Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան24 հոկտեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 24 հոկտեմբերի 2006թ. ՍԴԴԿՈ - | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

24 հոկտեմբերի 2006թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի I-ին դատական կազմը

Նախագահությամբ` Հ. Դանիելյանի

Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի

Ռ. Պապայանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Հարություն Խառատյանի, Արմեն Աբրահամյանի եւ Անդրանիկ Ղուկասյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ-եր Հ. Խառատյանը, Ա. Աբրահամյանը եւ Ա. Ղուկասյանը դիմել են Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 73 հոդվածի եւ 75 հոդվածի 3 մասի սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27. 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1. 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու`

օրենքով նախատեսված ժամկետը եւ մուծվել է պետական տուրքը։

Դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում

են, որ իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով, Սահմանադրական դատարանի 1-ին կազմը

ՈՐՈՇԵՑ

Հ. Խառատյանի, Ա. Աբրահամյանի եւ Ա. Ղուկասյանի դիմումը` ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 73 հոդվածի եւ 75 հոդվածի 3 մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

Նախագահող` Հ. Դանիելյան

Անդամներ՝ Վ. Հովհաննիսյան

Ռ. Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2006 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել