Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 69 — Պատժի ժամկետները հաշվարկելը եւ պատիժը հաշվակցելը 1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 69 — Պատժի ժամկետները հաշվարկելը եւ պատիժը հաշվակցելը 1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 69.Պատժի ժամկետները հաշվարկելը եւ պատիժը հաշվակցելը 1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ժամկետները հաշվարկվում են ամիսներով եւ տարիներով: Հանրային աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ժամերով: Կալանքի ժամկետը հաշվվում է օրերով եւ ամիսներով: 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պատիժները փոխարինելիս կամ գումարելիս, ինչպես նաեւ պատիժը հաշվակցե

Ամբողջ Տեքստ

Հոդված 69.Պատժի ժամկետները հաշվարկելը եւ պատիժը հաշվակցելը

1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ժամկետները հաշվարկվում են ամիսներով եւ տարիներով: Հանրային աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ժամերով: Կալանքի ժամկետը հաշվվում է օրերով եւ ամիսներով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պատիժները փոխարինելիս կամ գումարելիս, ինչպես նաեւ պատիժը հաշվակցելիս ժամկետները կարող են հաշվարկվել օրերով:

3. Մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ մեկ օրը երեք ժամի դիմաց:

4. Մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու կամ այլ պետությունում կատարած հանցանքի համար դատարանի դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը կրելու ժամանակ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի հիման վրա անձին հանձնելու դեպքում մեկ օրը հաշվարկվում է մեկ օրվա դիմաց:

5. Մինչեւ դատական քննությունը կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ լրիվ ազատում պատիժը կրելուց:

6. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետին:

(69-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել