Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԿՈՇՏՈՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԿՈՇՏՈՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-139 հունիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 հունիսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 13 | ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԿՈՇՏՈՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 հունիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի

անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը, Անդրանիկ Պողոսյանը, Նարինե Պողոսյանը 20.05.2017թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածն այնքանով, որքանով զրկում է անձին քրեական դատավարության կարգով ներկայացված քաղաքացիական հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ կայացված դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

1. Դիմողների փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողները նշում են, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքն այն հիմնարար իրավունքներից մեկն է, որն ունի թե՛ սահմանադրական, թե՛ կոնվենցիոն ամրագրում: Իսկ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից մեկն էլ դատական պաշտպանության իրավունքն է, որի կարևոր մաս է կազմում դատական ակտերը բողոքարկելու իրավունքը, այդ թվում այնպիսի դատական ակտը բողոքարկելու իրավունքը, ինչպիսին հայցն առանց քննության թողնելու մասին որոշումն է, որով արգելափակվում է դատական պրոցեսն ամբողջությամբ և խոչընդոտվում է դրա հետագա ընթացքը:

Ըստ դիմողների հայցը քննության առարկա չդարձնելու վերաբերյալ կայացված դատական ակտերն ուղղակիորեն առնչվում են դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքին և ենթակա են բողոքարկման վերադասության կարգով հաշվի առնելով և կարևորելով դատական լիարժեք պաշտպանության իրավունքը: Հետևաբար, նման որոշումները բողոքարկելու իրավունքից զրկելը պետք է դիտվի որպես ոչ իրավաչափ:

Դիմողները մատնանշում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումների վերադասության կարգով բողոքարկման հնարավորություն: Տվյալ պարագայում, դիմողների կարծիքով, անհասկանալի է օրենսդրի տարբերակված մոտեցումը քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցվորին հայցադիմումի մերժման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից զրկելու առումով:

Դիմողները գտնում են, որ իրենց նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածը, չնախատեսելով և չընձեռելով անձին դատական ակտը բողոքարկելու հնարավորություն, ինչպես նաև կախված այն հանգամանքից, թե դատավարական ինչ կարգով է անձը ներկայացրել հայցը, տարբերակված մոտեցում է ցուցաբերում խախտված իրավունքների վերականգնման համար նախատեսված ինստիտուտի նկատմամբ` մի դեպքում անձին հնարավորություն ընձեռելով բողոքարկելու դատարանի որոշումը, իսկ մեկ այլ դեպքում ոչ, ինչպիսի պայմաններում չի ապահովվում իրավունքի սուբյեկտի իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունը:

2. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.

առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

9 հունիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-13

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 հունիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-13
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել