ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 103 — Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ ընդհանուր դրույթները 1.
Ամփոփում
Հոդված 103. Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ ընդհանուր դրույթները 1. Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է այդ պահանջների կատարման (ներառյալ արգելված գործողությունները դադարեցնելու) ողջամիտ ժամկետ, եթե կատարման ենթակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 103. Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ ընդհանուր դրույթները 1. Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է այդ պահանջների կատարման (ներառյալ արգելված գործողությունները դադարեցնելու) ողջամիտ ժամկետ, եթե կատարման ենթակա ակտով նման ժամկետ չի սահմանվել, կամ սահմանված ժամկետը լրացել է։ Հարկադիր կատարողը կարող է երկարաձգել իր սահմանած ժամկետը, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք վկայում են պարտավորության կատարման համար ավելի երկար ժամկետի անհրաժեշտության մասին։
2. Եթե պարտապանը կատարման ենթակա ակտից բխող պահանջը չի կատարում դրանով կամ հարկադիր կատարողի կողմից սահմանված ժամկետում, ապա հարկադիր կատարողը կազմակերպում է հարկադիր կատարումը հարկադիր կատարման միջոցներով։
3. Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով կատարողական վարույթով պարտապանի գույքի պահպանության անհրաժեշտության դեպքում այն իրականացվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
