Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-277-Ն23 մարտի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) ողորկ - երկարափող հրազեն ` այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (առողջապահության բնագավառի լիազոր մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն. գ) գազային զենք ` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր. դ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի (այսուհետ` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմին) պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ:»: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «հանրապետական գործադիր» բառերը հանել: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում «առողջապահության հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմնի» բառերով, իսկ «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմնի» բառերը` «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի» բառերով: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը» բառերով: Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում «առողջապահության հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմինը» բառերով: Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի» բառերով: Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) «ե» կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:»: Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմինները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը» բառերով: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-277-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-277-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-01.06.2023) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.470 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Ուժը կորցրել է 01.06.2023 Հիմնական ակտ 23.03.2018, ՀՕ-277-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.1998, ՀՕ-246 03.07.1998, ՀՕ-246 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մարտի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-277-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել