Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 214 — Վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 214AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 214 — Վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 214. Վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները 1. Վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար: 2. Դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ 1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը կամ անհատական իրավական ակտը փոփոխելու, լուծելու, հանրային կամ այլընտրանքային ծառայության ան

Ամբողջ Տեքստ

Հոդված 214. Վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները 1. Վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:

2. Դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ 1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը կամ անհատական իրավական ակտը փոփոխելու, լուծելու, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը. 2) պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը կամ անհատական իրավական ակտը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի ներքին իրավական ակտով սահմանված կարգը։

3. Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատվելը բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար: (214-րդ հոդվածը լրաց.

02.05.24 ՀՕ-222-Ն ) ԳԼՈՒԽ 25 ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել