայերը կարող են փոխանակվել տվյալ ֆոնդի այլ դասի փայերով կամ նույն կառավարչի կողմից կառավարվող և ըստ փայերի թողարկման և հետգնման կառուցակարգի միևնույն տեսակի այլ ֆոնդի փայերով, եթե ֆոնդի կանոններով փայերի փոխանակման հնարավորությունը նախատեսված է: Կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են փոխանակվել նաև այլ կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի փայերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են փոխանակվել միայն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով, իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերը` կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերով:
2. Մեկ ենթաֆոնդի փայերը կարող են փոխանակվել տվյալ ֆոնդի մեկ այլ ենթաֆոնդի փայերով` ֆոնդի կանոններին համապատասխան:
3. Փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրը (ժամին) հետգնվող (մարվող) և տեղաբաշխվող փայերի համար սույն գլխով սահմանված կարգով որոշվող համապատասխանաբար հետգնման (մարման) և տեղաբաշխման գներով` ֆոնդի կանոններով սահմանված կարգով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումը, ինչպես նաև տարբեր կառավարիչների կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) և նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:
4. Փայերի փոխանակումն իրականացվում է միայն ֆոնդի մասնակցի պահանջով: (31-րդ հոդվածը խմբ.
12.11.12 ՀՕ-213-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
