Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80 — Իրեղեն ապացույցի հետազոտումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80 — Իրեղեն ապացույցի հետազոտումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 80. Իրեղեն ապացույցի հետազոտումը 1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է զննման միջոցով` իրեղեն ապացույցի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հատկանիշները բացահայտելու նպատակով` զննման օբյեկտն առաջին ատյանի դատարանի կողմից նկարագրվելու եղանակով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող է ներգրավվել փորձագետ, մասնագետ կամ վկա։ 2. Զննումը կատարվում է դատական նիստում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխո

Ամբողջ Տեքստ

Հոդված 80. Իրեղեն ապացույցի հետազոտումը 1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է զննման միջոցով` իրեղեն ապացույցի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հատկանիշները բացահայտելու նպատակով` զննման օբյեկտն առաջին ատյանի դատարանի կողմից նկարագրվելու եղանակով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող է ներգրավվել փորձագետ, մասնագետ կամ վկա։

2. Զննումը կատարվում է դատական նիստում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա առաջին ատյանի դատարանը զննումը կատարում է տեղում։

3. Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը։ Գործին մասնակցող անձինք ծանուցվում են զննում կատարելու ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար։

4. Զննման ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում զննում կատարելու ընթացքն ապահովելու մասին և դրա հարկադիր կատարման դիմումն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ` «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Զննման արդյունքներն առաջին ատյանի դատարանի խոսքից բառացի արձանագրվում են։ Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ օգտագործված կամ ստուգված պլանները, գծագրերը, լուսանկարները, փաստաթղթերի պատճենները, զննման ժամանակ կատարված լուսանկարները կամ տեսագրությունները, ինչպես նաև այլ փաստաթղթեր։

6. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ ապացույցների ապահովման կարգով հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները: (80-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել