Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-41 մարտի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 մարտի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 4 | ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երևան

1 մարտի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Պողոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացիներ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 42-րդ հոդվածների պահանջներին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38- րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 18- րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։

Դատական կազմը, ելնելով տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում է, որ անհատական դիմումը մասամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի առումով, ակնհայտ անհիմն է, քանի որ այդ դրույթի ենթադրյալ

հակասահմանադրականությունը դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի իմպերատիվ պահանջն է։

Բացի այդ, դատական կազմն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի սահմանադրականությունը չի կարող գնահատվել այլ դրույթներից մեկուսացած, հետևաբար այն պետք է դիտարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ դրույթների հետ համակարգային վերլուծության արդյունքում։ Հետևաբար, ելնելով վերոգրյալից դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթն իր բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում և առկա է այս առումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմք։

Դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի մասով անհատական դիմումը պետք է ընդունել քննության, քանի որ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողները պահպանել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական

դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա

սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի

իրականացվում,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացիներ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի առումով, մերժել։

2. Նույն անհատական դիմումով գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի մասով, ընդունել քննության։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

1 մարտի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/1-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 մարտի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել