«ԱՂԴԱՍ ՄՈԶԱՖԱՐԻ ՔԱՐԱՄԻԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 հունվարի 2021թ. ՍԴԱՈ - 5 | «ԱՂԴԱՍ ՄՈԶԱՖԱՐԻ ՔԱՐԱՄԻԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԱՂԴԱՍ ՄՈԶԱՖԱՐԻ ՔԱՐԱՄԻԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Աղդաս Մոզաֆարի Քարամիի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. Աղդաս Մոզաֆարի Քարամին Կարամի (ներկայացուցիչ Լիլիթ Պինգոլցյան) 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
1. Դիմումն ընդունել վարույթ:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «(...) կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման (...)» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված նաև «հանձման նպատակով կալանավորմանը» և «ժամանակավոր կալանավորմանը» վերագրվող բովանդակության մասով, որը սահմանափակում է մարդու արդար դատաքննության, դատական պաշտպանության, ազատության սահմանադրական իրավունքները, և հակասում է որոշակիության սահմանադրական սկզբունքին ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27, 61, 63, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի «Կալանավորումն (...)» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված նաև «հանձման նպատակով կալանավորմանը» և «ժամանակավոր կալանավորմանը» վերագրվող բովանդակության մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»: Դիմողը հայտնել է, որ վերաքննիչ քրեական դատարանը հանձնման նպատակով իր կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ ներկայացված բողոքը թողել է առանց քննության վերաքննիչ բողոք բերելու համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հնգօրյա ժամկետը բաց թողնելու հիմքով: Իսկ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը, մեկնաբանել է Օրենսգրքի կալանավորման վերաբերյալ դրույթներն ըստ այնմ, որ սույն դիմումով վիճարկվող իրավադրույթները պետք է մեկնաբանել «կալանավորում» հասկացության ներքո նկատի ունենալով Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով («կալանավորում») և 38.2-րդ կետով («հանձնելու համար կալանավորում») նախատեսված քրեադատավարական հարկադրանքի միջոցները: Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 137-րդ հոդվածի 1-ին մասը չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, քանի որ Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում հստակ չի մատնանշվում, որ բողոքարկման հնգօրյա ժամկետը վերաբերում է խափանման միջոց կալանավորմանը, այլ ոչ թե հանձնման նպատակով կալանավորմանը, իսկ Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «կալանավորում» հասկացության բովանդակությունը տարբերվում է նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում սահմանված «կալանավորում» հասկացության բովանդակությունից, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի դատարանները հանձնման նպատակով կալանավորման առնչությամբ կիրառեն բողոքարկման հնգօրյա, այլ ոչ թե տասնօրյա ժամկետը: Դիմողի դիրքորոշմամբ առաջին ատյանի հանձնման նպատակով կալանավորման առնչությամբ կայացված գործն ըստ էության չլուծող դատական ակտը ներառվում է Օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 8-րդ կետում նշված «այլ դատական ակտեր» հասկացության բովանդակային ծավալում, հետևաբար դրանց բողոքարկման համար գործում է ընդհանուր կարգը տասնօրյա ժամկետը, որն ինքը պահպանել է։ Իր իրավունքի խախտումների համար պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որը դատարանները, չհամարելով առաջին ատյանի հանձնման նպատակով կալանավորման առնչությամբ կայացված ըստ էության չլուծող դատական ակտը որպես «այլ դատական ակտ» Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով, համարել են որպես «կալանավորման որոշում» նույն դրույթի իմաստով, և գտել են, որ վերջինս ենթակա է բողոքարկման 5-օրյա ժամկետում, որով և իր վերաքննիչ բողոքն առանց քննության է թողնվել: Սույն գործով դիմումի համար հիմք ծառայած հանգամանքների վերաբերյալ թիվ ԵԴ/0853/06/18 գործով 2020 թվականի մայիսի 25-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին որոշման վերաքննիչ բողոքարկման ժամկետի հաշվարկման կապակցությամբ առկա է եղել օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, արտահայտել է իր դիրքորոշումը դատական պրակտիկան ճիշտ ձևակերպելու համար։ Հիշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է, որ Օրենսգրքով նախատեսված կալանավորման եղանակով անձնական ազատությունից զրկման տեսակները (այս գործով դիմումում բարձրացված խնդրի իմաստով «կալանավորում» ըստ Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի և «հանձնելու համար կալանավորում» ըստ Օրենսգրքի նույն մասի 38․2-րդ կետի), չնայած իրենց ինքնավար և ինքնուրույն բովանդակությանը, ինչպես նաև տարբեր նպատակներին, հանդիսանում են Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով, որպես «կալանավորում»։ Հետևաբար կալանավորման այդ տեսակների նկատմամբ առաջին ատյանի դատարանների որոշումների բողոքարկման ժամկետը կարգավորվում է Օրենսգրքի նույն դրույթով սահմանելով 5-օրյա ժամկետ։ Սահմանադրական դատարանը սույն դիմումում բարձրացված խնդրի առնչությամբ, վկայակոչելով իր ՍԴՈ-1270 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, հիշեցնում է, որ « … [Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում։ Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է։ Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձակեցվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»։ Այս առնչությամբ դիմողի պնդումները իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող իրավադրույթներին տրված մեկնաբանությունների անբավարար որոշակիության մասին չեն հիմնավորվել դիմումով և դրան կից ներկայացված նյութերով։ Մասնավորապես դիմողի գործով վերաքննիչ քրեական դատարանի, հետագայում նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները զերծ են հակասականությունից։ Ավելին, Վճռաբեկ դատարանի վերը մեջբերված որոշումից երևում է, որ նույն դիրքորոշումն ունեցել է նաև առաջին ատյանի դատարանը, որը դիմողի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշմամբ նույնպես նշել է, որ այն կարող է բողոքարկվել հնգօրյա ժամկետում։ Իսկ դիմողի կողմից դիմումին կից ներկայացված առաջին ատյանի մեկ որոշմամբ (թիվ ԵԴ/1252/06/18 գործով 2018 թվականի դեկտեմբերի 14-ի որոշում) դատարանի դիրքորոշման տարբերությունը սույն որոշմամբ քննարկված դատական ակտերից, չի կարող ինքնին վկայել վիճարկվող իրավադրույթների իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանության որոշակիության այնպիսի բացի մասին, որը կիրառելի մեկնաբանությունների հիմքով վիճարկվող դրույթների սահմանադրականության վեճի հիմք լիներ։ Ուստի դիմողի կողմից բարձրացված խնդիրն իր էությամբ ոչ թե վիճարկվող դրույթների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների սահմանադրականության, այլ նշված քրեադատավարական դրույթների և դրանց հետ փոխկապակցված դրույթների միատեսակ կիրառության խնդիր է, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի սահմանադրական լիազորությունների շրջանակից: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Աղդաս Մոզաֆարի Քարամիի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
15 հունվարի 2021 թվականի
ՍԴԱՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 հունվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
