Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԼԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԼԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան10 սեպտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 10 սեպտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԱԼԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

10 սեպտեմբերի 2009թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ` Վ. Պողոսյան

Անդամներ՝

Ռ. Պապայան

Վ. Հովհաննիսյան

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ալիկ Մաթեւոսյանի ` 2009 թ. օգոստոսի 25-ին

ՀՀ

սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը

քննության ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

1.

Քաղաքացի Ա. Մաթեւոսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

2.

Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 25.08.2009թ., այն է՝ պահպանվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 6-ամսյա ժամկետը:

3.

Առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։

4.

Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից գտնում ենք, որ առկա չեն դիմումի քննության մերժման հիմքերը, քանի որ. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական

դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված

սահմանադրական դատարանի որոշում,

հարցի վերաբերյալ առկա

չէ

դիմումի առարկայի վերաբերյալ սահմանադրական դատարանում

գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասով, 69 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1.

քաղաքացի Ա. Մաթեւոսյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը

համապատասխանության վերաբերյալ, ընդունել քննության, կազմել գործ։ 2.

Որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովը:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական կազմի որոշումն ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի անունից։

ՍԴԴԿՈ-

Նախագահող`

Անդամներ՝

ԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐ

Խ Ա Տ Ա Կ

*

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Ռ. ՊԱՊԱՅԱՆ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

10 սեպտեմբերի 2009 թ.

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 սեպտեմբերի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել