Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 194 — Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 194AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 194 — Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 194. Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կարգը 1. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունվում է մեղադրյալի բացակայությամբ հնարավոր և անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց հետո, սակայն չի սահմանափակում նախաքննության ընթացքում վարութային այլ գործողությունների կատարումը, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելուց հետո: 2. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մա

Ամբողջ Տեքստ

Հոդված 194. Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կարգը 1. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունվում է մեղադրյալի բացակայությամբ հնարավոր և անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց հետո, սակայն չի սահմանափակում նախաքննության ընթացքում վարութային այլ գործողությունների կատարումը, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելուց հետո:

2. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին: Հսկող դատախազը միջնորդությունն ստանալու պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում որոշում է կայացնում քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին կամ որոշմամբ մերժում է միջնորդությունը: Այդ որոշումներն անհապաղ ուղարկվում են քննիչին:

3. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո քննիչը դրա պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին` նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները:

4. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վարույթի մասնավոր մասնակիցը կարող է բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքը ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել