Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-45-Ն7 ապրիլի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի ապրիլի 7-ին «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 17. Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների հիդրոօդերևութաբանական սպասարկումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, այլ զորքերին և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված օտարերկրյա զինված ուժերին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է լրիվ պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում ապահովում է սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարումը:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. ապրիլի 26 Երևան ՀՕ-45-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-45-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.05.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.04.26/33(1213).1 Հոդ.353.11 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.04.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.04.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.05.2016 Հիմնական ակտ 07.04.2016, ՀՕ-45-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.02.2001, ՀՕ-145 07.02.2001, ՀՕ-145 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2016 թ.
Գործի #:
ՀՕ-45-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել