Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-386-Ն26 հունիսի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի հունիսի 26-ին «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 դեկտեմբերի 2000 թվական, ՀՕ-131, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ կետը «Անհատ ձեռնարկատերերի» բառերից հետո լրացնել «և նոտարների» բառերով: Հոդված 2. Օրենքի 4-րդ` 1) հոդվածի 1-ին կետում «և անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերով. 2) հոդվածի 2-րդ կետը «գործունեության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նոտարական գործունեության» բառերով. 3) հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը «մատուցողները» բառից հետո լրացնել «(, բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների):» բառերով. 4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 4 1 -րդ կետով. «4 1 . Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:»: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների)» բառերով: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով. «գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս:»: Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. «Նոտարները կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտների մասով ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից: Նոտարների վրա, իրենց գործունեությունն ապահովելու նպատակով ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված դրույթները:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է 2002 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Մինչև «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը նախկինում նշանակված և իրենց գործունեությունը շարունակող պետական նոտարները համարվում են պարզեցված հարկ վճարող 2002 թվականի մարտի 1-ից, եթե բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` 2002 թվականի մարտի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-386-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-386-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.08.2002-01.01.2009) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.649 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.06.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.07.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.08.2002 Ուժը կորցրել է 01.01.2009 Հիմնական ակտ 26.06.2002, ՀՕ-386-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.06.2000, ՀՕ-61 05.06.2000, ՀՕ-61 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հունիսի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-386-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել