ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22 - ին «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերով։ Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների» բառերով: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերով։ Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին» բառերով: Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառից հետո լրացնել «, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ,» բառով։ Հոդված 6 ․ Օրենքի 16-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը, 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.
2) 2-րդ մասը «հավելված 7-ով,» բառերից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7.1-ով,» բառերով.
3) 5.1-ին մասի առաջին նախադասությունը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին» բառերով: Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 7-9-րդ մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով։ Հոդված 8 ․ Օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածների վերնագրերը և 1-ին մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով։ Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագիրը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով։ Հոդված 10. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝ 1) «Քրեակատարողական ծառայության պետ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Պրոբացիայի ծառայության պետ 10.00».
2) «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ 7․50»։ Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հավելվածով. « Հավելված 7.1 « Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Աշխա-տավարձի մակարդակ-ները Հիմնական աշխատա-վարձի բնականոն աճը 1 2 3 4 5 6 Պրոբացիա-յի կրտսեր ծառայող Պրոբացիայի առաջատար ծառայող Պրոբացիայի գլխավոր ծառայող Ստորաբա-ժանման ղեկավարի տեղակալ Տարածքային ստորա-բաժանման ղեկավար Կենտրո-նական մարմնի կառուցված-քային ստորաբա-ժանման ղեկավար 11 Աճ չկա 3.25 3.62 5.19 5.49 5.77 6.19 10 Երեք տարին մեկ 3.17 3.53 5.05 5.33 5.63 6.02 9 3.09 3.44 4.91 5.19 5.49 5.86 8 3.01 3.35 4.78 5.05 5.33 5.70 7 Երկու տարին մեկ 2.93 3.26 4.65 4.91 5.19 5.55 6 2.86 3.18 4.53 4.78 5.05 5.40 5 2.78 3.09 4.41 4.65 4.91 5.25 4 Յուրաքան-չյուր տարի 2.70 3.00 4.29 4.53 4.78 5.11 3 2.62 2.91 4.16 4.41 4.65 4.97 2 2.55 2.83 4.04 4.29 4.53 4.84 1 2.48 2.75 3.92 4.16 4.41 4.75»: Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-425-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-425-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.12.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.12.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2024 Հիմնական ակտ 22.12.2023, ՀՕ-425-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 12.12.2013, ՀՕ-157-Ն 12.12.2013, ՀՕ-157-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-425-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
