ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 973 — Իրավատիրոջ պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 973. Իրավատիրոջ պարտականությունները 1. Իրավատերը պարտավոր է` 1) օգտագործողին փոխանցել տեխնիկական և առևտրային փաստաթղթեր, նրան տրամադրել համալիր թույլտվության պայմանագրով վերապահված իրավունքների իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործողին և նրա աշխատողներին հրահանգավորել այդ իրավունքների իրականացման հետ կապված հարցերով. 2) օգտագործողին հանձնել պայմանագրով նախատեսված թույլտվությունները (լիցենզիաները)` ապահովելով
Ամբողջ Տեքստ
Հոդված 973. Իրավատիրոջ պարտականությունները 1. Իրավատերը պարտավոր է` 1) օգտագործողին փոխանցել տեխնիկական և առևտրային փաստաթղթեր, նրան տրամադրել համալիր թույլտվության պայմանագրով վերապահված իրավունքների իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործողին և նրա աշխատողներին հրահանգավորել այդ իրավունքների իրականացման հետ կապված հարցերով. 2) օգտագործողին հանձնել պայմանագրով նախատեսված թույլտվությունները (լիցենզիաները)` ապահովելով դրանց ձևակերպումը սահմանված կարգով:
2. Եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով, իրավատերը պարտավոր է` 1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքի պետական գրանցումը (970-րդ հոդվածի 3-րդ մաս). 2) օգտագործողին մշտական տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ցույց տալ` ներառյալ նրա աշխատողների ուսուցման ու որակավորման բարձրացման ուղղությամբ աջակցությունը. 3) վերահսկել համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա օգտագործողի կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակը: (973-րդ հոդվածը խ մբ.
03.06.20 ՀՕ-297-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
