ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 51 — Ուսումնական արձակուրդը 1.
Ամփոփում
Հոդված 51. Ուսումնական արձակուրդը 1. Փրկարարական ծառայության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին տրվում է` ա) ձմեռային արձակուրդ` 15 օր տևողությամբ. բ) ամառային արձակուրդ` 30 օր տևողությամբ: 2. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող փրկարարական ծառայության ծառայողներին ուսումնական արձակուրդ տրամադրվում է ուսումնաքննակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Ուսումնական արձակուրդը 1. Փրկարարական ծառայության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին տրվում է` ա) ձմեռային արձակուրդ` 15 օր տևողությամբ. բ) ամառային արձակուրդ` 30 օր տևողությամբ:
2. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող փրկարարական ծառայության ծառայողներին ուսումնական արձակուրդ տրամադրվում է ուսումնաքննական ժամկետներին համապատասխան` ընդ որում` տարվա մեջ 40 օրը գերազանցելու դեպքում ավելի օրերի համար ծառայողին վարձատրություն չի վճարվում:
3. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողներին վճարվող վարձատրության չափը և վճարման կարգը սահմանում է կառավարությունը: (51-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն) (հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
