ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 458 — Տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելը կամ ջնջելը 1.
Ամփոփում
Հոդված 458. Տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելը կամ ջնջելը 1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը կամ տրանսպորտային միջոցի նույնականացման այլ տարրը կամ հրազենի նույնականացման տարրը կեղծելը կամ ջնջելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այն իրացնելը կամ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյո
Ամբողջ Տեքստ
Հոդված 458. Տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելը կամ ջնջելը 1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը կամ տրանսպորտային միջոցի նույնականացման այլ տարրը կամ հրազենի նույնականացման տարրը կեղծելը կամ ջնջելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այն իրացնելը կամ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
