Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մեժլումյան — 1/10-
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մեժլումյան — 1/10-

Վճռաբեկ դատարան1/10-26 դեկտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Անահիտ Անտոնյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Միքայել Մեժլումյանի ընդդեմ Ռուդոլֆ, Անդրանիկ, Սահակ, Հրաչիկ Վարդանյանների և Անահիտ Անտոնյանի, երրորդ անձ Գայանե Գալոյանի` հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և առանձնացնելու պահանջի մասին, Անահիտ Անտոնյանի հայցի ընդդեմ Ռուդոլֆ, Հրաչիկ Վարդանյանների և Միքայել Մեժլումյանի, երրորդ անձ Գայանե Գալոյանի` բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, Գայանե Գալոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Միքայել Մեժլումյանի,

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1071Ա

Նախագահող դատավոր Կ.Հակոբյան

Դատավորներ`

Տ.Սահակյան

Տ.Նազարյան

Քաղաքացիական գործ թիվ 3-590(ՎԴ)

2008թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի

դատարան)

Հանրապետության

վճռաբեկ

դատարանը

(այսուհետ

Վճռաբեկ

նախագահությամբ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Անտոնյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Միքայել Մեժլումյանի ընդդեմ Ռուդոլֆ, Անդրանիկ, Սահակ, Հրաչիկ Վարդանյանների և Անահիտ Անտոնյանի, երրորդ անձ Գայանե Գալոյանի` հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և առանձնացնելու պահանջի մասին, Անահիտ Անտոնյանի հայցի ընդդեմ Ռուդոլֆ, Հրաչիկ Վարդանյանների և Միքայել Մեժլումյանի, երրորդ անձ Գայանե Գալոյանի` բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, Գայանե Գալոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Միքայել Մեժլումյանի, Անահիտ Անտոնյանի` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, սեփականության իրավունքի վկայականները մասնակի անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին, անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանի հայցի ընդդեմ Ռուդոլֆ, Անդրանիկ, Սահակ Վարդանյանների, Միքայել Մեժլումյանի, Գայանե Գալոյանի, Անահիտ

Անտոնյանի`

բաժինն

առանձնացնելու

և

տունը

հրապարակային

սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

2

Դիմելով դատարան Միքայել Մեժլումյանը պահանջել է առանձնացնել իր կողմից փաստացի զբաղեցված Երևանի Պռոշյան 5ա հասցեում գտնվող 450քմ հողամասը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ:

Դիմելով դատարան` Անահիտ Անտոնյանը պահանջել է Երևանի Պռոշյան 5ա հասցեի Միքայել Մեժլումյանի հետ համատեղ օգտագործվող հողամասից առանձնացնել իր բաժինը և վերացնել սեփականության իրավունքի խախտումը` Միքայել Մեժլումյանին պարտավորեցնել քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Գալոյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Միքայել Մեժլումյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, սեփականության իրավունքի վկայականները և Երևանի Պռոշյան 5ա հասցեում 104,7քմ շինությամբ զբաղեցված հողամասի նկատմամբ իրեն ճանաչել համասեփականատեր:

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործերով կառավարիչ Արամ Կարապետյանը պահանջել է առանձնացնել Հրաչիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող վիճելի հողամասի 1/10-րդ մասը և հրապարակային սակարկություններով վաճառել ամբողջ տունը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.11.2007 թվականի վճռով Միքայել Մեժլումյանի և Գայանե Գալոյանի հայցերը մերժվել են, Անահիտ Անտոնյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործերով կառավարիչ Արամ Կարապետյանի հայցի մասով գործի վարույթը կարճվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2008 թվականի որոշմամբ Գայանե Գալոյանի, Միքայել Մեժլումյանի և Անահիտ Անտոնյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` բեկանվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Դատարանի վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Անտոնյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Միքայել Մեժլումյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 202-րդ հոդվածները, որի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Գործի փաստերի համաձայն համատեղ սեփականության ներքո գտնվող 1303,8քմ մակերեսով հողամասը համասեփականատերերի փաստացի օգտագործման արդյունքում բաժանվել է երկու` 702քմ և 604,7քմ մակերեսներով մասերի: Վեճի առարկա 604,7քմ մակերեսով հողամասը երկու սեփականատերերի` Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առանձնացնելու մասին համաձայնություն առկա չէ, հետևաբար այն պետք է դիտել հավասար:

Անահիտ Անտոնյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը Միքայել Մեժլումյանի հետ համատեղ օգտագործվող հողամասից և պարտավորեցնել քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` պարտավորեցնելով միայն քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը: Վերաքննիչ դատարանը բողոքը մասնակիորեն բավարարելով կոնկրետ չի նշել, թե վճռի որ մասն է բեկանվում և որ մասն է թողնվում անփոփոխ, ինչպես նաև չի նշել գործի քննության ծավալը:

Փաստորեն ստորադաս դատարանն Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առկա վեճը, այն է` ընդհանուր սեփականության ներքո գտնվող 604,7քմ հողամասից սեփականատերերի բաժիններն առանձնացնելու հարցը չեն լուծել, որի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածները:

3

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի մասերով բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2008 թվականի որոշումը և դատական ակտը փոփոխել:

2.1 Միքայել Մեժլումյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները 1994 թվականի նվիրատվության պայմանագրով Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին նվիրել է շինություններ, որոնք գտնվել են 1308քմ մակերեսով հողամասի վրա: Մինչդեռ Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին հողամաս չի նվիրել: Նվիրատվության պայմանագրի առարկա է միայն շինությունը: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, չկիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածները, իրավացիորեն նշել է, որ հնարավոր չէ Անահիտ Անտոնյանին հատկացնել հողամաս, որը նրան չի նվիրվել և չի պատկանում:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1) 10.08.1994 թվականի նվիրատվության պայմանագրով Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին նվիրել է Երևանի Պռոշյան 5ա հասցեի 136,8քմ մակերեսով բնակելի, 32քմ մակերեսով օժանդակ և 238,9քմ այլ մակերեսներից բաղկացած տնատիրությունը, որը գտնվում է ընդհանուր հողամասի վրա:

2) Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 07.08.2007 թվականի թիվ Ել-55602 մասնագիտական եզրակացության համաձայն` Երևանի Պռոշյան 5 և Պռոշյան 5ա հասցեների շինությունները գտնվում են 1308քմ մակերեսով հողամասի վրա:

3) Երևանի Պռոշյան 5 և Պռոշյան 5ա հասցեում գտնվող 1308քմ մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա են 3 գույքային միավորներ` 1. Պռոշյան 5 հասցեում գտնվող շինություններ` գրանցված Հրաչիկ, Սահակ, Անդրանիկ և Ռուդոլֆ Սարգսի Վարդանյանների անվամբ (285,5քմ բնակելի տուն, 58,5քմ և 24,05քմ ավտտնակներ և 52,98քմ օժանդակ մակերես), 2. Պռոշյան 5ա հասցեում գտնվող շինություններ` գրանցված Անահիտ Անտոնյանի անվամբ (407,5քմ բնակելի տուն), 3. Պռոշյան 5ա հասցեում գտնվող շինություններ` գրանցված Գայանե Գալոյանի անվամբ (104,7քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկ, 96քմ մակերեսով հողամաս և նրա վրա առկա 22,3քմ օժանդակ շինություն) և Միքայել Մեժլումյանի անվամբ (Գայանե Գալոյանին պատկանող տան 2-րդ հարկի 82,9քմ մակերեսով մասը և բնակելի տան 1-ին հարկ` 84,86քմ մակերեսով և 59,55քմ նկուղային հարկ):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո, որի հիմքերն ու կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով: Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել դրա մասնակիցների միջև նրանց համաձայնությամբ: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի վերաքննիչ բողոքներին, գտել է, որ դրանք պետք է բավարարվեն,

4

քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չի հետազոտել և գնահատման առարկա չի դարձրել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես, Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 31.05.2006 թվականի թիվ ԵԼ-3392 գրությունը, Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 06.06.1986 թվականի վճիռը, Պռոշյան 3, 5, 7, 9բ և 1-ին նրբանցքի 30/2 տան բնակիչների հայտարարությունը, 14.09.1994 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագիրը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չհետազոտելով և գնահատման առարկա չդարձնելով գործում առկա մի շարք ապացույցներ, չի լուծել Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առկա վեճը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքը համարում է անհիմն, քանի որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունների շրջանակներում գործն ուղարկել է նոր քննության:

Հետևաբար առաջին ատյանի դատարանում գործն ըստ էության լուծված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոքի պատճառաբանությունները: Ինչ վերաբերում է Անահիտ Անտոնյանի պահանջներին առանձին անդրադառնալուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի պահանջների միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել ճիշտ լուծումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Դատավորներ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Ե.ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2008 թ.
Գործի #:
1/10-
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել