Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԶԵՅԹՈՒՆ ՍՎԻԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԶԵՅԹՈՒՆ ՍՎԻԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4729 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հուլիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 47 | «ԶԵՅԹՈՒՆ ՍՎԻԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 հուլիսի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Զեյթուն Սվիթ» ՍՊ ընկերության անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Զեյթուն Սվիթ» ՍՊ ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 9-ին) խնդրելով. «… Որոշել ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 50-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածներին, այնքանով, որքանով ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման կամ ապրանքների հետագծելիության ապահովման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար օրենքով սահմանված ժամկետներում փաստացի կատարված լինելու համար ՀՀ Հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված պատասխանատվության կիրառմամբ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքների որոշակիության պահանջը, ինչպես նաև պատշաճ վարչարարության իրավունքը»:

2. Դիմողը նշում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի այսուհետ Օրենսգիրք 410-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում բոլոր այն դեպքերում, եթե ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման կամ ապրանքների հետագծելիության ապահովման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը փաստացի կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար օրենքով սահմանված ժամկետներում, անկախ այն հանգամանքից, որ ապրանքները տեղափոխելուց հետո տնտեսվարող սուբյեկտի կողմից դուրս են գրվել ուղեկցող փաստաթղթեր բեռնագրեր, և դուրս գրված բեռնագրի ապրանքի տեղափոխման օրերին չի իրականացվել որևէ օպերատիվ-հետախուզական միջոցառում, և փաստացի տեղափոխման կամ մատակարարման փաստ չի արձանագրվել: Անդրադառնալով ձևական պահանջների չարաշահման արգելքի սկզբունքին դիմողը նշում է, որ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են: Ըստ դիմողի ձևական պահանջների չարաշահման արգելքի սկզբունքի վերը նշված խնդրի կիրառելիության տեսանկյունից պետք է անդրադառնալ Օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի նպատակներին: Մասնավորապես, դիմողի կարծիքով, վերը նշված նորմը նպատակ է հետապնդում տնտեսվարողներին զերծ պահել հարկերը թաքցնելու հնարավորությունից, քանի որ տնտեսվարողը, նախապես հայտնելով իրականացվելիք տեղափոխման մասին, արդեն իսկ տեղեկացնում է հարկային մարմնին գործունեության մանրամասները, և այդ պարագայում բացառվում է հետագայում հարկ թաքցնելու հնարավորությունը, որը տնտեսվարողը կարող էր անել այն դեպքում, եթե իրականացներ ապրանքի տեղափոխություն առանց բեռնագիր: Ինչ վերաբերում է Օրենսգրքի 410-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման նպատակներին, ապա, ըստ դիմողի, այդպիսիք են իրավախախտմամբ պետությանը պատճառված վնասի հատուցումը առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման, և տեղափոխման դեպքերի բացառումը իրավախախտումների կանխարգելման միջոցով: Ներկայացված դիմումով դիմողը պնդում է, որ ենթադրյալ հակասահմանադրական նորմի կիրառմամբ խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված իր պատշաճ վարչարարության իրավունքը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վիճարկվող նորմերի վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են նրան, որ Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով պատասխանատվություն է սահմանվում այն դեպքերում, եթե ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման կամ հետագծելիության ապահովման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը փաստացի կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար օրենքով սահմանված ժամկետներում անկախ այն հանգամանքից, որ ապրանքները տեղափոխելուց հետո տնտեսվարող սուբյեկտի կողմից դուրս են գրվել ուղեկցող փաստաթղթերը: Միաժամանակ դիմողն, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող հիմնավորումներն առավելապես առնչվում են վարչական մարմնի իրականացրած վարչարարությանը, մասնավորապես վարչական մարմինների կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված սկզբունքների պահպանմանը և միատեսակ կիրառմանը, վարչական մարմնի կողմից դատական ակտի բողոքարկման փաստին: Դիմողի դատողություններն առավելապես վերաբերում են հարկային մարմնի գործողությունների իրավաչափությանը, վերջինիս կողմից կայացված ակտերի օրինականությանը։ Մասնավորապես, դիմողը նշել է. «.... վարչական մարմինն որոշ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառելով վարչարարության իրականացման վերը նշված սկզբունքները, նրանց ազատում է ՀՀ Հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածով ամրագրված պատասխանատվությունից, իսկ մեկ այլ դեպքում մասնավորապես մեր կողմից ներկայացված խնդրի դեպքում, անհավասար մոտեցում ցուցաբերելով միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, չունենալով դրանց տարբերակման որևէ հիմք, ոչ միայն իր նախաձեռնությամբ չի վերացրել իր իսկ կողմից կայացված վարչական ակտը, այլև տնտեսվարողի օգտին բավարարված դատական ակտը բողոքարկել է վերաքննության կարգով»: Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկին, որ «…. նույնանման փաստական հանգամանքներով գործերով ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը 07.06.2019 թվականին և 11.06.2019 թվականին կայացրած թիվ 40/10 և 41/17 որոշումներով դիմող ընկերությունների դիմում-բողոքները բավարարվել է, անվավեր է ճանաչվել վիճարկվող վարչական ակտերը», ապա այն ամրապնդում է այն մոտեցումը, որ դիմողը սահմանադրականության հարցի ներքո իրականում բարձրացնում է վարչական մարմնի գործողությունների օրինականության հարց փորձելով վարչական մեկ այլ մարմնի (Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի) կողմից արտահայտված հակադարձ դիրքորոշումը ներկայացնել որպես իր վարչական մարմնի գործողությունների օրինականության վերաբերյալ դիրքորոշումը հիմնավորող հավելյալ փաստարկ: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է այն եզրակացության, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում իրավասու մարմինների կողմից վիճարկվող իրավական դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 69-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Զեյթուն Սվիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Ա. Վաղարշյան

29 հուլիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-47

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-47
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել