Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան8 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 8 հունիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՄ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

08 հունիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Զ.Ղուկասյանի

Քննության առնելով քաղաքացի Արամ Քարամյանի՝ դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արամ Քարամյանը 20.05.2009թ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Փախստականների մասին» ՀՀ օրենքի /ՀՕ-288/ 25-րդ հոդվածով սահմանված դրույթի սահմանադրականությունը։

2.Դիմողը խնդրում է «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը դրանով ձևավորված իրավակիրառ պրակտիկայի հետ ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14-րդ, 14.1-րդ, 19-րդ, 30.1-րդ, 42-րդ, 44-րդ, 47-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացրել է հետևյալ հիմնավորումները.«... Վիճարկելով «Փախստականների մասին» ՀՀ օրենքի /ՀՕ-288/ 25-րդ հոդվածը, գտնում եմ, որ այն առաջացնում է իրավական անորոշություն և չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14-րդ, 14.1-րդ, 19-րդ, 30.1-րդ, 42-րդ, 44-րդ, 47-րդ հոդվածներին։ Վիճարկվող օրենքի դրույթը չի համապատասխանում նաև իրավական որոշակիության, համաչափության և իրավահավասարության սկզբունքներին»։ Այնուհետև դիմողը ներկայացրել է իր իրավական հիմնավորումներն առ այն, թե կոնկրետ ինչում է դրսևորվում օրենքի վիճարկվող դրույթի և վերոնշյալ սկզբունքների /վերջիններիս բովանդակությունը բացահայտվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանության համատեքստում/ անհամապատասխանությունը։ Դիմողը, մասնավորապես, նշում է, որ «…Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր բազմաթիվ նախադեպերում ընդգծել է, որ որևէ նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որը թույլ կտա շահագրգիռ անձին, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվությունից օգտվելով, դրա հետ համատեղելու իր վարքագիծը և կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ դրա գործողությունից ('The Sunday Times v. The UK", 26.04.1979p. վճիռ)։

Ըստ դիմողի`. «Օրենքի որոշակիության սկզբունքի» մասին իր դիրքորոշումն է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր 18.04.2006թ. թիվ 630 որոշման 11-րդ կետի 6-րդ պարբերությամբ`.« տվյալ օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության /res judicada/ սկզբունքին, այսինքն ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»:

Համաչափության սկզբունքի տեսանկյունից իր կողմից վիճարկվող նորմի անհամապատասխանությունը հիմնավորելու նպատակով դիմողը մատնանշել է սահմանադրական դատարանի ՍԴՈ-649 և ՍԴՈ-677 որոշումները՝ մեջբերելով, մասնավորապես «…Քննության առարկայի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ հիշյալ նորմերի պահանջները երաշխավորելու համար անհրաժեշտ

t

նկատի ունենալ

սահմանադրորեն

տարբեր

սահմանափակման

իրավունքների

առանձնահատկություններն ու բնույթը։ Որքան էլ որ այլոց իրավունքների երաշխավորումն է դառնում անհատի հասարակական վարքագծի կանոնակարգման սահմանը, միեւնույն է, Սահմանադրությունը, ինչպես նշվեց, չի նախատեսում որոշակի իրավունքների սահմանափակում։ Իսկ այդ իրավունքների ապահովման կարգը չի կարող դրանց իրականացման արգելանք դառնալ, այլ պետք է երաշխավորի այն։ Սահմանադրորեն նախատեսված սահմանափակման ենթակա իրավունքների առնչությամբ, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքի սահմանափակումը կարող է իրականացվել միայն օրենքով` երաշխավորելով համաչափությունը, չաղավաղելով իրավունքի էությունը (սահմանափակման հետեւանքով իրավունքը չզրկվի իր բովանդակությունից, չվտանգվի դրա գոյությունը)», և «…Սահմանադրության 43 հոդվածի 1-ին մասում նաեւ անուղղակիորեն ամրագրված է հիմնական իրավունքների պաշտպանության համար կարեւորագույն նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը` համաչափության սկզբունքը, որի համաձայն՝ օրենքը կարող է նախատեսել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք համապատասխանում են Սահմանադրությամբ սահմանված նպատակներին եւ պիտանի, անհրաժեշտ ու իրավաչափ են դրանց հասնելու համար»: Ինչ վերաբերում է խտրականության սկզբունքին, ապա այդ կապակցությամբ դիմողը, մասնավորապես, նշել է, որ «…ՀՀ Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում ամրագրել է, որ պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հնարավորություն կտա իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները»։ Դիմողը նշում է, որ «Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 1988-1992թթ. Ադրբեջանից Հայաստան բռնագաղթված անձանցից ծնված երեխաներս վարչական մարմինների կողմից հարկադրաբար ճանաչվում ենք ՀՀ քաղաքացի, այն դեպքում, երբ մեր ծնողները մինչև մեր չափահաս դառնալը չեն որոշել մեր կարգավիճակի հարցը։ Կարծում եմ, որ այդ երեխաների քաղաքացիության հարցը որոշվում է նրանց ծնողների քաղաքացիությամբ, իսկ 18 տարին լրացած անձանց համար՝ իրենց ցանկությամբ, կարող են ընդունել ՀՀ քաղաքացիություն, այդ մասին հայտնելով ՀՀ պետական լիազոր մարմնին»:

Փաստորեն դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի /ՀՕ-288/ 25-րդ հոդվածը սահմանում է փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հետևյալ 2 հիմքերի միաժամանակյա առկայությունը`

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված լինելը,

2. փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված լինելը։

Ինչպես նշում է դիմողը, նշված դրույթը չի հստակեցնում փախստականների երեխաների կարգավիճակը` վերջիններիս դնելով անելանելի կացության մեջ։ Ճիշտ է, նրանք կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, սակայն քաղաքացիության ձեռքբերումը անհատի իրավունքն է, այլ ոչ՝ պարտականությունը։ Արդյունքում այդ անձինք զրկվում են իրենց կարգավիճակը հստակեցնող

օրենսդրական

հնարավորություններից։

3.Դիմողը նաև միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ։

4. 24.01.2009թ. ուժի մեջ է մտել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքը։ Վերջինիս ուժի մեջ մտնելու պահից դադարել է գործել դիմողի կողմից վիճարկվող դրույթը պարունակող օրենքը։ Բայց քանի որ վերջինիս համապատասխան դրույթը կիրառվել է դիմողի նկատմամբ և առաջացրել իրավական հետևանքներ, հետևաբար այդ առումով, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից գործի քննությունը մերժելու հիմքեր չկան։

2 «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն

սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69

հոդվածի 6-րդ կետի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 2--դ կետի ա) ենթակետի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացի Արամ Քարամյանի «Փախստականների մասին» օրենքի 25 հոդվածով սահմանված դրույթի սահմանադրականությունը վիճարկելու մասին դիմումը ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

2. Բավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ քաղաքացի Արամ Քարամյանի միջնորդությունը։

Նախագահող՝

Անդամներ՝

ԿԱՆ

ՏՈՒՂԵ

ՐՈՒԹՅՈՒՆ =

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հունիսի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել