ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ 1) 9-րդ հոդվածի 1-ին մասը «կարգի,» բառից հետո լրացնել «պետության անվտանգության ապահովման,» բառերով.
2) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով. «11. Պետության անվտանգության ապահովման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ կարող է նշանակվել իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:»: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.2-րդ գլխով. « ԳԼՈՒԽ 14.2 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հոդված 206.18. « Գաղտնի » դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելը 1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, և որին վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, եթե դա էական վնաս չի պատճառել պետության օրինական շահերին՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով: Հոդված 206.19. « Գաղտնի » դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դրա հետ առնչվելու իրավունք չունեցող անձի կողմից հրապարակելը 1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ որին վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:»։ Հոդված 3. Օրենսգրքի 224.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 224.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը 1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քննում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում, ինչպես նաև սույն օրենսգրքի 206.18-րդ և 206.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետը կամ սահմանային վերահսկողության ստորաբաժանման խմբի պետը։
4. Սույն օրենսգրքի 206.18-րդ և 206.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի իրավասու մարմնի պետը կամ նրա հանձնարարությամբ՝ համապատասխան աշխատակիցը։»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. մարտի 24 Երևան ՀՕ-87-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-87-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.04.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 01.03.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.03.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.04.2023 Հիմնական ակտ 01.03.2023, ՀՕ-87-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-87-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
