Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ափոյան — ԵԱՔԴ/0009/01/13
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ափոյան — ԵԱՔԴ/0009/01/13

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/0009/01/1318 դեկտեմբերի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11143211 քրեական գործը: 2012 թվականի փետրվարի 6-ին քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին` նախաքննությունը շարունակելու համար: 2012 թվականի հուլիսի 21-ին Նելլի Ափոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել

Ամբողջ Տեքստ

ԵԱՔԴ/0009/01/13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0009/01/13

Նախագահող դատավոր Հ.Տեր-Ադամյան

Դատավորներ` Կ.Ղազարյան

Գ.Մելիք-Սարգսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ

Դ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

տուժող

Վ.ՊԱՊՅԱՆԻ

ամբաստանյալ

Ն.ԱՓՈՅԱՆԻ

պաշտպան

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ

Նելլի

Խաչատուրի Ափոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ

2

մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ Ն.Ափոյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11143211 քրեական գործը:

2012 թվականի փետրվարի 6-ին քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական

վարչության

Արաբկիրի

քննչական

բաժին`

նախաքննությունը

շարունակելու համար:

2012 թվականի հուլիսի 21-ին Նելլի Ափոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Ն.Ափոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

2012 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Մնացական Կուրղինյանի կողմից Ն.Ափոյանի նկատմամբ վաշխառություն կատարելու փաստի առթիվ քրեական հետապնդում

չի

իրականացվել`

համաներման

ակտի

ընդունման

գործը

մեղադրական

պատճառաբանությամբ:

2.

2013

թվականի

հունվարի

11-ին

քրեական

եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 29-ի դատավճռով Ն.Ափոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` չորս տարի ժամկետով` առանց

գույքի

բռնագրավման:

ՀՀ

քրեական

օրենսգրքի

69-րդ

հոդվածով

սահմանված կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Ն.Ափոյանի` 2012 թվականի հուլիսի 18-ից մինչև 2012 թվականի հուլիսի 21-ը կալանքի տակ գտնվելու

3

ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` երեք տարի տասնմեկ ամիս քսանյոթ օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Տուժող Վիոլետա Պապյանի քաղաքացիական հայցը բավարարվել է, և վճռվել է Ն.Ափոյանից բռնագանձել 3.036.330 (երեք միլիոն երեսունվեց հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում:

3. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 29-ի դատավճռի դեմ

վերաքննիչ

բողոքներ

են

բերել

ամբաստանյալ

Ն.Ափոյանը

և

տուժող

Վ.Պապյանը, որոնք Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ վճռաբեկ

բողոք

է

ներկայացրել

ամբաստանյալ

Ն.Ափոյանի

պաշտպան

Ա.Մարտիրոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ն.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՛(…) [Ն]ա խարդախությամբ

ուրիշի` առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ 2007 թվականի հուլիս ամսին Երևան քաղաքի Շիրվանզադե 1 հասցեում գտնվող Վահան Ենգիբարյանի գրասենյակում վերջինիս ծանոթ Վիոլետա Պապյանի դուստր Անի Կուրղինյանին ՛Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Երևանի մասնաճյուղից ՛ՀայՌուսական պետական սլավոնական համալսարան տեղափոխելու պատրվակով, չարաշահելով Վ.Պապյանի վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի` 3.036.330 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խարդախությամբ հափշտակել է գումարը (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 203-204):

6. Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին տուժող Վ.Պապյանի ամուսնու` Մ.Կուրղինյանի կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 2-3):

7. Տուժող Վ.Պապյանը նախաքննության ընթացքում հարցաքննվելիս նշել է, որ իր աղջկա` Ա.Կուրղինյանի համալսարան ընդունվելու կապակցությամբ իրենց

4

ընտանիքի ծանոթ Վ.Ենգիբարյանը ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Այսպես` 2007 թվականի հուլիսի 24-ին ինքն Ա.Կուրղինյանի և Գ.Կուրղինյանի հետ գնացել է Վ.Ենգիբարյանի գրասենյակ, հանդիպել և ծանոթացել է Ն.Ափոյանի հետ: Վերջինս խոստացել է կազմակերպել Անիի ընդունելության հարցը և դրա դիմաց իրենից

պահանջել

է

9.000

ԱՄՆ

դոլար:

2007

թվականի

հուլիսի

25-ին

դարձյալ

Վ.Ենգիբարյանի գրասենյակում ինքն անձամբ 9.000 ԱՄՆ դոլար գումարը հանձնել է Ն.Ափոյանին, վերջինս վերցրել է այն, դրել պայուսակի մեջ և խոստացել ՍանկտՊետերբուրգի

համալսարանի

առաջին

կիսամյակն

ավարտելուց

հետո

Ա.Կուրղինյանին տեղափոխել Սլավոնական համալսարան (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 13-14, 45-47, հատոր 2, թերթեր 25-29, 85-91): Դատաքննության ընթացքում Վ.Պապյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Ենգիբարյանի գրասենյակում Ն.Ափոյանն առաջարկել է, որ Անին սկզբում ընդունվի Սանկտ-Պետերբուրգի համալսարան, որտեղ մեկ կիսամյակ սովորելուց հետո կտեղափոխի Սլավոնական համալսարան: Նշված գործողությունների համար իրենից

պահանջել է 9.000 ԱՄՆ դոլար գումար: Հաջորդ օրը հանդիպել են դարձյալ Վ.Ենգիբարյանի գրասենյակում: Ինքը պայուսակից հանել է ծրարը և տվել Ն.Ափոյանին: Վերջինս վերցրել է այն, թերթելու նման հաշվել գումարը և դրել պայուսակի մեջ (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 79-80):

8. Վկա Ա.Կուրղինյանը նախաքննության ընթացքում հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ 2007 թվականին ինքը ցանկանում էր ընդունվել Սլավոնական համալսարան, սակայն առաջին քննությունը չի ստացել, և իրենց ընտանիքի ծանոթ

Վ.Ենգիբարյանը ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Հանդիպումը եղել է Վ.Ենգիբարյանի` Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում, ներկա են եղել ինքը, մայրը`

Վ.Պապյանը, հորեղբոր որդին` Գ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը և Ն.Ափոյանը: Ն.Ափոյանն

առաջարկել

է

ժամանակավոր

ընդունվել

Սանկտ-Պետերբուրգի

համալսարան, այնուհետև առաջին կիսամյակն ավարտելուց հետո տեղափոխվել Սլավոնական համալսարան: Վերոնշյալ գործողությունների համար նա իր մայրիկից`

Վ.Պապյանից պահանջել է 9.000 ԱՄՆ դոլար: Հաջորդ օրը դարձյալ Վ.Ենգիբարյանի գրասենյակում նույն մարդկանց ներկայությամբ Վ.Պապյանն այդ գումարը փոխանցել է Ն.Ափոյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 51-52, հատոր 2, թերթեր 1619): Ա.Կուրղինյանը Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ նշել է. ՛Դուք [Ն.Ափոյանը] մամայի ձեռքից վերցրեցիք [9000 ԱՄՆ դոլար գումարը] և

անմիջապես դրեցիք ձեր պայուսակի մեջ: Ներկաներից ինչ-որ մեկը հարցրեց ձեզ`

5

գումարը չեք հաշվում, իսկ դուք ասացիք, որ ոչ (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 111):

Դատաքննության ընթացքում Ա.Կուրղինյանը հայտնել է, որ իր հորեղբոր որդու` Գ.Կուրղինյանի միջոցով ծանոթացել են Վ.Ենգիբարյանի հետ: Վերջինս ասել է, որ ծանոթ ունի, ով կարող է օգնել ընդունելության հարցում, և ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Առաջին հանդիպմանը գնացել են ինքը, քույրը, մայրը և Գ.Կուրղինյանը: Ինքը և քույրը սպասել են մեքենայում, իսկ մայրն ու Գուրգենը գնացել են Վ.Ենգիբարյանի գրասենյակ: Ն.Ափոյանի առաջարկով ինքն սկզբում պետք է ընդունվեր այլ բուհ և առաջին կիսամյակը ավարտելուց հետո տեղափոխվեր Սլավոնական համալսարան: Հաջորդ օրը Վ.Ենգիբարյանի գրասենյակում հանդիպել են Ն.Ափոյանի հետ: Այդ ժամանակ Վ.Պապյանը պայուսակից հանել է ծրարով գումարը և տվել Ն.Ափոյանին: Վերջինս ծրարը նայել է, հաշվելու նման մատով արել, փակել է և դրել իր պայուսակի

մեջ:

Ա.Կուրղինյանը

պնդել

է,

որ

ինքը

Ն.Ափոյանի

հետ

Վ.Ենգիբարյանի

գրասենյակում հանդիպել է մեկ անգամ (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 82): 9.

Վկա

Գ.Կուրղինյանը

նախաքննության

ընթացքում

տվել

է

հետևյալ

ցուցմունքները. ՛(...) Հորեղբորս աղջիկը` Անի Կուրղինյանը, (...) ցանկանում էր ընդունվել Սլավոնական համալսարան, սակայն չընդունվեց, և նրա մայրը` Վիոլետա Պապյանը, ասաց, որ ցանկանում էր մարդ գտնել, որը կօգներ ընդունվել համալսարան: Խոսակցության ժամանակ ես այդ մասին հայտնեցի աներոջս եղբայր

Վազգեն Դեգիրմենջյանին, որը ասաց, որ իր ծանոթ Վահան Ենգիբարյանը հնարավոր է ծանոթ ունենա (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 12): Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում Գ.Կուրղինյանը նշել է. ՛Գումարը Վիոլետան փոխանցեց Նելլի Ափոյանին ծրարով, Նելլին դրեց պայուսակի մեջ(...) (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 113-114):

Գ.Կուրղինյանը դատաքննության ընթացքում հարցաքննվելիս հայտնել է, որ իր բարեկամ Վազգեն Դեգիրմենջյանն է խորհուրդ տվել դիմել Վ.Ենգիբարյանին: Վերջինիս

գրասենյակում

Վ.Ենգիբարյանը

և

ինքը,

իրենք`

Ն.Ափոյանը,

հանդիպել

են

Ա.Կուրղինյանը,

Վ.Պապյանը,

երկու

գումարային

խոսակցությունները` 9.000 ԱՄՆ դոլարի մասին,

անգամ,

վարել և Ն.Ափոյանի հետ

համաձայնության է եկել Վ.Պապյանը: Հաջորդ օրը նույն մարդկանց ներկայությամբ Վ.Պապյանը 9.000 ԱՄՆ դոլար գումարը ծրարով փոխանցել է Ն.Ափոյանին, վերջինս

հաշվել է, նորից գումարը դրել ծրարի մեջ, այնուհետև դրել պայուսակը (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 83):

10. Վկա Վ.Ենգիբարյանը նախաքննության ընթացքում` 2011 դեկտեմբերի 28-ի հարցաքննության ժամանակ, տվել է հետևյալ ցուցմունքները. ՛2007 թվականին իմ

6

ընկեր Վազգենը մեր տանն (...) ինձ ասաց, որ իր փեսայի` Գուգոյի հորեղբոր աղջիկը գալիս է (…) Սլավոնական համալսարան ընդունվելու համար (...): Քանի որ իմ ընկեր Վազգենն իմ կողմից շատ հարգված անձնավորություն էր, ես նրա խնդրանքը չմերժեցի և ասացի, որ վերջերս ծանոթացել եմ վերոհիշյալ համալսարանի պրոռեկտորի` Նելլի Ափոյանի հետ և կարող եմ ծանոթացնել նրան և փեսայիդ իրար հետ (...):

(...) Վիոլետայի աղջկան Նելլին հունվար ամսին պետք է տեղափոխեր ՍանկտՊետերբուրգի համալսարանից Սլավոնական համալսարան և նրանից պահանջեց 9.000 ԱՄՆ դոլար: Ես ինձ այդ թիվը լսելիս վատ զգացի, բայց քանի որ Վիոլետան համաձայնվեց (...) Գուրգենի հետ եկան իմ օֆիս և այնտեղ իմ ներկայությամբ այդ գումարը հանձնեց անմիջապես Վիոլետան Նելլիին, Նելլին գումարը վերցրեց,

հաշվեց և ասաց, որ հունվարի առաջին կիսամյակն ավարտելուց հետո անմիջապես կտեղափոխի Սանկտ-Պետերբուրգի համալսարանից Սլավոնական համալսարան (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 62):

2012 թվականի փետրվարի 10-ի հարցաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը հայտնել է հետևյալը` ՛(...) [Ի]մ Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում ես Նելլիի հետ ծանոթացրեցի Վիոլետա Պապյանին, Անի Կուրղինյանին և Գուրգեն Կուրղինյանին, խոսակցությունից հետո Նելլին ասաց, որ այդ գործը ուրիշների համար կաներ 10.000 ԱՄՆ դոլարով, բայց ձեր համար կվերցնեմ 9.000 ԱՄՆ դոլար (...):

Մի քանի օրից կրկին իմ նշած գրասենյակում հանդիպեցինք: Վիոլետան իմ, Անիի և Գուրգենի ներկայությամբ Նելլի Ափոյանին փոխանցեց 9.000 ԱՄՆ դոլար, Նելլին հաշվեց գումարը և խոստացավ հունվարի առաջին կիսամյակն ավարտելուց հետո Անիին տեղափոխել Սլավոնական համալսարան, անգամ խոստացավ վճարել առաջին տարվա ուսման վարձը (...):

(...) 2011 թվականի հունվարին` օրը չեմ հիշում, ես, Մնացականը և Վոլոդյան հանդիպեցինք Նելլի Ափոյանի հետ նրա օֆիսում` Հ.Քոչար փողոցում: Հանդիպման ժամանակ ես Նելլիին ասացի, որ (...) ստացած 9.000 ԱՄՆ դոլարը հետ վերադարձրու, ամոթ է, և թող փակվի այդ խոսակցությունը (...): (...) Դրանից հետո առաջին անգամ Մնացականենց տանը ես հանդիպեցի Անդրանիկի և Վոլոդյայի հետ: Հանդիպման ժամանակ տնօրեն Անդրանիկն ասաց, որ Նելլին կատարել է չարաշահումներ և բոլորս ընկել ենք կրակը (...): (...) Դրանից հետո (...) ես, Վոլոդյան և Մնացականը գնացինք Նելլիի օֆիս, որտեղ պահանջեցինք աուդիտի արդյունքները, որ մեզ խոսք էր տվել Նելլին, նա ինձ

7

վիրավորեց, պահանջեց, որ իր օֆիս ոտք չդնեմ (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 9-10):

Ն.Ափոյանի

հետ

առերես

հարցաքննության

ընթացքում

Վ.Ենգիբարյանը

հայտնել է` ՛(...) Ծրարի միջի պարունակությունը նման էր դոլարի կուպյուրի (...): (...) Վ.Պապյանը փոխանցել է ծրար դոլարի կուպյուրով, գումարի հաշվելը կամ

առաջին ամսվա վարձի վճարի մասին ամենայն անկեղծությամբ չեմ հիշում (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 111, 113):

Նշված հակասությունների կապակցությամբ քննիչի հարցին ի պատասխան` Վ.Ենգիբարյանը նշել է` ՛(...) իրական ցուցմունքս հանդիսանում է այն, որ ես տեսել

եմ, թե ինչպես է Ն.Ափոյանը նշված գումարը` 9000 ԱՄՆ դոլար, վերցրել, հաշվել և դրել է պայուսակը, իսկ առաջին հարցաքննության ժամանակ ես այդ մասին չեմ ասել, քանի որ խղճացել եմ նրան (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 152): 10.1. Վ.Ենգիբարյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Կուրղինյանների ընտանիքի հետ ծանոթացել է իր ընկերներից մեկի` Գ.Կուրղինյանի խնամի Վազգեն Դեգիրմենջյանի միջոցով, ով իր տանն այդ ժամանակ շինարարական աշխատանքներ է իրականացրել: Վերջինս իրեն խնդրել է օգնել Ա.Կուրղինյանի ընդունելության հարցում: Նշված դեպքից մոտ 1-2 շաբաթ անց ինքը ճշտել է Ն.Ափոյանի հեռախոսահամարը, նրա հետ հանդիպել Աբովյան փողոցում և պայմանավորվածություն ձեռք բերել: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել արդեն իր գրասենյակում: Ընդ որում, մինչև իր գրասենյակում հանդիպումը գումարի չափի

վերաբերյալ ինքն արդեն խոսել էր Ն.Ափոյանի հետ և այդ մասին հաղորդել Վ.Պապյանին, ով համաձայնվել էր:

Ըստ Վ.Ենգիբարյանի դատաքննական ցուցմունքների` իր գրասենյակում իրենք` Ն.Ափոյանը, Գ.Կուրղինյանը, Ա.Կուրղինյանը, Վ.Պապյանը և ինքը, հանդիպել են միայն մեկ անգամ:

Վ.Ենգիբարյանը հարցաքննության ընթացքում հայտնել է նաև, որ Վ.Պապյանը գումարը` առանց ծրարի հանել է պայուսակից, հաշվել բոլորի ներկայությամբ` 9.000 ԱՄՆ դոլար, և տվել Ն.Ափոյանին:

Նշված դեպքից մեկ տարի անց Վ.Ենգիբարյանը ծանոթացել է Մ.Կուրղինյանի հետ, այնուհետև նրա հետ հանդիպել է մոտ մեկ ու կես տարի հետո: 2010 թվականի դեկտեմբերին Մ.Կուրղինյանը զանգել է իրեն և ասել, որ ուզում է տեսնել: Այդ ժամանակ ոչ մի խոսակցություն չի եղել: Դրանից մեկ տարի անց Մ.Կուրղինյանն իր խնամու` Վ.Բեզոյանի հետ եկել է Վ.Ենգիբարյանի մոտ, և նրանք միասին գնացել են Ն.Ափոյանի գրասենյակ, ով իրենց հայտնել է, որ սպասում է աուդիտի արդյունքներին: Նոր տարուց հետո նրանք մեկ անգամ ևս գնացել են Ն.Ափոյանի գրասենյակ, սակայն

8

աուդիտի արդյունքները չեն ստացել: Ըստ Վ.Ենգիբարյանի ցուցմունքների` այդ ժամանակ 9.000 ԱՄՆ դոլարի մասին խոսակցություն չի եղել, այլ եղել է այն ժամանակ, երբ ինքը, Վ.Բեզոյանը և Ա.Ղազարյանը հանդիպել են Մ.Կուրղինյանի տանը (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):

11. Վկա Մ.Կուրղինյանը նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ տվել է հետևյալ ցուցմունքները.

Ն.Ափոյանի հետ ծանոթացել է 2008 թվականի մարտին:

2008 թվականի հոկտեմբերին Ն.Ափոյանին է փոխանցել 5000 եվրո գումար` համատեղ ընկերություն հիմնադրելու համար:

2008 թվականի դեկտեմբերին նրանք հիմնել են ՛Լինք-Ավիա ՍՊԸ-ն, որի 60% բաժնեմասը պատկանել է Մ.Կուրղինյանին, իսկ 40%-ը` Ն.Ափոյանին: 2009 թվականին Մ.Կուրղինյանը Ն.Ափոյանին մաս-մաս տվել է ընդհանուր 27.700 ԱՄՆ դոլար: Մասնավորապես` մարտ-ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նա փոխանցել է 10.000 ԱՄՆ դոլար, 10.000 եվրո և 2.500 եվրո գումար: 2009 թվականի սեպտեմբերին Մ.Կուրղինյանը կնոջ ներկայությամբ Ն.Ափոյանի խնդրանքով նրա ամուսնուն է փոխանցել 2.000 ԱՄՆ դոլար:

2010 թվականի մայիսի 20-ին Մ.Կուրղինյանը ստացականով Ն.Ափոյանին է փոխանցել 8.000 ԱՄՆ դոլար:

2010 թվականի հոկտեմբերի վերջին Մ.Կուրղինյանը կնոջ ներկայությամբ Ն.Ափոյանին և նրա ամուսնուն` Ա.Սարգսյանին տվել է 3.000 ԱՄՆ դոլար: 2010

թվականի

դեկտեմբերի

սկզբին

Մ.Կուրղինյանը

դարձյալ

կնոջ

ներկայությամբ Ն.Ափոյանին է տվել 40.000 ռուբլի (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 49, հատոր 2, թերթեր 39-44, 92-95):

Բացի այդ, 2008 թվականի հոկտեմբերի 22-ին Մ.Կուրղինյանը Ն.Ափոյանին տվել է լիազորագիր` նրան ներկայացնելու և նրա փոխարեն հանդես գալու համար` երեք տարի ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 47):

Մ.Կուրղինյանը 2010 թվականի մայիսի 6-ի հայտարարությամբ նշել է, որ ոչ մի պատասխանատվություն (ո'չ նյութական, ո'չ բարոյական) չի կրում ՛Լինք-Ավիա ՍՊԸ-ի տնօրինության և դրա 40% բաժնետեր Ն.Ափոյանի առաջ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 11):

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Մ.Կուրղինյանի և Ն.Ափոյանի ամուսնու` Ա.Սարգսյանի

միջև

կնքվել

է

բաժնեմասի

առուծախի

պայմանագիր,

որով

Մ.Կուրղինյանն իր 60% բաժնեմասը 30.000 ՀՀ դրամով վաճառել է Ա.Սարգսյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 10):

9

11.1. Մ.Կուրղինյանն իր ցուցմունքներում նշել է. ՛2009 թվականի ապրիլ ամսին Ն.Ափոյանը եկել է մեր տուն և ասել, որ Անին դիմում գրի Սլավոնական համալսարանի դեկանի անունով, որպեսզի ինքը Անիին տեղափոխի (...): Երրորդ կուրսում Անին արդեն չցանկացավ տեղափոխվել, ուստի մենք պահանջեցինք` Նելլին հետ վերադարձնի գումարը, սակայն նա ասաց (...) մեզ նոր դիմորդ գտնել, որին ինքը կընդունի Սլավոնական համալսարան (...): [Մ]ենք չհամաձայնվեցինք, քանի որ ես

վստահ էի, որ Նելլին խաբում է (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 39-40): Քննիչի այն հարցին, թե ՍՊԸ-ից դուրս գալուց հետո ինչու է Ն.Ափոյանին կրկին տվել 8.000 ԱՄՆ դոլար, 3.000 ԱՄՆ դոլար և 40.000 ռուբլի, Մ.Կուրղինյանը պատասխանել է. ՛(...) նա ինձ վստահեցնում էր, որ գտել է սպոնսերներ, որոնք մեծ գումարներ են ներդնելու (...): Իսկ այն հարցին, թե ինչու ստացականներ չի վերցրել, պատասխանել է. ՛(...) Քանի որ (...) ես նրան վստահում էի (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 45):

Մ.Կուրղինյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ 2007 թվականին իր կինը` Վ.Պապյանը, և աղջիկը` Ա.Կուրղինյանը, Ռուսաստանից վերադարձել են Հայաստան, որպեսզի վերջինս ընդունվի Սլավոնական համալսարան, սակայն Ա.Կուրղինյանը չի կարողացել հանձնել քննությունները և չի ընդունվել: Վ.Պապյանը զանգահարել և հայտնել է իրեն, որ ծանոթացել է Ն.Ափոյանի հետ, ով պատրաստ է 9.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրենց դստերն ընդունել Սլավոնական համալսարան: Ինքը կնոջն ասել է, որ այդ գումարը փոխանցի նրան: Հաջորդ օրը Վ.Պապյանը զանգել և ասել է, որ գումարը տվել է Ն.Ափոյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 83):

12. Ամբաստանյալ Ն.Ափոյանը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ընդհանուր առմամբ ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողի ամուսինը եղել է իր գործընկերը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ը: Հարավ-չինական ավիաուղիների գործակալ դառնալու ցանկությունն իրականացնելու համար ինքը չուներ իրավաբանական տարածք, և այդ տարածքն իրեն է տրամադրել Մ.Կուրղինյանը: Մեղադրանքի անհեթեթությունն այն է, որ իբր իրեն 9.000 ԱՄՆ դոլար են տվել ապագայում կատարվելիք գործարքի համար, բայց ո՛չ ստացական են վերցրել, ո՛չ էլ կոնկրետ հասկացել են, թե ինչի համար են գումար տալիս (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 197-198, հատոր 10, թերթեր 78-79):

Նախաքննության ընթացքում Ն.Ափոյանը հայտնել է նաև հետևյալը. ՛(...) 2011 թվականի մայիսի 28-ին արդեն ՛Լինք-Ավիան կնքել էր պայմանագիրը Հարավչինական ավիաուղիների հետ: Մացոն իր խնամի Վալոդի հետ եկել էր մեր օֆիս և սպառնալիքով ստիպում էր իրեն վերադարձնել իր 60%-ը: (...) Ես նրանց օֆիսից

10

բոլորի ներկայությամբ վռնդել եմ: Դա եղել է 2011 թվականի հունիս ամսին (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 117):

Ն.Ափոյանը նման ցուցմունքներ է տվել նաև 2012 թվականի ապրիլի 3-ի և 2012 թվականի ապրիլի 14-ի հարցաքննությունների ժամանակ (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 67, 91):

Դատաքննության ընթացքում Ն.Ափոյանը նշել է, որ 2010 թվականի հոկտեմբերի 12-ից հետո իրենց օֆիս են գնացել Մ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը, Վ.Բեզոյանը: Մ.Կուրղինյանը պահանջել է գրավից ազատել իր տարածքը, վերադարձնել իր ՛ներդրած

գումարները

բաժնետիրությունից:

և

թույլ

Վ.Բեզոյանը

և

տալ,

որպեսզի

Վ.Ենգիբարյանն

նա

դուրս

իրենից

գա

60%

պահանջել

են

աուդիտորի հեռախոսահամարը, ինքը տվել է:

Ն.Ափոյանի պնդմամբ Վ.Ենգիբարյանը նշել է, որ ինքը ներկայացնում է Մ.Կուրղինյանի

շահերը`

նրա

փաստաբանն

է

(տե՛ս

դատական

նիստի

արձանագրությունը):

2011 թվականի ամռանը, երբ իրենք արդեն մեծ մասշտաբով գովազդում էին չինական

ավիաուղիների

ներկայացուցչությունը,

Մ.Կուրղինյանն

իր

խնամու`

Վ.Բեզոյանի հետ գնացել է իրենց գրասենյակ և հայտարարել, որ կվնասեն Մարտակերտի դիրքերում ծառայող իր որդուն, եթե ինքը 60% բաժնեմասը չվերադարձնի Մ.Կուրղինյանին: Այդ միջադեպը տեղի է ունեցել իր գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ, ովքեր կարող են վկայություն տալ (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):

Ն.Ափոյանը նշել է նաև, որ այդ անձինք հինգ տարի շարունակ լռել են և չեն հայտնել խոշոր չափերի հափշտակության մասին, որովհետև իրականում այդպիսի բան չի եղել, և այդ ամենը կազմակերպվել է իրեն և իր բիզնեսը կործանելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 79):

13. Վկա Անդրանիկ Ղազարյանի նախաքննական ցուցմունքների համաձայն` ինքը Ն.Ափոյանի առաջարկով աշխատել է ՛Լինք-Ավիա ՍՊԸ-ում որպես տնօրեն: Այդ ընթացքում ծանոթացել է Մ.Կուրղինյանի հետ: 9.000 ԱՄՆ դոլարի մասին իմացել է Մ.Կուրղինյանի և Ն.Ափոյանի հետ ունեցած խոսակցություններից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 48-54, 137-140):

Ա.Ղազարյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ 9.000 ԱՄՆ դոլարի մասին լսել է Մ.Կուրղինյանից: Վ.Ենգիբարյանի հետ ծանոթացել է Մ.Կուրղինյանի տանը` 2011 թվականի հունվարին, իսկ Վ.Բեզոյանին չի ճանաչում:

11

Հարցաքննության

սկզբում

Ա.Ղազարյանը

նշել

է,

որ

որոշակի

տարաձայնություններ է ունեցել Ն.Ափոյանի հետ, և վերջինիս մեղադրել է իրեն զրպարտելու մեջ (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):

14. Վկա Վոլոդյա Բեզոյանը նախաքննության ընթացքում տվել է հետևյալ ցուցմունքները. ՛(...) Մնացական Կուրղինյանը հանդիսանում է հարսիս հայրը (...): [Վ]երջինիս ընտանիքին ճանաչում եմ 2008 թվականից: (...) [Վ]երջինիս ընտանիքի հետ շփման ժամանակ լսել եմ, որ Մնացականի կինը` Վիոլետան, 9.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Սլավոնական համալսարանի նախկին աշխատակից Նելլի Ափոյանին (...):

(...) [Հ]ասկանալով, որ Մնացականը խաբվել է Նելլի Ափոյանի կողմից, ես և Մնացականը մեր փաստաբան Վահան Ենգիբարյանի հետ այցելել ենք Ն.Ափոյանի նոր գրասենյակ (…):

(...) Ավելացնեմ, որ ես երեք անգամ հանդիպել եմ ՍՊԸ տնօրեն Անդրանիկ

Ղազարյանին, որը ինձ հայտնել է, որ Նելլի Ափոյանը գումարներ է վերցրել ՍՊԸ-ի դրամարկղից (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 59-60): Վ.Բեզոյանը դատաքննության ժամանակ հայտնել է, որ Մ.Կուրղինյանի հետ ունեցած խոսակցություններից տեղեկացել է, որ նրա կինը` Վ.Պապյանը, իրենց դստերը`

Ա.Կուրղինյանին

Սլավոնական

համալսարան

տեղափոխելու

համար

Ն.Ափոյանին տվել է 9.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը և վերցրած գումարը չի վերադարձրել:

Ն.Ափոյանի հետ նրա գրասենյակում տեղի ունեցած խոսակցության ժամանակ ինքն առաջարկել է վերադարձնել Վ.Պապյանից վերցրած գումարը, սակայն վերջինս պատասխանել է, որ դա իր գործը չէ, թող չխառնվի: Այդ հանդիպմանը ներկա են եղել Մ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը, Ն.Ափոյանը և նրա ամուսինը (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 82):

15.

Դատախազ

Դ.Կարապետյանը

(այսուհետ`

նաև

Դատախազ)

ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Գ.Կարապետյանին ուղղված 2012 թվականի հուլիսի 27-ի գրությամբ արձանագրել է. ՛(...) Սույն

քրեական գործով Վազգեն Դեգիրմենջյանը չի հարցաքննվել (...): (...) [Չ]պարզաբանված է մնում մեկ հանգամանք, թե Ն.Ափոյանի կողմից խաբվելուց հետո ինչու է հետագա տարիներին Մ.Կուրղինյանը Ափոյանին վստահել և շուրջ 100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կրկին գումար տվել: Այս հանգամանքը պարզաբանելու նպատակով լիարժեք քննություն չի իրականացվել: Բացի այդ, ըստ Մնացական Կուրղինյանի` ինքը 2010 թվականի դեկտեմբեր ամսին հրաժարվել է ընկերությունում իր ունեցած բաժնեմասից` հավատալով

12

Ն.Ափոյանին, որ նշված ամսվա վերջին Ն.Ափոյանը կվերադարձնի պարտք մնացած ամբողջ գումարը:

Այս կապակցությամբ նույնպես պարզ չէ, թե երեք տարի խաբված լինելով ինչպես է համաձայնվել Ն.Ափոյանին հանձնել իր ունեցած բաժնեմասերը: (...)

Արդեն

իսկ

կատարված

հարցաքննությունների

և

առերես

հարցաքննությունների ժամանակ հիշյալ հարցերի պարզաբանմանը բավարար ուշադրություն չի դարձվել:

Բացի

այդ

հարցումներ

չեն

կատարվել

Հայ-ռուսական

սլավոնական

համալսարան` պարզելու համար (...) երբևէ Ա.Կուրղինյանի անվամբ Հայ-ռուսական սլավոնական համալսարան տեղափոխվելու դիմում եղել է, թե ոչ: (...) [Հ]ետաքննության մարմնին հանձնարարություն չի տրվել, որպեսզի օպերատիվ-հետախուզական

մասնավորապես

Անի

միջոցառումների

Կուրղինյանի

իրականացման

համակուրսեցիներից

եղանակով,

համապատասխան

հարցումների միջոցով պարզվի, թե Անի Կուրղինյանը երբևէ այլ բուհ տեղափոխվելու մասին խոսել է, թե ոչ, այդ նպատակով որևէ մեկին, մասնավորապես Նելլի Ափոյանին 9000 ԱՄՆ դոլար գումար տալու մասին նշել է, թե ոչ (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 5-6):

16. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Գ.Սարգսյանի` 2012 թվականի հոկտեմբերի 5-ի գրության համաձայն` 2009-2012 թվականներին Ա.Կուրղինյանի

անունով

Հայ-Ռուսական

(Սլավոնական)

համալսարան

տեղափոխվելու դիմում չի եղել (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 103):

17. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. ՛(...)

Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում,

որ

ամբաստանյալ

Նելլի

Ափոյանը

խարդախությամբ

ուրիշի`

առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2007թ. հուլիս ամսին, Վահան Ենգիբարյանի Երևան քաղաքի Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում, վերջինիս ծանոթ Վիոլետա Պապյանի դստերը Անի Կուրղինյանին ՛Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Երևանի մասնաճյուղից ՛ՀայՌուսական պետական սլավոնական համալսարան տեղափոխելու պատրվակով, չարաշահելով Վ.Պապյանի վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի` 3.036.330 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խարդախությամբ հափշտակել է գումարը: Այսինքն` Ն.Ափոյանը կատարել է հանցավոր արարք, որը

13

համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին, որով նա ենթակա է քրեական պատասխանատվության (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 84):

18. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` ՛(...) Վերաքննիչ դատարանը

վերլուծության և գնահատման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ

ապացույցներն

իրենց

համակցությամբ`

գործի

լուծման

համար

բավարարության տեսանկյունից, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Նելլի Ափոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ (...):

(...)

Վերաքննիչ

դատարանը,

քննության

առնելով

պաշտպանական

կողմի

փաստարկներն այն մասին, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Ն.Ափոյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս հիմք է ընդունել իրար հետ հարազատական կապեր ունեցող շահագրգիռ անձանց` տուժողի և վկաների, ցուցմունքները, որոնք ըստ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման չեն կարող արժանահավատ համարվել և ապացուցողական նշանակություն ունենալ, գտնում է անհիմն, քանի որ առաջին ատյանի դատարանը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, ապահովել է քրեական գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 203):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

19. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել

գործի

հանգամանքների

բազմակողմանի,

լրիվ

և

օբյեկտիվ

հետազոտում, չեն գնահատել նախաքննության ընթացքում և դատարանում տուժողի և վկաների ցուցմունքների միջև առկա էական հակասությունները, ինչպես նաև հաշվի չեն առել տուժողի և վկաների միջև բարեկամական կապի առկայությունը և նրանց` գործի ելքով շահագրգռված լինելու հանգամանքը: Այսպես` Մնացական Կուրղինյանը տուժողի ամուսինն է, Անի Կուրղինյանը` տուժողի դուստրը, Գուրգեն Կուրղինյանը` տուժողի տեգրոջ որդին, Վոլոդյա Բեզոյանը` տուժողի խնամին, Վահան Ենգիբարյանը Մ.Կուրղինյանի փաստաբանն է և որպես փաստաբան

14

վարձատրվել է նրա կողմից, իսկ Անդրանիկ Ղազարյանը և Վոլոդյա Բեզոյանը 9.000

ԱՄՆ

դոլարի

պատմությունը

լսել

են

տուժողի

ընտանիքի

անդամներից:

Վերոշարադրյալ հանգամանքներով պայմանավորված` բողոքաբերը կարծիք է արտահայտել, որ վերջիններիս ցուցմունքները ճշմարտացի ու արժանահավատ չեն և նպատակ են հետապնդում օժանդակելու տուժողին:

20. Բողոքաբերը, մեջբերելով Լ.Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշմամբ արտահայտված իրավական

դիրքորոշումները,

փաստել

է,

որ

գործում

բացակայում

է

ՀՀ

քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձևին համապատասխան որևէ գրավոր ապացույց, որը կհավաստի տուժողի կողմից Ն.Ափոյանին գումար փոխանցելու փաստը: Բացի այդ, դատական ակտերում իսպառ բացակայում են դատարանների իրավական վերլուծություններն այն մասին, թե կոնկրետ որ ապացույցների հիման վրա են հետևության հանգել Ն.Ափոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու վերաբերյալ:

Հետևաբար

ստորադաս

դատարանները

թույլ

են

տվել

նյութական

և

դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` Ն.Ափոյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառվեր, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ, 358-րդ հոդվածների պահանջները: Այսպես` անտեսվել են նախաքննության

և

դատաքննության

ընթացքում

տուժողի

ու

վկաների

ցուցմունքների միջև առկա էական հակասությունները, կայացվել է անօրինական, չհիմնավորված

և

չպատճառաբանված

դատական

ակտ,

ինչը

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտերը բեկանելու համար: Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, քրեական գործի վարույթը կարճել և Ն.Ափոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք Ն.Ափոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

15

22. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:

ՀՀ

քրեական

օրենսգրքի

3-րդ

հոդվածի

համաձայն`

քրեական

պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` ՛Միայն

ապացույցների հիման վրա են հաստատվում`

1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.

(…)

4)

անձի

մեղավորությունը

քրեական

օրենքով

չթույլատրված

արարքը

կատարելու մեջ.

(…):

Վճռաբեկ դատարանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները բազմիցս վերլուծության է ենթարկել և կայուն նախադեպային իրավունք ձևավորել այն մասին, որ օբյեկտիվ կողմից խարդախությունը դրսևորվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, իսկ սուբյեկտիվ կողմից բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Այլ կերպ ասած` կատարվածը խարդախություն որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ի սկզբանե` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը,

նպատակ

հետապնդի

չկատարելու

խոստումը

կամ

համապատասխանաբար

չվերադարձնելու

պայմանագրային

Լ.Ավետիսյանի

գործով

և

հափշտակելու

այն,

պարտավորությունները

(տե՛ս

Վճռաբեկ

2011

դատարանի

թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 25-26.2-րդ և Վ.Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 26-27-րդ կետերը):

22.1. Վերահաստատելով և զարգացնելով Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107րդ հոդվածում թվարկված` յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքներից առաջինը` հանցագործության դեպքը (ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր

16

արարքը) և այն բնութագրող հանգամանքները (հանցագործության տեղ, ժամանակ, եղանակ, միջոցներ և այլն) բացահայտելու պահանջն է (հանցագործության օբյեկտիվ կողմը), ինչից հետո միայն անհրաժեշտ է անդրադառնալ դեպքին անձի առնչությանը և նրա մեղավորությանը քրեական օրենքով արգելված արարք կատարելու մեջ (հանցագործության սուբյեկտիվ կողմը): Հետևաբար խարդախության հանցակազմի առկայությունը հավաստելու համար նախևառաջ պետք է պարզել հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների առկայությունը, այնուհետև անցնել սուբյեկտիվ կողմի բացահայտմանն ու վերլուծությանը:

Այսպես`

խարդախության

հանցակազմի

օբյեկտիվ

կողմի

պարտադիր

հատկանիշներն են հանրորեն վտանգավոր արարքը` ուրիշի գույքը հափշտակելը այսինքն`

այն

վերցնելը,

հանցավորինը

կամ

այլ

անձինը

դարձնելը,

և

հանցագործության եղանակը` ուրիշի գույքը հափշտակելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն

՛(…)

3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն`

՛Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու,

նոր

ապացույցներ

հավաքելու,

ապացույցների

ձեռքբերման

աղբյուրներն ստուգելու միջոցով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

՛1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով

օրենքով,

ապացույցները

գնահատում

են

ապացույցների

17

համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի

համաձայն`

՛1.

Դատավճիռ

կայացնելիս

դատարանը

ներկայացված

հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.

(…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն

՛Մեղադրական

դատավճիռը

չի

կարող

հիմնված

լինել

ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում( երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության

ընթացքում:

մեղավորությունը

Հանցանքը

կարող

է

կատարելու

համարվել

մեջ

ամբաստանյալի

ապացուցված(

եթե

դատարանը(

ղեկավարվելով անմեղության կանխավարկածով( հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի

շրջանակներում

դատական

քննության

ընթացքում

գործի

հանգամանքների հետազոտման արդյունքների վրա( դատաքննության ժամանակ հետազոտված

հավաստի

ապացույցների

հիման

վրա(

ամբաստանյալի

մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով( սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ:

23.1. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը լուծվում է դրա մասին վկայող բավարար ապացույցների ամբողջությամբ: ՛Ապացույցների բավարարություն հասկացությունը գնահատողական է և իրենից ներկայացնում է ապացույցների համակցության գնահատման

վերջնական

չափանիշների`

վարույթն

արդյունք

իրականացնող

(ապացույցների

մարմինների

բավարարության

ներքին

համոզմունքի,

դատավարական որոշումների հիմնավորվածության և պատճառաբանվածության, անմեղության կանխավարկածի մասին մանրամասն տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-19-րդ կետերը):

Վճռաբեկ

դատարանն

ապացույցների

բավարարությունը

որոշելու

չափանիշների վերաբերյալ ձևավորած իրավական դիրքորոշու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2015 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/0009/01/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել