Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մովսիսյան — ՍԴ/0389/01/11
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մովսիսյան — ՍԴ/0389/01/11

Վճռաբեկ դատարանՍԴ/0389/01/1118 հոկտեմբերի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90855311 քրեական գործը: 2011 թվականի օգոստոսի 3-ին Հայկ Արտավազդի Մովսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Հ.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով: 2011 թվականի դեկտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյո

Ամբողջ Տեքստ

ՍԴ/0389/01/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ/0389/01/11

Նախագահող դատավոր Ա.Դանիելյան

Դատավորներ` Ա.Խաչատրյան, Լ.Թադևոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

քարտուղարությամբ

մասնակցությամբ պաշտպան

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

2013 թվականի հոկտեմբերի 18-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հայկ Արտավազդի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90855311 քրեական գործը:

2011 թվականի օգոստոսի 3-ին Հայկ Արտավազդի Մովսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Հ.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով:

2011 թվականի դեկտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով Հ.Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:

2012

թվականի

նոյեմբերի

28-ին

Հ.Մովսիսյանը

ԼՂՀ

ոստիկանության

քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում մահացել է: Դատավարության մասնակիցներն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով չեն բողոքարկել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

3. ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռը,

Հ.Մովսիսյանին

ճանաչել

է

անմեղ

և

արդարացրել`

հանցակազմի

բացակայության հիմքով:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

3

2013

թվականի

հունիսի

26-ին

Հ.Մովսիսյանի

պաշտպան

Վ.Խաչատրյանը

ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Հ.Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՛նա, հանդիսանալով թիվ 49971 զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի հրաձիգ, նռնակաձիգի օգնական, կոչումով շարքային, 2011 թվականի հունիսի

27-ին`

ժամը

պարտականությունները

գումարտակի

14:30-ի

կրելուց

հրամանատարի

սահմաններում,

զինվորական

ծառայության

վերջնականապես

ազատվելու

նպատակով,

աշխատասենյակում

կատարել

է

նույն

անդամախեղում`

սափրվելու սայրով վնասվածքներ է հասցրել իր ձախ նախաբազկի շրջանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 121):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` ՛(…) Դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելով դատաքննությամբ հավաքված ապացույցները( ստուգման

ենթարկելով

դատաբժշկական(

ամբաստանյալի(

ռազմաբժշկական(

վկաների

ցուցմունքները(

դատահոգեբուժական

հետազոտելով

փորձաքննությունների

եզրակացությունները և գործով ձեռք բերված այլ փաստական տվյալները( յուրաքանչյուր ապացույց

գնահատելով

ապացույցներն

իրենց

թույլատրելիության(

համակցությամբ

վերաբերելիության(

գործի

լուծման

համար

իսկ

ամբողջ

բավարարության

տեսանկյունից( ներքին համոզմամբ հանգում է այն հետևության( որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել և հաստատվել է( որ ամբաստանյալ ՀՄովսիսյանը կատարել է հանցավոր արարք( որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2)րդ մասով( որի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի:

(…):

Դատական նիստում ՀՀ ԱՆ կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 364/11 եզրակացության հրապարակումից հետևում է( որ Հայկ Արտավազդի Մովսիսյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում: Նրա

մոտ

հայտնաբերվում

կոնպենսացիայի

փուլ:

է

՛օրգանական

Վերոնշյալ

փսիխոպաթոնման

ախտորոշմանը

խանգարում(

բնորոշ

անձի

առանձնահատկություններն արտահայտված չեն փորձաքննվողի մոտ այն աստիճան( որ

4

զրկեն նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից ինչպես իրավախախտումը կատարելու պահին( այնպես էլ ներկայումս: Ուստի Հայկ Արտավազդի Մովսիսյանին իրեն մեղսագրվող արարքի համար հարկ է ճանաչել մեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 165):

7. Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի դեմ 2013 թվականի ապրիլի 11-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազը փաստարկելով, որ Հ.Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում մեղավոր ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ դատական ակտն ապօրինի և ակնհայտ անարդար է: Բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և Հ.Մովսիսյանին արդարացնել արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերաքննիչ բողոքը քննության է առնվել հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

ՀՀ քրեական օրենսգրքի 363)րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է մի քանի արարքների կատարմամբ( այդ թվում` զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելը զինծառայողի կողմից իրեն վնասվածք պատճառելու` անդամախեղելու միջոցով: Սուբյեկտիվ կողմը դրսևորվում է

միայն

ուղղակի

դիտավորությամբ:

պարտականությունները

խուսափելն

է(

կատարելուց

այսինքն

Նպատակը

զինվորական

ժամանակավորապես

զինծառայողը

գիտակցում

է(

կամ

որ

ծառայության

վերջնականապես

նշված

գործողության`

անդամախեղման միջոցով կարող է ազատվել զինվորական ծառայությունից և ցանկանում է այդ: Տվյալ հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ զինվորական ծառայողը( այսինքն` անձ( որը պիտանի է զինվորական ծառայության համար և գտնվում է զինվորական ծառայության մեջ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18)րդ հոդվածի համաձայն` հանցանք գործելու

մեջ

անձի

մեղավորության

մասին

հետևությունը

չի

կարող

հիմնվել

ենթադրությունների վրա( այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները( որոնք չեն կարող փարատվել սույն օրենքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում( մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

5

Ինչպես վարույթն իրականացնող մարմինը( այնպես էլ դատարանը( անտեսել և որևէ կերպ

չեն

հերքել

դեպքին

հաջորդող

առաջին

իսկ

օրերին

Հայկ

Մովսիսյանի

բացատրությունն ու նախաքննության ողջ ընթացքում տված ցուցմունքներն այն մասին( որ զինվորական ծառայությունից չի խուսափում( այլ ընդամենն առողջական վիճակի` նյարդային

խնդիրների

հետևանքով

չի

կարողանում

համակերպվել

ծառայության

պայմաներին( հաճախ կորցնում է ինքնատիրապետումը:

Ի վերջո( ինչպես վարույթն իրականացնող մարմինը( այնպես էլ դատարանը անտեսել են կարևորագույն այն փաստը( որ Հայկ Մովսիսյանը տվյալ հանցագործության սուբյեկտ չի հանդիսացել( քանի որ ինչպես հայտնի է( ՀՀ քրեական օրենսգրքի 363)րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում զինծառայողը` անձ( ով պիտանի է զինվորական ծառայության և գտնվում է ծառայության մեջ: Դեռևս

նախաքննության

սկզբնական

փուլում(

ՀՀ

պաշտպանության

նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2011թ օգոստոսի 02)ի թիվ 1445 որոշման համաձայն( Հայկ Արտավազդի Մովսիսյանի մոտ ախտորոշվել է ՛Օրգանական

փսիխոպաթոնման

խանգարում(

դեզադապտացիոն

դեկոմենսացիա`

սուիցիդի փորձով( որի պատճառով( ՀՀ պաշտպանության նախարարության 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանի 2 ՛բ հոդվածի 1)ին սյունակի համաձայն` վերջինս ՛Պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ( պիտանի է ոչ շարային ծառայության պատերազմի ժամանակ:

Նշված ախտորոշումը հաստատվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2011թ օգոստոսի 30)ի թիվ 49)112 փորձագիտական եզրակացությամբ( որի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ սեպտեմբերի 17)ի թիվ 1077 հրամանով Հայկ Մովսիսյանը վաղաժամկետ զորացրվել է պահեստազոր` առողջական վիճակի պատճառով:

Այսինքն( Հայկ Մովսիսյանի զորացրման հիմքը եղել է ոչ թե ինքնավնասման փաստը( այլ դրա պատճառ հանդիսացած ՛Օրգանական փսիխոպաթոնման խանգարումը( որպիսի պայմաններում

Չնայած

բացակայում

է

նաև

տվյալ

դրան( վարույթն իրականացնող

հանցագործության

օբյեկտիվ

կողմը:

մարմինը Հայկ Մովսիսյանին ապօրինի

մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 363)րդ հոդվածի 2)րդ մասով( իսկ դատարանն անարդար դատավճիռ է կայացրել( որից օրեր անց( Հայկ Մովսիսյանն ինքնասպանություն է գործել:

Վերը շարադրված հանգամանքների վերլուծությունը վկայում է առ այն( որ թիվ ՍԴ/0389/01/11 քրեական գործով դատական քննության ընթացքում թույլ են տրվել

6

նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ( որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 4-6):

8. Վերաքննիչ դատարանը բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը,

Հ.Մովսիսյանի

նկատմամբ

կայացրել

է

արդարացման

դատական

ակտ

մասնավորապես պատճառաբանելով, որ ՛գործում առկա են այնպիսի փաստական տվյալներ( որոնք վկայում են Հայկ Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության մասին( ինչն անտեսվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: (…):

Ամբաստանյալ Հայկ Մովսիսյանի խաղաղ ժամանակ զինծառայությանը ոչ պիտանի լինելու և առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու (վերջինիս քննարկվող հանցակազմի սուբյեկտ չհանդիսանալու) պարագայում( (…) վերջինիս նկատմամբ

հանցակազմի

բացակայության

հիմքով

քրեական

հետապնդումը

չի

դադարեցվել:

Դեռ ավելին( որոշում են կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 363)րդ հոդվածի 1)ին մասով առաջադրված մեղադրանքը լրացնելու և նրա նկատմամբ առավել խիստ` նույն հոդվածի

2)րդ

մասով`

անդամախեղման

եղանակով

զինվորական

ծառայության

պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով մեղադրանք առաջադրելու( ինչպես նաև հետագայում հաստատված մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու մասին:

(…) Հայկ Մովսիսյանը, ինչպես իրեն վերագրվող արարքը կատարելուց առաջ( այնպես էլ կատարելու պահին և դրանից հետո գտնվել է ՛Օրգանական փսիխոպաթոնման խանգարում( դեզադապտացիոն դեկոմպենսացի` սուիցիդի փորձով իրավիճակում( ինչը հաստատվել է նաև դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ: Նշված հիվանդությունը փորձաքննվողի մոտ արտահայտվել է ծառայության ընթացքում(

դեզադապտացիայի

պայմաններում(

արտաքին

միջավայրի(

իրադարձությունների և անձնային առանձնահատկությունների ազդեցության ներքո: (…)

Վերոշարադրյալից ելնելով Վերաքննիչ դատարանը փաստում է( որ զինվորական ծառայության համար պիտանի չլինելու( այսինքն` զինվորական հարաբերությունների ոչ պատշաճ սուբյեկտ լինելու ժամանակահատվածում կատարած արարքը( այն է` իրեն վնասվածք

պատճառելը(

հնարավորությունը:

բացառում

է

նրան

պատշաճ

սուբյեկտ

դիտելու

7

Նման

պայմաններում(

գործում

առկա

ամբուլատոր

դատահոգեբուժական

փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունն այն մասին( որ ՀՄովսիսյանն իրեն մեղսագրվող արարքի համար ճանաչվել է մեղսունակ( չի կարող հիմք հանդիսանալ նրան քրեական պատասխանատվության պատշաճ սուբյեկտ դիտելու համար( քանի որ վերջինս զինվորական ծառայության զորակոչվելու օրվանից գտնվել է այնպիսի հոգեկան վիճակում( որը հիմք է եղել նրան ոչ պիտանի ճանաչելու և ծառայությունից արձակելու համար: (…)

Սույն գործի ուսումնասիրությունը վկայում է( որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին( որ Հայկ Մովսիսյանը նպատակ է հետապնդել զինվորական ծառայության

պարտականությունները

կատարելուց

ժամանակավորապես

կամ

վերջնականապես խուսափել: Մինչդեռ( տվյալ հանցագործության սուբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ (…) (տե՛սքրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 26-28):

Վճռաբեկ

բողոքի

և

դրա

դեմ

ներկայացված

պատասխանի

հիմքերը,

հիմնավորումները և պահանջները.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն իր վճռաբեկ բողոքում փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը,

խախտում

է

սահմանադրորեն

պաշտպանվող

շահերի

անհրաժեշտ

հավասարակշռությունը և կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն

անձին

զինվորական

ծառայության

և

հետևաբար

զինվորական

հանցագործության սուբյեկտ դիտելու հանգամանքը պայմանավորել է բացառապես կատարված անդամախեղման և դրա հետևանքով զորացրման փաստի պատճառական կապի առկայությամբ և դրա համադրությամբ: Վերոնշյալ վերլուծությունից պարզ չէ, թե արդյոք անպայման պետք է առկա լինի պատճառական կապ անձի զորացրման և իրեն մարմնական վնասվածք պատճառելու միջոցով անդամախեղելու փաստի միջև, այսինքն պարտադիր է արդյոք, որ զորացրումը լինի ինքն իրեն վնաս պատճառելու միջոցով մարմնական վնասվածք հասցնելու հետևանքով, որպեսզի անձը հանդիսանա զինվորական

8

ծառայության և հետևաբար զինվորական հանցագործության սուբյեկտ, թե ոչ: Այս հանգամանքը հստակեցման կարիք ունի, քանի որ խնդրահարույց են լինելու այն դեպքերը, երբ անձը զորակոչվել է զինվորական ծառայության որևէ հիվանդության առկայությամբ կամ հիվանդությունը

ձեռք

է

բերել

զինվորական

ծառայության

ընթացքում,

և

այդ

հիվանդությունը ծառայության ընթացքում արտահայտվել կամ զարգացել է այն աստիճան, որ անկախ անդամախեղվելու փաստից, վերջինս դարձել է զինվորական ծառայությանը ոչ պիտանի,

կամ

դադարեցրել

է

վերջինիս

զինվորական

հանցագործության

իրավասուբյեկտությունը:

Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ մոտեցում չի ցուցաբերել վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ Հ.Մովսիսյանն անդամախեղում է կատարել ոչ թե զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, այլ նյարդայնացած լինելու պատճառով, հետևաբար նրա կատարած գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածում նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ չեն պարունակում: Վերաքննիչ դատարանը բողոքում նշված նույն հանգամանքին, առանց բավարար չափով պատճառաբանելու, տվել է այլ գնահատական` նշելով, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Հ.Մովսիսյանը նպատակ է հետապնդել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես կամ վերջնականապես խուսափել և հետևաբար, վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածում նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը:

10. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները բողոքաբերը խնդրել է Հ.Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշումը բեկանել:

11. Պաշտպան Վ.Խաչատրյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով հանգել է ճիշտ հետևության և հիմնավորված ու պատճառաբանված որոշում է կայացրել այն մասին, որ Հ.Մովսիսյանը վերագրվող արարքի համար պատշաճ հանցագործության սուբյեկտ չէ, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն նրա մոտ հայտնաբերվել է այնպիսի հոգեկան հիվանդություն, որը հիմք է հանդիսացել նրան ոչ պիտանի ճանաչելու և ծառայությունից պահեստազոր արձակելու համար:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հ.Մովսիսյանին մեղսագրված արարքի կատարումը պայմանավորված է եղել ծառայության

9

ընթացքում արտահայտված հոգեկան հիվանդությամբ: Մինչդեռ գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել այն մասին, որ Հ.Մովսիսյանն իրեն մարմնական վնասվածք պատճառելու եղանակով ցանկացել է զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափել:

12. Պաշտպան Վ.Խաչատրյանը, փաստարկելով, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքն անհիմն է, խնդրել է ամբողջությամբ մերժել այն, իսկ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ

վերանայման

ենթարկելու

նպատակն

օրենքի

միատեսակ

կիրառության

ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի

սուբյեկտի,

սուբյեկտիվ

և

օբյեկտիվ

կողմերի

մեկնաբանության

կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռի և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ բերված համապատասխանաբար ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված հանցակազմի մեկնաբանության, ինչպես նաև Հ.Մովսիսյանի մեղավորության կամ անմեղության

վերաբերյալ

ներկայացվել

են

իրարից

տարբերվող

իրավական

դիրքորոշումներ:

Հաշվի առնելով վերոնշյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2012 թվականի նոյեմբերի 28-ին Հ.Մովսիսյանը մահացել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է քննարկել ոչ միայն նյութական, այլ նաև դատավարական ասպեկտներով հարցերը: Մասնավորապես քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքի` քրեական հետապնդման ենթարկվող

10

անձի մահվան դեպքում քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հնարավորության հարցը:

14. ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքի ընդունումից առաջ, Հ.Մովսիսյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրված էր հետևյալ կերպ.

՛Սույն գլխում նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայություն անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ զինապարտները:

Մեջբերված նյութաիրավական նորմի իմաստով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հատուկ սուբյեկտ հանդիսանալու համար անձը մեղսունակ և քրեական պատասխանատվության տարիքի հասած լինելուց բացի (ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդված), պետք է հանդիսանա

ա) զորակոչի հիման վրա կամ պայմանագրային հիմունքներով ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայություն անցնող անձ,

բ) ռազմական հավաք անցնելու ժամանակ զինապարտ:

15. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հատուկ

սուբյեկտի

վերոնշյալ

հատկանիշների

վերլուծությունից

երևում

է,

որ

Հ.Մովսիսյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված չէր օրենքով սահմանված կարգով զորակոչված

լինելու

հիմքով

զինվորական

ծառայության

կարգի

դեմ

ուղղված

հանցագործությունների հատուկ սուբյեկտ հանդիսանալու նախապայմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության հատուկ սուբյեկտի համար նախատեսված

այս

պահանջը

կիրառելի

է

նաև

՛զինծառայող

հասկացության

օրենսդրական բնութագրի նկատմամբ: Առավել ևս, որ զինվորական ծառայությունը հանդիսանում է ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ, յուրահատուկ հասարակական հարաբերություն, որը ծագում և զարգանում է պետական

կարևոր

նշանակություն

ունեցող

սոցիալական

արժեքի

զինվորական

ծառայության կարգի շրջանակներում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հատուկ սուբյեկտի վերոնշյալ հատկանիշի, այն է

11

իրավահարաբերությունների պատշաճ սուբյեկտ լինելու կարևորությունն ընդգծվել է ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքով, որով փոփոխության է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասը: Նշված փոփոխությամբ օրենսդիրը լրացրել է նշված հոդվածում առկա բացը սահմանելով, որ ՛(...) զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող):

Մեջբերված օրենսդրական դրույթում առկա ՛օրենքով սահմանված կարգով ձևակերպման իմաստով զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ հանդիսանալու համար անձը պետք է օրենսդրական հատուկ ընթացակարգ անցնի:

16. Զինվորական ծառայության հարաբերությունների բնագավառ ընդգրկվելու օրենսդրական հատուկ ընթացակարգը սահմանված է մի շարք իրավական ակտերով: Այսպես` ՛Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1ին մասում սահմանված է` ՛Զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:

Զինծառայող են համարվում զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն`

՛1. Զինվորական ծառայության սկիզբ համարվում է`

1․ զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների համար` ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը. (...)

2.

Զինվորական

ծառայությունն

ավարտված

է

համարվում

զինծառայողին

զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:

՛Զինապարտության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում սահմանված է`

12

՛1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան (...) արական սեռի զորակոչիկները (...), ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում: (...):

Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն`

՛1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`

ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին(...): Պարտադիր

զինվորական

ծառայության

զորակոչից

առողջական

վիճակի

պատճառով և այլ հիմքերով տարկետում ստանալու կարգը սահմանված է նույն օրենքի 1316-րդ հոդվածներում: Վերը նշված օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ ՛Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները ժամկետից շուտ արձակվում են պահեստազոր, եթե նրանք կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի` առողջական վիճակի պատճառով(...):

Մեջբերված իրավանորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ զինվորական ծառայության

հարաբերությունների

մասնակից,

հետևաբար

նաև

զինվորական

ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնութ տարին լրացած մեղսունակ այն քաղաքացին, ով օրենքով սահմանված կարգով իրականացված զորակոչի հիման վրա կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն է անցնում ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ վարժական հավաքներ է անցնում: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անձը կարող է համարվել օրենքով

սահմանված

համապատասխանում

կարգով

է

զորակոչված,

զինվորական

եթե

ծառայության

իր

առողջական

պահանջներին,

այլ

վիճակով

խոսքով

զինվորական ծառայության համար ճանաչվել է պիտանի խաղաղ պայմաններում, և առկա չեն նրան զորակոչից տարկետում տալու ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերը: Սահմանված

կարգի

խախտմամբ

անձին

զորակոչելու

մասին

զինվորական

կառավարման մարմինների ակտերն անօրինական են, հետևաբար չեն կարող հիմք հանդիսանալ

անձին

զինվորական

ծառայության

հատուկ

սուբյեկտ

զինծառայող

ճանաչելու համար: Ուստի զինծառայողի հատուկ կարգավիճակից բխող ընդհանուր և հատուկ բնույթի պարտականությունների կատարումը կարող է դրվել միայն այն անձի վրա,

13

ով ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության է անցել կամ ռազմական հավաքների է մասնակցում օրենքով սահմանված կարգով:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զորակոչված, հետևաբար զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հատուկ սուբյեկտ չհանդիսացող անձի քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչ հանցագործություն է նա կատարել: Մասնավորապես,

ա․ եթե անձը կատարել է այնպիսի հանցագործություն, որն ուղղված է բացառապես զինվորական

ծառայության

դեմ

(օրինակ`

հրամանը

չկատարելը,

զինվորական

ծառայությունից խուսափելը, հատուկ տեսակի զինվորական ծառայություն կրելու կանոնները խախտելը և այլն), ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, քանի որ նրա արարքում բացակայում է հանցակազմի տարրերից մեկը հանցագործության սուբյեկտը: Այս առումով նշանակություն չունի, թե սխալ զորակոչի վերաբերյալ իրավասու մարմնի ակտը երբ է կորցրել իր ուժը` հանրորեն վտանգավոր արարքը կատարելուց առաջ, թե հետո. անօրինական զորակոչից մինչև զորացրման հրամանն անձը հանդիսանում է զինվորական իրավահարաբերությունների, հետևաբար նաև զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ոչ պատշաճ սուբյեկտ:

բ․ Եթե անձը կատարել է այնպիսի հանցագործություն, որի անմիջական օբյեկտը զինվորական ծառայության կարգն է, իսկ լրացուցիչ օբյեկտն այլ է ՜օրինակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների և նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը և այլն․, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության ոչ թե զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներով, այլ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան նորմերով, որոնք պատասխանատվություն են նախատեսում

կյանքի,

առողջության,

սեփականության

և

այլնի

դեմ

ուղղված

հանցագործությունների համար:

Օրինակ` ծառայությանն անօրինական կարգով զորակոչված անձի արարք` կապված զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հետ, ըստ հետևանքի ենթակա է որակման անձի կյանքի կամ առողջության, այլ ոչ թե զինվորական ծառայության դեմ ուղղված

հանցագործություններ

նախատեսող

հոդվածներով,

համանման

կերպով

պահպանվող օբյեկտից գողություն կատարած ժամապահը պատասխանատվության պետք

14

է ենթարկվի ոչ թե պահակային ծառայության կանոնները խախտելու, այլ գույքը հափշտակելու համար:

18. Սույն որոշման նախորդ կետում շարադրված մոտեցումների հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ անձը զորակոչվել է օրենքով սահմանված կարգով, սակայն զինվորական ծառայության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և արձակվել է պահեստազոր, ապա այդ անձը զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է համարվում մինչև զորացրման պահը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության ընթացքում ծառայությանը ոչ պիտանի ճանաչված և զինվորական ծառայության դեմ ուղղված հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա արարքին ճիշտ քրեաիրավական որակում տալու համար պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները

ա) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչված

զինծառայողը

մինչև

սահմանված

կարգով

զորացրումը

զինվորական

ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է, քանի որ զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու մասին նշված պայմանները քրեական պատասխանատվության հիմքը և արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ չեն:

Վերոշարադրյալը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ զինծառայողը զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու նպատակով իր առողջությանը վնաս է պատճառում (անդամախեղելը) և այդ հիմքով օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական ծառայության համար ճանաչվում է ոչ պիտանի

և

վաղաժամկետ

զորացրվում

է

զինծառայությունից:

Նման

դեպքերում

զինծառայողի կողմից իր առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը զինվորական ծառայությունը

կամ

դրա

առանձին

պարտականությունների

կատարումը

ժամանակավորապես կամ վերջնականապես դադարեցնելու եղանակ է: Այլ խոսքով` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելը հանցագործությամբ իրեն վնաս պատճառելու հետևանք է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դեպքերում զինծառայողը քրեական

պատասխանատվության

ենթակա

չէ

միայն

այն

դեպքում,

զինծառայությանը ոչ պիտանի լինելուց, նա կճանաչվի անմեղսունակ:

երբ

բացի

15

բ) Օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայության զորակոչված և հատուկ տեսակի ծառայություններ կրելու կարգի դեմ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի քրեական պտասխանատվության հարցը լուծելու համար պետք է հաշվի առնել այդ ծառայությունները (մարտական, պահակային, ներքին, սահմանապահ) կրելու կարգը սահմանող նորմատիվ ակտերի, մասնավորապես,՛ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք, ՛ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրք ՀՀ օրենքների և այլնի պահանջները:

գ) Հատուկ տեսակի ծառայության ընթացքում այլ արարքներ կատարելու դեպքում (զենք հափշտակելը, բռնություն գործադրելը և այլն) զինծառայողը ենթակա է քրեական պատասխանատվության

և

պատժի,

քանի

որ

հանդիսանում

է

զինվորական

հարաբերությունների սուբյեկտ:

19. ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքի ընդունումից առաջ Հ.Մովսիսյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն էր նախատեսում իրեն վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն էր նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել էր զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով: Մեջբերված հանցակազմերի վերլուծությունից երևում է, որ դրանք երկօբյեկտ են.հիմնական օբյեկտ է հանդիսանում զինվորական ծառայության կարգը, իսկ լրացուցիչ օբյեկտ է զինծառայողի առողջությունը: Երկօբյեկտ զինվորական հանցագործությունների առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(...) հանցակազմի հիմնական օբյեկտին վնաս հասցնելը հնարավոր է լրացուցիչ օբյեկտին (...) վնաս հասցնելու միջոցով:Դրա հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ, որ [լրացուցիչ օբյեկտին] վնաս հասցնելն ինքնին չի նշանակում, որ հանցավորի արարքն ուղղված է եղել հիմնական օբյեկտի` զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ(...) (տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 15-րդ կետը):

16

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեջբերված ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը սուբյեկտիվ կողմից կարող է կատարվել բացառապես դիտավորությամբ, ինչը նշանակում է, որ հանցավորը գիտակցում է, որ իրեն վնասվածք է պատճառում (անդամախեղում է) կամ հիվանդության սիմուլյացիա է անում կամ կեղծ փաստաթղթեր է օգտագործում կամ խաբում է: Մեղքի դիտավորյալ ձևից բացի, նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց

վերջնականապես

ազատվելու

նպատակի

առկայությամբ:

Այլ

խոսքով

զինծառայողի արարքում նշված հանցակազմի առկայությունը հիմնավորվում է ոչ միայն իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղման), հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբելու փաստի առկայությամբ, այլ նման արարքների

միջոցով

զինվորական

ծառայության

պարտականությունները

կրելուց

վերջնականապես ազատվելու նպատակի առկայությամբ: Զինծառայողը պետք է գիտակցի, որ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված արարքներից մեկը, պետք է ցանկանա այդ արարքների հետևանքների վրա հասնելը նպատակ ունենալով վերջնականապես ազատվել զինվորական ծառայության պարտականությունները կրելուց: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված արարքների և հատկապես իրեն վնասելու (անդամախեղման) նպատակները կարող են տարբեր լինել (օրինակ անձը կարող է իրեն վնասել նպատակ ունենալով հասնել իր պահանջի կատարմանը, ցուցադրել իր դժգոհությունը կամ անհամաձայնությունը, ցուցադրել կոնկրետ հարցի կապակցությամբ իր մտադրության լրջությունը և այլն), ուստի զինծառայողի կողմից իրեն վնասելը կամ քննարկվող հոդվածով նախատեսված այլ արարքներից որևէ մեկը կատարելը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցների ամբողջությամբ հիմնավորվի, որ վերոնշյալ արարք(ներ)ը զինծառայողը կատարել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու և ոչ թե այլ նպատակով (զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտիվ կողմի մասին mutatis mutandis տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 17-18-րդ կետերը):

21. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածը ենթարկվել է օրենսդրական փոփոխության: Մասնավորապես, ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ

17

կատարելու մասին 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում

զինծառայողի

կողմից

իր

առողջությանը

վնաս

պատճառելու

(անդամախեղելու) համար, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության

կամ

դրա

առանձին

պարտականությունների

կատարումը

ժամանակավորապես դադարեցնելուն:

ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով:

Նույն հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության համար, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության

կամ

դրա

առանձին

պարտականությունների

կատարումը

ժամանակավորապես դադարեցնելուն:

ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով կատարելու համար:

Նախկին խմբագրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասի և ներկայիս խմբագրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասի համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ զինվորական ծառայության պարտականությունները

կրելուց

(զինվորական

ծառայությունից․

վերջնականապես

ազատվելու նպատակով կատարված ինքնավնասման (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավանորմը սուբյեկտիվ կողմի առումով որևէ փոփոխության չի ենթարկվել: Ինչպես մինչև փոփոխությունը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասը, այնպես էլ փոփոխությունից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասը սուբյեկտիվ կողմից բնութագրվում են բացառապես ուղղակի դիտավորությամբ, ինչը նշանակում է, որ հանցավորը ոչ միայն գիտակցաբար կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված արարքներից մեկը, այլև ցանկանում է այդ արարքների հետևանքների վրա հասնելը նպատակ ունենալով վերջնականապես ազատվել զինվորական ծառայությունից:

18

Ուստի զինծառայողի արարքը ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքի ընդունումից առաջ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով որակելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել զինծառայողի կողմից իրեն վնասելու (անդամախեղման) կամ նշված հոդվածով նախատեսված այլ արարքների կատարման նպատակները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հոկտեմբերի, 2013 թ.
Գործի #:
ՍԴ/0389/01/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել