Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 665-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 665-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-10716 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-107)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 107 | «ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 665-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 51-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 665-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 51-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 665-Ն որոշման N 1 հավելվածի 51-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 30-ին:

Սահմանադրական դատարանի 2026 թվականի փետրվարի 13-ի ՍԴԱՈ-19 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Զեյնալյանը, և դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի մայիսի 26-ին:

Սահմանադրական դատարանը 2026 թվականի մայիսի 26-ի ՍԴԱՈ-89 աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Զեյնալյանին փոխարինել և գործով զեկուցող է նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանին:

Սահմանադրական դատարանը 2026 թվականի մայիսի 26-ի ՍԴԱՈ-90 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսել է, գործի քննության ժամկետը երկարաձգել և գործի դատաքննությունը նշանակել է 2026 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին:

2. Հաշվի առնելով, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ նշված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես՝ սույն գործով լրացուցիչ ապացույցներ պահանջելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կազմվել է հարցաթերթ, թարգմանվել անգլերեն և ուղարկվել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի սահմանադրական արդարադատության միացյալ խորհրդին՝ մասնակից երկրների համապատասխան օրենսդրության և դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 665-Ն որոշման N 1 հավելվածի 51-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման հիմքը վերանալը:

2. Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 26-ի ՍԴԱՈ-90 աշխատակարգային որոշման 2-րդ կետը:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

16 հունիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-107

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-107
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել