ԱՐՄԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 մարտի 2023թ. ՍԴԴԿՈ - 10 | ԱՐՄԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 մարտի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Արմեն Գաբրիելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմեն Գաբրիելյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի փետրվարի 28-ին)` խնդրելով. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված Դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 28-րդ, 29-րդ, 57-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներին և ազատություններին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև սույն դիմումի հիմնավորումներում նշված համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` Դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 28-րդ, 29-րդ, 57-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներին և ազատություններին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև սույն դիմումի հիմնավորումներում նշված համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ, 2-րդ մասով նախատեսված Դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 28-րդ, 29-րդ, 57-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներին և ազատություններին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև սույն Դիմումի հիմնավորումներում նշված համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 28-րդ, 29-րդ, 57-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներին և ազատություններին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև սույն Դիմումի հիմնավորումներում նշված համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով, 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 28-րդ, 29-րդ, 57-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներին և ազատություններին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև սույն Դիմումի հիմնավորումներում նշված համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված Դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 61-րդ, 63-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներին և ազատություններին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև սույն դիմումի հիմնավորումներում նշված համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/26716/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, այն թույլ չի տալիս ֆիզիկական անձ գործադիր մարմնի ղեկավարին համապատասխանեցնել իր վարքագիծը: Մասնավորապես սահմանված չէ որևէ ժամկետ, որի ընթացքում գործադիր տնօրենը կարող է նոր աշխատանք փնտրել: Հնարավոր չէ կանխատեսել, որ լուծարման հանձնաժողովի նշանակման պահից դադարում են գործադիր տնօրենի լիազորությունները, որ այդ պահից, որպես հետևանք գործադիր տնօրենը զրկվում է աշխատավարձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված վերջնահաշվարկ, արձակման նպաստ, որպես փոխհատուցում տուժանք ստանալու սեփականության և սոցիալական ապահովության իրավունքներից: Գործադիր տնօրենի իրավունքների կամայական միջամտություններից պաշտպանության ողջամիտ և արդյունավետ միջոցների որևէ ընթացակարգային երաշխիք նշված դրույթը չի նախատեսում»: Դիմողն ընդգծում է, որ Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի վերաբերյալ ՀՀ դատարանների մեկնաբանությունը և այդ մեկնաբանությամբ տվյալ դրույթի կիրառումը ոչ միայն շեղվում են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի իր կողմից վկայակոչված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներից, այլ նաև հակասում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ընդհանուր տրամաբանությանը հանգեցնելով գործատուի պատասխանատվության անտեսման և տնօրենի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում չվճարելը, վճարելուց հրաժարվելը նաև անձի Սահմանադրության 10-րդ, 60-րդ հոդվածներով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի ոտնահարում է: Դիմողը գտնում է, որ Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասում ցանկացած ժամանակ» արտահայտության առկայությունը և դրան սույն գործով տրված լայն մեկնաբանությունը գործնականում առաջացրել են իրավական անորոշության և անկանխատեսելիության մի վիճակ, երբ ֆիզիկական անձ գործադիր մարմինը դարձել է որևէ կերպ չպաշտպանված սուբյեկտ, խախտվել են անձի տվյալ դեպքում գործադիր տնօրենի աշխատանք փնտրելու, փոխհատուցում ստանալու, դիմումում նշված սահմանադրական այլ իրավունքները, չի ապահովվել դրանց անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանությունը: Դիմողն ընդգծում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասն ունի իրավական որոշակիության սկզբունքի խնդիր: Դիմողի պնդմամբ «Դատարանի կողմից տարընթերցման, տարընկալման տեղիք է տվել այն, որ 2-րդ մասում չի նշվել, որ անհատական իրավական ակտով ծագած, ինչպես նաև դադարած» աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա են տարածվում պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները»: Դիմողը գտնում է. «Դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, 213-րդ հոդվածի 1-ին մասը ճիշտ չի մեկնաբանել անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա չի տարածել պայմանագրային հարաբերությունների կարգավորման աշխատանքային օրենսգրքի դրույթները, անհատական ակտի ընդունման օրենքով և այլ նորմատիվ կամ գործատուին ներքին իրավական ակտով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը դրել է Հայցվորի վրա պարտականություն, որը սահմանված չէ օրենքով»: Դիմողը նշում է. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի 1-ին մասի Դատարանի մեկնաբանությունը Դիմողի սեփականության իրավունքին ոչ օրինական միջամտություն է, առաջացրել է բացասական հետևանք գործադիր տնօրենի համար, հայցադիմումով տուժանք վճարելու պահանջը մերժվել է, խախտվել են ՀՀ Սահմանադրության ինչպես 10-րդ, 60-րդ, այնպես էլ 39-րդ հոդվածի պահանջը, (…)»: Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը և 2-րդ մասը հակասում են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված համաչափության և որոշակիության սկզբունքներին: Դիմողի պնդմամբ «Գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել» և գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք» բառակապակցությունները հատկապես աշխատողին» բառը խնդրահարույց է, առկա է իրավական անորոշություն և երկիմաստություն: Օրենսդիրը աշխատակից» գոյական անունի փոխարեն օգտագործել է «աշխատող» ենթակայական դերբայը որը թեև նախադասության մեջ հոլովվել և գործածվել է գոյականաբար, սակայն ՀՀ Վերաքննիչ դատարանը մեկնաբանել է այն որպես ենթակայական դերբայ, նշել որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցումը տրամադրվում է այն աշխատողին, ում լիազորությունները շարունակվում են: Այդ մեկնաբանությամբ Դիմողի տուժանքի վճարման պահանջը մերժվել է»: Միաժամանակ, դիմողը միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի համաձայն մինչև գործի դատաքննության ավարտը վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու վերաբերյալ հաշվի առնելով տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները: Ըստ դիմողի վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում չընդունելը կարող է իր համար հանգեցնել անդառնալի և ծանր հետևանքների:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի դատական կազմի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ի մասի, 88-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, նույն հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ հոդվածների, 62-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի 1-ին մասի (տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) առնչությամբ Դիմողի ներկայացրած դիրքորոշումների վերաբերյալ. Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում Դիմողի կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. Սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից: Այս առումով կարևոր է վկայակոչել Դիմողի ներկայացրած հետևյալ դիրքորոշումը. ՀՀ Դատարանների մեկնաբանությամբ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և միաժամանակ 88-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել կազմակերպության լուծարման հիմքով նույն իրավիճակում գտնվող Ընկերության աշխատակիցների այդ թվում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների և Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ, որն օբյեկտիվորեն արդարացված չէ և չունի սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորում: Առանց սահմանադրական և օրենսդրական իրավաչափ նպատակի, առանց ողջամիտ, օբյեկտիվ և պատշաճ հիմնավորման, կազմակերպության լուծարման նույն իրավական իրավիճակում գտնվող գործադիր տնօրենի նկատմամբ ՀՀ Դատարանների մեկնաբանությամբ, դրսևորվել է խտրական վերաբերմունք, վերջինս զրկվել է օրենքի առջև հավասարության, աշխատանքի ընտրության ազատության, սոցիալական արդարության, սոցիալական ապահովության, սեփականության, դատական պաշտպանության, արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից»: Դիմողը նաև նշել է. «Դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, 213-րդ հոդվածի 1-ին մասը ճիշտ չի մեկնաբանել անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա չի տարածել պայմանագրային հարաբերությունների կարգավորման աշխատանքային օրենսգրքի դրույթները, անհատական ակտի ընդունման օրենքով և այլ նորմատիվ կամ գործատուին ներքին իրավական ակտով սահմանված կարգը պահպանած լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը դրել է Հայցվորի վրա պարտականություն, որը սահմանված չէ օրենքով»: Միաժամանակ դիմողը նշում է. Վերաքննիչ դատարանի մեկնաբանությամբ իմաստափոխվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը, կամայական միջամտությամբ սահմանափակվել են Դիմողի արդար դատաքննության, դատական պաշտպանության, աշխատանքի ազատ ընտրության, սոցիալական արդարության, սեփականության սահմանադրական իրավունքները»: Վերոշարադրյալից հետևում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ի մասի, 88-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, նույն հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ հոդվածներին, 62-րդ հոդվածի 1-ին մասին, 213-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: 3.2. Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 88-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է նաև հետևյալը. Դիմողը միևնույն թիվ ԵԴ/26716/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ի մասի և 88-րդ հոդվածի 5-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան ներկայացրել է նաև 2022 թվականի նոյեմբերի 3-ին: Նշված դիմումի կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2022 թվականի նոյեմբերի 23-ին կայացրել է «Արմեն Գաբրիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժելու մասին» ՍԴԴԿՈ-65 դատական կազմի որոշում դիմումը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: 2023 թվականի փետրվարի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմեն Գաբրիելյանի սույն անհատական դիմումը, որով կրկին վիճարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ի մասի և 88-րդ հոդվածի 5-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը: Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ, անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների քննության մերժման հիմքերին, մասնավորապես ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է հետևյալը. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել է»։ Հետևաբար 2023 թվականի փետրվարի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմողի նույնաբովանդակ դիմումը համապատասխան հոդվածների մասով, վերոնշյալ պատճառաբանություններով ևս ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Սույն դիմումով վիճարկվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի կապակցությամբ առկա է նաև Սահմանադրական դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 28-ի ՍԴՈ-1316 որոշումը, որով Սահմանադրական դատարանը ներկայացրել է հետևյալ իրավական դիրքորոշումը Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ. Անդրադառնալով բաժնետիրական ընկերության ժողովի լիազորությանը, համաձայն որի` նա կարող է` «ցանկացած ժամանակ» լուծել միանձնյա գործադիր մարմնի... հետ կնքված պայմանագիրը, Սահմանադրական դատարանը կրկին վերահաստատում է իր 07.07.2010թ. ՍԴՈ-902 որոշմամբ ձևակերպած իրավական դիրքորոշումը, համաձայն որի` տնտեսական գործունեության ազատությունը, ի թիվս այլնի, ենթադրում է գործատուին այնպիսի իրավազորությունների տրամադրումը, որոնք նրան թույլ կտան տնտեսական գործունեության արդյունավետության և իր գույքի ռացիոնալ օգտագործման նպատակներից ելնելով ինքնուրույնաբար և իր ռիսկով ընդունել կազմակերպչական և կադրային քաղաքականությանն ուղղված որոշումներ: Սահմանադրական դատարանը հիմնվելով վերոնշյալ, ինչպես նաև քննության առարկային առնչվող իր մյուս որոշումների վրա` գտնում է, որ, ի թիվս այլնի, որպես օբյեկտիվ հիմք պետք է դիտել այն հանգամանքը, որ օրենքի վիճարկվող իրավադրույթը բաժնետիրական ընկերության ժողովին տրամադրել է հայեցողական բնույթի բավականին լայն ազատություն, նկատի ունենալով երկու հանգամանք` այն, որ վերջինս պետք է օժտված լինի տնտեսական գործունեության ազատությամբ ու ազատ տնտեսական մրցակցության ապահովմամբ, և որ բաժնետիրական ընկերության տնօրենն ունի առանձնահատուկ կարգավիճակ: Ի տարբերություն աշխատանքի շուկայում առկա այլ իրավահարաբերությունների, որտեղ, որպես կանոն, կատարված աշխատանքի գնահատման չափանիշն աշխատանքի որակն է, բաժնետիրական ընկերությունների միանձնյա գործադիր մարմնի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամների աշխատանքի գնահատականը հիմնականում կատարված աշխատանքի արդյունքն է, որի գնահատողն ընկերության բաժնետերերն են»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արմեն Գաբրիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ` Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
17 մարտի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
