ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին « ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով. «10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար բազային տուրքի չափով». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-21.3-րդ կետերով. «21.1. կատարողական մակագրության թերթ տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով 21.2. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար` ա) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով բ) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով գ) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով դ) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով ե) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով զ) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով 21.3. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար բազային տուրքի չափով»: Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով. «բ.1) կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու համար 15». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով. «գ.1) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար 3».
3) «ժգ» ենթակետը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղները, քարերը» բառերով, իսկ «պահպանելու» բառից հետո՝ «և վկայագիր տալու» բառերով: Հոդված 3. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-187-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-187-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.11.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1102 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.10.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.11.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.11.2016 Հիմնական ակտ 19.10.2016, ՀՕ-187-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հոկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-187-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
