Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 51 — Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 51AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 51 — Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 51 . Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը 1. Մինչև մեկ տարի ժամկետով պետական անտառները կամ անտառային հողերը օգտագործման տրամադրելու դեպքում անտառային տնտեսության վարումն իրականացնում է սեփականատերը: Մեկ տարուց ավել ժամկետով վարձակալության պայմանագրի կնքման դեպքում վարձակալը պարտավոր է վարել անտառային տնտեսությունը և կրել այն վարելու ծախսերը: 2. Անտառային տնտեսություն վարող վարձակալն իրավունք ունի կառուցե

Ամբողջ Տեքստ

Հոդված 51 . Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը 1. Մինչև մեկ տարի ժամկետով պետական անտառները կամ անտառային հողերը օգտագործման տրամադրելու դեպքում անտառային տնտեսության վարումն իրականացնում է սեփականատերը: Մեկ տարուց ավել ժամկետով վարձակալության պայմանագրի կնքման դեպքում վարձակալը պարտավոր է վարել անտառային տնտեսությունը և կրել այն վարելու ծախսերը:

2. Անտառային տնտեսություն վարող վարձակալն իրավունք ունի կառուցելու ժամանակավոր շինություններ, իրականացնելու անտառօգտագործման այն տեսակները, որոնք նախատեսված են պայմանագրով:

3. Վարձակալի կողմից ժամանակավոր շինությունների կառուցումը թույլատրվում է վարձակալության պայմանագրով նախատեսված դեպքերում: Վարձակալի կառուցած ժամանակավոր շինությունները վարձակալության պայմանագրի ավարտից հետո վարձակալի միջոցներով ենթակա են քանդման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Դրանց արժեքը փոխհատուցման ենթակա չէ: Վարձակալի կառուցած շինությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել անտառային հողերի սեփականատիրոջը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել