Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՆԺԳԼՈԲԱԼ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՆԺԳԼՈԲԱԼ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-108 ապրիլի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 ապրիլի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 10 | «ԻՆԺԳԼՈԲԱԼ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

8 ապրիլի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով «Ինժգլոբալ» ԲԲԸ-ի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ․

1. «Ինժգլոբալ» ԲԲԸ-ն 24.03.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան`

վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի

սահմանադրականությունը:

2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը, այն է`

դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` անհնարին է տվյալ գործի

քննությունը մինչեւ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, այնքանով, որքանով դատարանին չի պարտավորեցնում քննարկել եւ լուծել նույն օրենսգրքի 89-րդ

հոդվածի 3-րդ մասով սահմանված առանձին վարույթով գործի առանձնացման հարցը,

սահմանափակում եւ խախտում է ՀՀ Սահմանադրության 8,18, 19, 31, 42 եւ 94-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները եւ այնքանով, որքանով դատավարության կողմերից մեկի կողմից դրսեւորվում է խտրականություն, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող»:

3. Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացնում է հետեւյալ հիմնավորումները. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով ՀՀ դատարանների` քաղաքացիական գործով

վարույթը կասեցնելու լիազորություն-պարտականություն, պետք է նաեւ որպես այդ

լիազորություն-պարտականության կիրառման իրավաչափությունն ապահովող երաշխիք

ամրագրեր դրանից օգտվելու չափորոշիչները»:

Դիմողը գտնում է` քանի որ ԵՔԴ 0265/02/08 քաղաքացիական գործի կասեցումը

պայմանավորված է ՎԴ 5409/05/08 վարչական գործով, իսկ ՎԴ 5409/05/08 վարչական

գործով հայցվորներ են հանդիսանում Համլետ Հովակիմյանը եւ Գագիկ Կիրակոսյանը,

ապա ստացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի

1-ին մասն այնքանով, որքանով որ հնարավորություն է տալիս մեկ սուբյեկտի քողարկման

տակ այլ սուբյեկտների անարգել գործունեություն ծավալել մեկ այլ սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող տարածքում` առանց քաղաքացիաիրավական օրենսդրությամբ սահմանված պայմանագրաիրավական դաշտի առկայության, հակասում է ՀՀ Սահմանադրության`

42-րդ հոդվածի 2-րդ մասին այնքանով, որքանով որ հնարավորություն է տալիս

տվյալ դեպքում ՎԴ 5409/05/08 վարչական գործով ոչ կողմ, ոչ մասնակից հանդիսացող այլ

սուբյեկտների ԵՔԴ 0265/02/08 քաղաքացիական գործի կասեցման պայմաններում

շարունակել «Ինժգլոբալ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածք

ներխուժումը եւ տարածքի անարգել օգտագործումը,

• 18-րդ հոդվածին այնքանով, որքանով որ տվյալ դեպքում թույլատրելով ՎԴ

5409/05/08 վարչական գործով ոչ կողմ, ոչ մասնակից հանդիսացող պատասխանողների

մասով ապօրինի ներխուժումը «Ինժգլոբալ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածք, դրանով իսկ զրկում է Ընկերությանը իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից,

• 19-րդ հոդվածին այնքանով, որքանով որ կասեցնելով ԵՔԴ 0265/02/08 քաղաքացիական գործը, խախտվում է Ընկերության իրավունքը` ՎԴ 5409/05/08 վարչական գործով ոչ կողմ, ոչ մասնակից հանդիսացող պատասխանողների մասով` վերականգնելու իր

խախտված իրավունքը,

• 8-րդ հոդվածին այնքանով, որքանով խոչընդոտ է հարուցում ՀՀ-ի կողմից ճանաչվող եւ պաշտպանվող սեփականության իրավունքի իրականացմանն այնպիսի պայմաններում, երբ առկա է հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով առանձնացնելու քաղաքացիական դատավարության

կարգով գործի վարույթն առանձին վարույթներում,

31-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքով իրեն պատկանող

գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքին:

4. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը` ձեւականորեն վիճարկելով

վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի

կիրառման իրավաչափության հարց: Ինչպես վկայում է դիմումի ուսումնասիրությունը`

վերոնշյալ դրույթի հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմնավորել ոչ թե

խնդրո առարկա նորմի հակասահմանադրականության պատճառով իր սահմանադրական

իրավունքների խախտման փաստով, այլ դրա հիման վրա ընդունված համապատասխան

դատական ակտով /խոսքը վերաբերում է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական

շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2009 թվականի ԵՔԴ 0265/02/08

քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշմանը/ իր համար առաջացած բացասական հետեւանքներով: Փաստորեն, դիմողը փորձել է համապատասխան դատական ակտի իրավական հետեւանքները վերագրել վիճարկվող դրույթին: ՀՀ

սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ

արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը,

ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության

բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա

հարց չառաջադրող դիմումներ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն

ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ

ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի

դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ

հոդվածի 7-րդ մասում նշված որեւէ հատկանիշով: Դիմողին ներկայացվող այս պահանջը

նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով հիմնավորել, թե իր որ սահմանադրական իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Ինչպես

վկայում է դիմումի ուսումնասիրությունը, դիմողը իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր որ

սահմանադրական իրավունքներն են խախտվել խնդրո առարկա դրույթով, ինչպես նաեւ

ներկայացված չէ անմիջական պատճառահետեւանքային կապը վիճարկվող դրույթի եւ

դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջեւ: Սահմանադրական դատարանը ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել նաեւ, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի

միջեւ պատճառահետեւանքային կապը, ապա տվյալ դեպքում դիմումն ակնհայտ անհիմն է:

Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Ինժգլոբալ» ԲԲԸ-ի դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող՝

ԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇ

Անդամներն

ՔԱՐՏՈՒՂԱ =

ՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐ

.

8 ապրիլի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 ապրիլի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել