ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 24 — Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը 1.
Ամփոփում
Հոդված 24. Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը 1. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման գծով վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իր իրավական ակտերով սահմանած կարգով: 2. Կենտրոնական բ
Ամբողջ Տեքստ
Հոդված 24. Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը 1. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման գծով վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իր իրավական ակտերով սահմանած կարգով:
2. Կենտրոնական բանկի ծառայողները վճարահաշվարկային կազմակերպություններում ստուգումներն ու վերստուգումները կատարում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ժամկետներում, դեպքերում և հաճախականությամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
